Հակակարկտային կայաններին այլընտրանք կարկտապաշտպան ցանցերը Շիրակի մարզում քիչ կիրառելի են․ հացահատիկի և կարտոֆիլի ցանքերի համար համարվում է ոչ ձեռնտու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Հակակարկտային կայաններին այլընտրանք կարկտապաշտպան ցանցերը Շիրակի մարզում քիչ կիրառելի են․ հացահատիկի և կարտոֆիլի ցանքերի համար համարվում է ոչ ձեռնտու

19:51 28.05.2022

Շիրակի մարզում առավել կարկտավտանգ գոտիներում 200 հակակարկտային կայան է տեղադրված, որոնց արդյունավետությունը մարզի շատ գյուղացիական տնտեսությունների հողատարածքներում մեծ չէ։ Կայանները պաշտպանվածություն ապահովում են մասնակի, իսկ մարզում կարկտաբեր ամպերը տարբեր ուղղություններ ունեն, կայանների ոչ ճիշտ տեղաբաշխումը ցանցային պաշտպանություն չեն ապահովում։ Հետևանքներն ամեն տարի հունիս-հուլիս ամիսներին գյուղացին հասցված վնասով է չափում։

«Արևիկում կարտոֆիլ էի ցանել, կարկտակայանը հենց դաշտի կողքն էր, կարկուտն էկավ, սաղ լցվավ «Զենիթի» մեջը ու ոչ մի օգուտ չտվեց»։

«Մեր գյուղը երկու հատ կա դրած՝ երկու կողմից, ամբողջ գյուղին քիչ է, բայց կողքի գյուղերը դրած կա, դա որ կկրակեն մեզ էլի օգուտ կլինի», – ShantNews.am-ի  հետ զրույցում նշել են Ախուրյանի տարածաշրջանի գյուղերի բնակիչները։

Կախված կայանի տեխնիկական բնութագրից՝ ծածկույթը կարող է լինել 80 հեկտարից ավելի կամ պակաս։ Միայն Ախուրյան խոշորացված համայնքում 74 հակակարկտային կայան կա, որոնք ամբողջ համայնքի մշակովի հողատարածքները չեն ծածկում։ Այստեղ մշակվում է մարզի հացահատիկի ու կարտոֆիլի պաշարի մեծ մասը։ Ախուրյանի տարածաշրջանի ցանքատարածքների գերակշիռ մասը գրեթե ամեն տարի կարկտահարությունից տուժում է։

Այգաբաց գյուղում հակակարկտային կայան չկա տեղադրված։ 1045 հեկտար վարելահողերը կարկուտի դեմ անպաշտպան են, հիմնականում այստեղ ցանում են  հացահատիկ ու կարտոֆիլ։ Նախորդ տարի հայտ է ներկայացվել գյուղում մի քանի հակակարկտային կայան տեղադրելու համար, սակայն ծրագիրը չի ֆինանսավորվել։

«Անցած տարի համայնքապետարանը սուբվենցիոն ծրագրով 15 հատ «Զենիթ» համակարգ էր պայմանավորվել, դրանց մեծ մասը պետք է տեղադրվեր Այգաբացում, էն էլ կառավարությունը այդ համակարգերը համարել է ոչ արդյունավետ», – ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Այգաբացի վարչական ղեկավար Սասունիկ Վանեցյանը։

Այլևս չի սուբսիդավորվում գյուղերում հակակարկտային կայանների տեղադրումը։ Համայնքներն էլ չեն դիտարկում թեկուզ առանց պետական օժանդակության հակակարկտային կայաններ գնելու տարբերակը, կարկտապաշտպան ցանցերի կիրառությունն էլ մարզի գյուղատնտեսության համար կիրառելի չէ, այն հարմար է այգիների դեպքում, դաշտավարության պարագայում և ֆինանսապես ձեռնտու տարբերակ չէ և ցանքաշրջանառությանն է խանգարում։

«Հացահատիկի դաշտերի վրա հնարավոր չէ կարկտապաշտպան ցանց տեղադրել, սյուներ են դրվելու, իսկ դրանց մեջ ո՛չ կոմբայնը կարող է քաղ կատարել, ո՛չ էլ տրակտորը՝ վար», – ասում է Այգաբացի վարչական ղեկավարը։

Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանն էլ ShantNews.am-ի հետ զրույցում նշել է, որ կարկտապաշտպան ցանցերի կիրառությունը լավ է այգիների դեպքում․ «Հացահատիկի, կարտոֆիլի մշակաբույսերի դեպքում ցանքաշրջանառության տեսանկյունից խնդիրներ է առաջացնում, ու դրանից ստացած եկամուտն էլ բավարար չէ հակակարկտային ցանցերի անցկացման համար։

1 հեկտար ցորենի մշակությունից, եթե գյուղացին ստանալու է 500 հազար դրամ եկամուտ, ապա դա չի բավարարի այդ նույն 1 հեկտարի համար կարկտապաշտպան ցանց անցկացնելուն։ Կարկտահարության դեպքում կառավարությունն առաջարկում է գյուղատնտեսության ապահովագրություն։ Այս տարի կարկտահարությունից և հրդեհից բացի ներդրվել է նաև երաշտից ապահովագրությունը, ինչպես նաև փոխվել են ապահովագրման սահմանաչափերը՝ կախված մշակաբույսի տեսակից։

«1 հեկտարի կտրվածքով՝ կարտոֆիլի դեպքում մինչև 3 մլն դրամի է հասնում ապահովագրության ծածկույթը, հացահատիկի մասով տարբեր է՝ սկսած 250 հազար դրամից մինչև 600-700 հազար դրամ»,-նշել է Ռոման Համայակյանը։

Վնասի փոխհատուցման չափը նախորդ տարի հաշվարկվել էր կատարված ծախսին համապատասխան, այս տարի փոխհատուցման սահմանաչափը առաջարկվող գնային սանդղակից ընտրում է գյուղացին։ Այսինքն, ընտրում է թանկ ապահովագրություն, փոխհատուցվում է ավելի շատ։

Կարկտապաշտպան ցանցերի անցկացման և հակակարկտային կայանների տեղադրման քայլեր համայնքները չեն նախաձեռնում, առաջինը ֆինանսապես ձեռնտու չէ, երկրորդ տարբերակն էլ կառավարությունը չի խրախուսում։ Շիրակի մարզում կարկտաբեր ամպերը ներթափանցում են հիմնականում Թուրքիայի սահմանից, իսկ այդ հատվածներում հակակարկտային կայաններ, ամեն դեպքում, չի թույլատրվել տեղադրել։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP