Ռուսական ուժերը մտել են Սևեռոդոնեցկ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

Ռուսական ուժերը մտել են Սևեռոդոնեցկ

12:50 30.05.2022

Ռուսական ուժերը մտել են Սևեռոդոնեցկ, որի համար օրեր շարունակ համառ մարտեր էին ընթանում։ Ըստ Լուգանսկի մարզի ղեկավար Սերգեյ Գայդայի՝ ռուսական ուժերը շարժվում են դեպի Սևեռոդոնեցկի խորքերը, ծանր մարտեր են ընթանում քաղաքի փողոցներում, կարևոր ենթակառուցվածքները գրեթե ամբողջությամբ ոչնչացված են։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը ևս իր առավոտյան տեղեկագրում հայտնել է, որ ռուսական ուժերն արդեն Սևեռոդոնեցկի հյուսիսարևելյան և հարավարևելյան մատույցներում են։ Ուկրաինական կողմը նաև այլ մանրամասներ է հաղորդել։

«Դոնեցկի ուղղությամբ ռուս հակառակորդի ստորաբաժանումները կենտրոնացած են Լիսիչանսկի և Սևեռոդոնեցկի շրջաններում մեր զորքերին շրջապատելու և հիմնական լոգիստիկ ուղիները շրջափակելու վրա։ Լիմանի ուղղությամբ ռուսական ուժերն ամրանում են և վերախմբավորվում՝ Սլովյանսկի վրա հետագա հարձակման համար», – հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ խոսնակ Ալեքսանդր Շտուպունը։

Ըստ գերատեսչության՝ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել նաև Խարկով քաղաքին և Խարկովի մարզի մի շարք բնակավայրերի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 17.06.2025

SHANTNEWS

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

11:54 17.06.2025

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

Ռումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան թիմի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն: «Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- […] ...

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

11:47 17.06.2025

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող` պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը

11:42 17.06.2025

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հայֆիլմ» կինոստուդիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կինոժառանգության արխիվին: Նախարարի դիտարկմամբ՝ կինոժառանգության պահպանման գործընթացն անհրաժեշտ է իրականացնել պետության […] ...

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:33 17.06.2025

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Սպիտակ տունը քննարկում է ԱՄՆ բանագնացի և Իրանի ԱԳ նախարարի հանդիպման հնարավորությունը․ Axios

11:23 17.06.2025

Սպիտակ տունը քննարկում է ԱՄՆ բանագնացի և Իրանի ԱԳ նախարարի հանդիպման հնարավորությունը․ Axios

Սպիտակ տունը Իրանի հետ քննարկում է այս շաբաթ ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հանդիպման հնարավորությունը, գրում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հանդիպման նպատակը միջուկային համաձայնագրի և Իսրայելի ու Իրանի միջև պատերազմի ավարտի շուրջ բանակցություններն են: Հանդիպման շուրջ վերջնական համաձայնություն դեռ չկա, սակայն, ինչպես նշում է պարբերականը, սա «ԱՄՆ նախագահ […] ...

BACK_TO_TOP