10:46 02.08.2018
«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին հրավիրում է հանրահավաք, առիթը պաշտոնավարման 100 օրն է: Կարծես թե առաջին անգամ Հայաստանում պաշտոնավարման 100 օրը երկրի ղեկավարը ցանկանում է ամփոփել հանրահավաքով: Թե ինչքանով է դա արդյունավետ, դժվար է ասել, բայց որ առնվազն հետաքրքիր է` միանշանակ է: Սակայն ակնհայտ է, որ հանրահավաքում չեն լինելու վիճակագրական ու պաշտոնական տվյալներ, հասկանալի է` հանրահավաքը դժվար է անցկացնել պաշտոնական չոր լեզվով:
Սակայն, կարծես թե այս հանրահավաքի նպատակը բոլորովին էլ այդ լեզուն չէ: Հանրահավաքի մասին Փաշինյանի հայտարարությունից հետո հնչեցին կարծիքներ, որ այդ հանրահավաքը պատասխան է Սերգեյ Լավրովի հայտարարությանը. բացառել նման ենթատեքստի առկայությունը չենք կարող, առավել ևս՝ հանրահավաքի՝ փաշինյանական թևի «զորահանդեսային» սկզբունքով որակումների պարագայում, սակայն միայն դրանով պայմանավորել վարչապետի` հանրահավաք անցկացնելու գաղափարը, այն էլ` 17 օր անց, այնքան էլ առողջ ու ամբողջական մոտեցում չէ:
Ըստ էության, այս հանրահավաքը նախ ցույց է տալու բոլոր ներքին ու արտաքին ուժերին, որ վարչապետը շարունակում է վայելել հասարակական լայն վստահություն, ապա և այս հանրահավաքից հենց իր` Նիկոլ Փաշինյանի համար պարզ կդառնա, թե տրամադրության ինչպիսի փոփոխություններ կան հասարակության մեջ վերջին 3 ամիսների ընթացքում:
Ընդհանուր առմամբ, հանրահավաքի գաղափարը վատը չէ, եթե դիտարկենք լեգիտիմության հաստատման տեսանկյունից, սակայն ցանկալի կլինի, որ հանրահավաքից առաջ, կամ հետո, կամ էլ մոտ օրերին, վարչապետն ու կառավարությունը հանդես գան նաև զուտ պաշտոնական ու փաստարկված լայն հաշվետվությամբ: Ի վերջո, վերջին երեք ամիսների ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել իրավական, ֆինանսատնտեսական ու քաղաքական այնիպիսի իրողություններ, որոնք կառավարությունը և՛ համակարգված պետք է ներկայացնի, և՛ դրանց նկատմամբ հստակ դիրքորոշում, վերաբերմունք ու գնահատական հայտնի: Սա կառավարության հաշվետվողականության տեսանկյունից անկյունաքարային է լինելու նաև հետագայում: Դե, հանրահավաքներն էլ թող անցկացվեն, համենայնդեպս ինչ–որ վնաս այնտեղ չկա»:
19:07 25.06.2025
Քննարկվել են վիզաների ազատականացման երկխոսության և ներքին գործերի ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումներըԵվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ հունիսի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի առանցքում եղել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության առաջընթացը եւ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով (այսուհետ՝ ՀԸԳՀ) ներքին գործերի ոլորտում իրականացվող աշխատանքները: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, նախարարության միագրացիայի եւ քաղաքացիության […] ...
18:55 25.06.2025
«Բարսելոնայի» հարձակվողը կտեղափոխվի «Մոնակո»«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆաթին կտեղափոխվի «Մոնակո»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ակումբը կվարձակալի 22-ամյա ֆուտբոլիստին ու կունենա նաև նրա տրանսֆերը գնելու իրավունք։ Ֆատին «Բլարսելոնայում» է 2012 թ. հուլիսից և 123 խաղում խփել է 29 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ ...
18:45 25.06.2025
Հրդեհ՝ Արգավանդ գյուղումՀունիսի 25-ին՝ ժամը 13։59-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արգավանդ գյուղի Կենտրոնական 1-ին փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։27-ին, մարվել՝ 14։49-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (100 քմ)։ ...
18:36 25.06.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի նիստԱյսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում Խորհրդի քննարկմանն են ներկայացրել Կոնդ թաղամասի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումներ։ Այս համատեքստում դիտարկվել են ինչպես քաղաքաշինական ինքնության և ժառանգության պահպանման մոտեցումները, այնպես էլ տնտեսական արդյունավետության տեսանկյունից հիմնավորվածությունն ու ներդրումային գրավչության բաղադրիչները։ Քննարկվել են նաև քաղաքաշինության ոլորտը կարգավորող իրավական դաշտի բարելավման նպատակով […] ...
18:26 25.06.2025
Մեսսիի ակումբների յուրահատուկ ռեկորդըԼիոնել Մեսսիի կարիերայի բոլոր ակումբները և հավաքականը նրա հետ միշտ հաղթահարել են մրցաշարերի խմբային փուլերը, հայտնում է Opta-ն: Հունիսի 24-ին «Ինտեր Մայամին» ոչ-ոքի էր գրանցել «Պալմեյրասի» հետ և դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ: Հիշեցնենք, որ 38-րդ տարեդարձը նշող Մեսսին կարիերայի ընթացքում խաղացել է «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Ինտեր Մայամիում» և Արգենտինայի հավաքականում: ...
18:16 25.06.2025
ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանը և Արթուր Խուդինյանը, ինչպես նաև Լոռու մարզի քրեական և համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և պետական պահպանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների […] ...