14:05 30.05.2022
Պերուի գլխավոր դատախազությունը ընդլայնել է նախագահ Պեդրո Կաստիլյոյի դեմ նախաքննությունը, այս անգամ պետության ղեկավարը կասկածվում է հանցավոր խումբ կազմակերպելու մեջ։
Նախագահի նկատմամբ նախորդ հետաքննությունները կենտրոնացած էին համալսարանում մագիստրոսի կոչում ստանալու ժամանակ ենթադրյալ կոռուպցիայի և ենթադրյալ գրագողության վրա:
«Ազգային դատախազ Պաբլո Սանչեսը կարգադրել է ընդլայնել նախաքննությունը նախագահ Պեդրո Կաստիլյոյի դեմ՝ հանցավոր խմբի կազմակերպման հետ կապված հանցագործություններ կատարելու կասկածանքով,- ասվում է գործակալության հայտարարության մեջ: Comercio թերթը գրում է, որ Կաստիլյոնյի գործը, որպես մեղադրյալ, միացվել է տրանսպորտի նախկին նախարար Խուան Սիլվայի և «Ժողովրդական գործողություն» կուսակցության վեց պատգամավորների գործի հետաքննությանը:
Դատախազության տվյալներով՝ Կաստիլյոյի գլխավորած հանցավոր կազմակերպությունը գործել է տրանսպորտի նախարարության ընդերքում և բաղկացած է եղել երկու խմբերից՝ կոնկրետ առաջադրանքներով։ Դրանցից առաջինը աշխատում էր պետական շահավետ պայմանագրեր ակնկալող գործարարների հետ բանակցություններում։ Այդ խմբում էին նախագահ Կաստիլյոյի երկու զարմիկները և նրա քարտուղարության նախկին ղեկավար Բրունո Պաչեկոն։
Դատախազությունը նաև հայտարարել է, որ հարգում է ազգային Սահմանադրության 117-րդ հոդվածը, ըստ որի՝ Պերուի նախագահին կարող են մեղադրանք առաջադրել միայն պետական դավաճանության, ընտրությունների բնականոն գործընթացը խոչընդոտելու կամ սահմանադրական շրջանակներից դուրս Կոնգրեսը ցրելու համար։
Ըստ Comercio-ի՝ նախկին գլխավոր դատախազ Սորաիդա Ավալոսը երկու հետաքննություն է սկսել Կաստիլյոյի դեմ, որոնք կասեցվել են մինչև նրա լիազորությունների ավարտը՝ 2026 թվականի հուլիսին։ Դրանցից մեկը վերաբերում էր Petro-Peru և Provías Nacional ընկերություններում ենթադրյալ խախտումներին, իսկ մյուսը՝ զինված ուժերում և ոստիկանությունում պաշտոնների և կոչումների յուրացմանը։
18:30 06.05.2025
Անահիտ Մանասյանը ընդունել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի առաջին շրջանավարտներինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 6-ին ընդունել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի առաջին շրջանավարտներին, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ձմեռային դպրոցը կազմակերպվել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: Ծրագրին մասնակցել է ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում սովորող 25 ուսանող։ Ողջունելով երիտասարդներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ […] ...
17:54 06.05.2025
Մոուրինյուն վատ մարզիչ է, նա պարզապես ծաղրում է մեզ․ Էլվեր Բալիչ«Ֆեներբահչեի» նախկին հարձակվող Էլվեր Բալիչը քննադատել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին, հայտնում է O Jogo-ն: «Մոուրինյուն վատ մարզիչ է, նա պարզապես ծաղրում է մեզ: «Բեշիկթաշին» պարտված խաղում նա կրկին բոլորին զարմացրեց սխալ տակտիկայով և ֆուտբոլիստների անհաջող տեղաբաշխմամբ: Չի կարելի թիմը ոչնչացնել եսասիրության ու ամբարտավանության պատճառով»,- ասել է Բալիչը: Թուրքիայի առաջնության ավարտից 4 տուր առաջ Մոուրինյուի […] ...
17:48 06.05.2025
Կադիրովը խնդրել է ազատել իրեն Չեչնիայի ղեկավարի պաշտոնիցՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ինքն է խնդրել, որ իրեն ազատեն պաշտոնից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Չեչնիան այսօր» գործակալությունից, այս մասին Կադիրովն ասել է՝ մեկնաբանելով իր պաշտոնանկության մասին լուրերը։ «Ես նույնպես լսել եմ այդ լուրերը։ Տարբեր բաներ են գրում։ Ընդհակառակը, ես ինքս եմ խնդրում, որ ինձ ազատեն իմ պաշտոնից։ Մեկ ուրիշը կունենա իր սեփական նախաձեռնությունները, իր […] ...
17:42 06.05.2025
Օտարերկրացուց սինթետիկ թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել էՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի բնակիչ տղամարդը, համաձայնության գալով մի օտարերկրացու հետ, մաքսանենգ ճանապարհով ձեռք է բերել մեթամֆետամին տեսակի թմրամիջոց` Հայաստանում իրացնելու նպատակով: Տեղեկությունը ստուգվեց, նաև ճշտվեց էջմիածնեցու ինքնությունը` Զվարթնոց թաղամասի բնակիչ էր, 26 տարեկան: Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներից հետո, մայիսի 1-ին՝ […] ...
17:36 06.05.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ֆիթնես ոլորտի ներկայացուցիչների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Սպորտի քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը: Նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ հանդիպման նպատակն է քննարկել ոլորտի որակական զարգացմանը միտված մի շարք հարցեր: […] ...