Ի վերջո, Կոստանյանը կաշառք առաջարկե՞լ է Վիրաբյանին, թե՞ ոչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+17.09 oC

Ի վերջո, Կոստանյանը կաշառք առաջարկե՞լ է Վիրաբյանին, թե՞ ոչ

17:40 22.02.2018

2004 թվականի ապրիլին տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցներից մեկը` Գրիշա Վիրաբյանը, ըստ գործերի, տարվել էր ոստիկանություն և խոշտանգվել: 2012 թվականին ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Եվրոպական դատարանը կառավարությանը պարտավորեցրել էր 31 հազար եվրո վճարել տուժողին, սակայն Վիրաբյանը հայտարարել է, որ վճիռը չի կատարվել ՀՀ-ի կողմից: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը, անդրադառնալով այս խնդրին, նշել է, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն է գնահատում՝ վճիռը կատարվե՞լ է, թե՞ ոչ: Իսկ տվյալ դեպքում նման հայտարարություն չի արվել նրանց կողմից:

Պատգամավորը տեղեկացրել է նաև, որ ՄԻԵԴ-ի կողմից նման վճռի կատարումից հետո ՀՀ-ն այդ գործը վերաբացել է և այս պահին էլ քննություն է ընթանում: Ինչ վերաբերում է գումարի փոխհատուցմանը, Կոստանյանի խոսքով, 31 հազար եվրոն վճարվել է Վիրաբյանին:

Դիտարկմանը, թե Վիրաբյանը նորից է ուզում դիմել ՄԻԵԴ, պատգամավորը պատասխանել է.

«Նման դեպքերում ոչ միայն Վիրաբյանը, այլ շատ նման սուբյեկտներ, որոնց նկատմամբ եվրոպական դատարանի վճռի հիման վրա ճանաչվել է խախտման փաստը, բավարարված չլինելով իրենց ակնկալիքների տեսակետից, գտնում են, որ այլ միջոցառումներ ևս պետությունը պետք է իրականացվի: Բայց, բարեբախտաբար, վճիռը կատարվում է, թե չի կատարվում, դա քննարկվում է բացառապես Եվրոպայի կոմիտեի նախարարների կողմից, անգամ եթե անձը, որի վերաբերյալ վճիռ է կայացվում, բավարարվածություն չունի: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կարող է համարել գործը փակված: Եվ մենք հիմա քննարկում ենք նախարարների կոմիտեի հետ գործի կատարված լինելու հանգամանքը որոշելու հարցը»,- ասել է նա:   

Կոստանյանի պնդմամբ՝ պարբերաբար նախարարների կոմիտեին ներկայացնում են «գործողությունների ծրագիր և հաշվետվություն», թե ինչ են կատարել այս գործով և ինչ են պատրաստվում կատարել: Իսկ այն նկատառմանը, որ իր բողոքներում Գրիշա Վիրաբյանը հիշատակում է նաև Կոստանյանի անունը, ավելին, ասում է, թե վերջինս համոզել է Վիրաբյանին, որպեսզի չդիմի ՄԻԵԴ և նույնիսկ կաշառք է առաջարկել, ԱԺ պատգամավորը նշել է.

«Անգամ անհարմար եմ զգում դա մեկնաբանել, որովհետև կաշառքը պաշտոնական հանցագործություն է, և կաշառքը տրվում է պաշտոնատար անձի:  Կաշառքը ստանում է պաշտոնատար անձը, պաշտոնատար անձ չհանդիսացող սուբյեկտին կաշառք չես կարող տալ, որ շատ ուզենաս էլ»,- ասել է Կոստանյանը:

Նա նշել է, որ որպես ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ հաճախ է շփվում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմած կամ նման քայլի պատրաստվող անձանց հետ.

«Եվրոպական կոնվենցիան սահմանում է բանակցելու անհրաժեշտությունը: Ինչո՞ւ, որովհետև Եվրոպական կոնվենցիան ասում է՝ գիտեք, մինչև ինձ հասնելը, կամ թեկուզ հասել եք եվրոպական ատյաններին, փորձեք ձեր հարցերն իրար հետ լուծել: Դրա համար ես բանակցում եմ և պարտավոր եմ բանակցել բարեկամական ձևով հարցերը լուծելու համար: Վիրաբյան չէ, ինչքան վիրաբյաններ կան հիմա ՄԻԵԴ դիմած, եթե տեսնում եմ հաշտության հնարավորություն, ես իրենց հետ որպես պետության ներկայացուցիչ ՄԻԵԴ-ում նստում եմ բանակցելու»,- ընդգծել է Գևորգ Կոստանյանը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ

10:06 18.05.2024

Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: ...

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում

22:19 17.05.2024

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգու հարակից տարածքում շների համար նոր զբոսայգի է կառուցվում: Զբոսայգին երկու հատված է ունենալու մեծ և փոքր շների համար: Վարչական շրջանում առաջիկայում շների համար նախատեսված ևս մեկ զբոսայգի կկառուցվի: ...

Պաշտոնապես վերաբացվել են «Անի․ Բագրատունիների տիեզերահռչակ մայրաքաղաք» և «Հայաստանը 10-14-րդ դարերում» մշտական ցուցասրահները

21:48 17.05.2024

Պաշտոնապես վերաբացվել են «Անի․ Բագրատունիների տիեզերահռչակ մայրաքաղաք» և «Հայաստանը 10-14-րդ դարերում» մշտական ցուցասրահները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է եղել «Անի․ Բագրատունիների տիեզերահռչակ մայրաքաղաք» և «Հայաստանը 10-14-րդ դարերում» մշտական ցուցասրահների պաշտոնական վերաբացմանը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ շնորհավորել ոլորտի ներկայացուցիչներին։ Նա կարևորել է ցուցադրության վերաբացումը՝ արժևորելով ներկայացված բացառիկ ցուցանմուշները․ «Շուրջ 4 տարի ընդմիջումից […] ...

Գերմանիայի Բուդեսթագից Հայաստան պատվիրակություն կժամանի

21:30 17.05.2024

Գերմանիայի Բուդեսթագից Հայաստան պատվիրակություն կժամանի

Հայաստանի Հանրապետություն մայիսի 20-22-ը կժամանի Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներից բաղկացած պատվիրակությունը։ Գերմանիայից ժամանած պատվիրակությանը կընդունի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ ...

Ես ողջունում եմ, որ հայ-ադրբեջանական սահմանը ապառուսականացվում է. Առնոլդ Բլեյան

21:23 17.05.2024

Ես ողջունում եմ, որ հայ-ադրբեջանական սահմանը ապառուսականացվում է. Առնոլդ Բլեյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանին: Զրույցում անդրադարձ է եղել երկու օր առաջ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած սահմանազատման հանձնաժողովների իններորդ հանդիպման արդյունքներին, Տավուշում սահմանազատման գործընթացին դեմ կազմակերպված շարժմանը, Հայաստանում ռազմավարության կենտրոն ստեղծելու գաղափարին, Վրաստանում ծավալվող իրադարձություններին, նաև բազմաթիվ այլ հարցերի: Խոսելով հայ ռուսական հարաբերություններից և ռուս […] ...

Կուլեբան ասել է, որ Կիևը գաղտնի բանակցություններ չի վարում Մոսկվայի հետ

17:00 17.05.2024

Կուլեբան ասել է, որ Կիևը գաղտնի բանակցություններ չի վարում Մոսկվայի հետ

Ուկրաինան Ռուսաստանի հետ գաղտնի բանակցություններ չի վարում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան։ «Ուկրաինան և Ռուսաստանը գաղտնի համաձայնության չեն գալիս, մեր միջև գաղտնի բանակցություններ չկան», – ասել է նա «Times of Ukraine» հեռուստաալիքի տեսանյութում: Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Արևմուտքն իրեն չի դրդում բանակցել […] ...

BACK_TO_TOP