Հոգեբանը թվարկել է հարաբերություններում մանիպուլյատորների տարածված մարտավարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+27.09 oC

Հոգեբանը թվարկել է հարաբերություններում մանիպուլյատորների տարածված մարտավարությունը

22:59 30.05.2022

Հոգեբան Ջեյմի Քեննոնը  Psychology Today-ին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչպես կարելի է ժամանակին ճանաչել մանիպուլյացիաները և ինչ անել նման շփումներում հոգեբանական տրավմայից խուսափելու համար:

Հոգեբանը նշում է, որ  մանիպուլյացիան սովորաբար սկսվում է անձնական սահմանների աննշան և նուրբ խախտումներով, ուստի այդ տեխնիկան արագ ճանաչելու կարողությունը դրանցից պաշտպանվելու առաջին քայլն է: «Որպեսզի հնարավորինս պաշտպանվեք , կարևոր է, որ կարողանաք բացահայտել մանիպուլյատորների և նարցիսների ամենատարածված մարտավարությունը»,- բացատրել է Քենոնը և թվարկել ամենահայտնիներից չորսը:

Առաջին մարտավարությունը մտերիմ մարդկանց շրջապատում վստահության չարաշահումն է։ Մանիպուլյատորները վստահություն են ձևավորում, սովորում են մարդու թույլ կողմերն և անհանգստությունները, այնուհետև օգտագործում են ստացված տեղեկությունն իրենց նպատակներին հասնելու համար: «Այս տեսակի մանիպուլյացիաները դանդաղ են զարգանում, և հաճախ ինտիմ հարաբերություններ են սկսում, որպեսզի հետո կարողանան քայլեր ձեռնարկել»,- զգուշացրել է հոգեբանը:

Մեկ այլ հանրաճանաչ մարտավարություն է մեղքի մանիպուլյացիան: Ըստ Քենոնի՝ մանիպուլյատորները հազվադեպ են պատասխանատվություն կրում իրենց արարքների համար և փոխարենը փորձում են ստիպել դիմացինին իրեն մեղավոր զգալ: «Նրանց ոսկե կանոնն է՝ եթե դու ինձ չտաս այն, ինչ ուզում եմ, ես իրավունք ունեմ քեզ հետ վարվել այնպես, ինչպես ուզում եմ»,- բացատրել է հոգեբանը։

Նման մանիպուլյացիան հաճախ նկատվում է այն հարաբերություններում, որտեղ, ըստ փորձագետի, զոհին ստիպում են դառնալ այն ամեն վատ բանի պատճառը, որ տեղի է ունենում զույգի միջև։ «Եթե զոհը ինչ-որ կերպ պատասխանատվություն է կրում, հորինված կամ իրական պատճառով, մանիպուլյատորն իրեն թույլ է տալիս գործադրել իշխանություն և վերահսկել զոհին»,- բացատրել է հոգեբանը մանիպուլյացիայի մեխանիզմը:

Քենոնը նաև նշել է, որ մանիպուլյատորներն արհամարհում են անձնական սահմանները և ամբողջ ուժով ձգտում են իշխանություն ձեռք բերել և վերահսկել իրավիճակը։ «Այդ նպատակով նրանք մարզվում են՝ խախտելով այլոց սահմանները՝ սովորաբար սկսելով փոքր խախտումներից, իսկ հետո ներխուժելով ավելի, քանի որ ավելի փորձառու են դառնում»,- ասել է մասնագետը և նշել, որ դա տուժողի համար դանդաղ և գրեթե աննկատ գործընթաց է։

Մեկ այլ հանրաճանաչ մարտավարություն կոչվում է «գազլայթինգ»՝ հոգեբանական բռնության մի ձև, որի ժամանակ զոհին ստիպում են կասկածել տեղի ունեցողի իրականությանը: «գազլայթինգի կարևոր նշանն այն է, որ զոհերը սկսում են համապատասխանեցնել աշխարհի իրենց ընկալումը հանցագործի աշխարհի ընկալմանը, որպեսզի խուսափեն կոնֆլիկտներից կամ հարաբերությունների խզումից»,- եզրափակել է հոգեբանը:

Նրանց, ովքեր կյանքում հանդիպել են մանիպուլյատորի, հոգեբանը խորհուրդ է տալիս ուշադիր հետևել նրա վարքագծին և ժամանակին ճանաչել տագնապալի ազդանշանները, որպեսզի մանիպուլյացիան հոգեբանական տրավմա չառաջացնի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. Վենս

18:10 22.06.2025

ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. Վենս

ԱՄՆ-ն պատերազմի մեջ չէ Իրանի հետ՝ իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ -ի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պատերազմի մեջ չենք Իրանի հետ, մենք պայքարում ենք նրա միջուկային ծրագրի դեմ» – ասել է Վենսը NBC News-ին տված հարցազրույցում։ ...

Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին

17:40 22.06.2025

Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին

Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի Ազգային անվտանգության խորհուրդը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացությունը խափանելու Իրանի փորձը «ինքնասպանություն կլինի երկրի համար»: Հորմուզի նեղուցը կարևոր  նշանակություն  ունի համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման գործում: Ամեն օր նեղուցով անցնում է մոտ 17-21 միլիոն բարել նավթ, […] ...

Նիգերիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատել Հայաստանի օգնությունը իր քաղաքացիներին Իրանից տարհանելու գործում

17:30 22.06.2025

Նիգերիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատել Հայաստանի օգնությունը իր քաղաքացիներին Իրանից տարհանելու գործում

Նիգերիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի հետ զգալի առաջընթաց են գրանցել Իրանից իրենց քաղաքացիների տարհանման ուղղությամբ համագործակցության հարցում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Նիգերիայի ԱԳ նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ համագործակցությունը սկիզբ է առել Իրանում Նիգերիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով տնօրենի պաշտոնակատար Լևոն […] ...

Իսակովի պողոտայում այրվել է ավտոմեքենա

16:55 22.06.2025

Իսակովի պողոտայում այրվել է ավտոմեքենա

Հունիսի 22-ին` ժամը 14։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Jeep» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական […] ...

Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 1,3 միլիոն եվրո վճարել Ադրիեն Ռաբյոյին

16:30 22.06.2025

Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 1,3 միլիոն եվրո վճարել Ադրիեն Ռաբյոյին

«Մարսելի» ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ից կստանա 1,3 միլիոն եվրո։ Փարիզի վճռաբեկ դատարանը, քննելով ֆուտբոլիստի և փարիզյան ակումբի նախկին պայմանագրերը, որոշել է, որ ՊՍԺ-ն պետք է փոխհատուցում վճարի նրան, հաղորդում է Goal.com-ը։ Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ում հանդես է եկել 2012-2019 թվականներին։ 2018-ին նա հեռացվել էր մարզումներից և հանդիպումներից` ակումբի ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով։ 2019-ին նա դիմել […] ...

Աղվանի-Լծեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ

16:06 22.06.2025

Աղվանի-Լծեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ

Հունիսի 22-ին` ժամը 13:45-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «MACK» և «Nissan» […] ...

BACK_TO_TOP