Վնասակար բակտերիաները ավելի երկար են գոյատևում պլաստիկ թափոնների վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Վնասակար բակտերիաները ավելի երկար են գոյատևում պլաստիկ թափոնների վրա

16:57 05.06.2022

Շոտլանդացի գիտնականները պարզել են, որ վնասակար բակտերիաները ավելի երկար են գոյատևում  լողափերի պլաստիկ թափոնների վրա: Օրինակ  լողափերում  խոնավ անձեռոցիկների և բամբակի  փայտիկների վրա գտնվող բակտերիաները կարող են գոյատևել այնքան երկար, որպեսզի վտանգ ներկայացնեն մարդու առողջության համար:

Ստերլինգի համալսարանի թիմը Շոտլանդիայի  Ֆերտ օֆ Ֆորթ գետաբերանի երկայնքով 10 լողափերում պլաստիկ թափոնների վրա հայտնաբերել է ֆեկալ բակտերիաների կենտրոնացված խմբեր:

Պարզել է, որ վնասակար բակտերիաների մի մեծ խումբ, ինչպիսիք են E. coli-ն, ավելի հաճախ են   կպչում  պլաստիկին, քան բնական նյութը, օրինակ ՝ ջրիմուռը:

Գիտնականների թիմը  հայտնաբերված թափոնների ծավալը «ցնցող» է գնահատել:

Թիմի ղեկավար,Պրոֆեսոր Ռիչարդ Քուիլիամը ասել է. «Մենք ակնկալում էինք, որ ամենուր մի քանի թաց անձեռոցիկ կհավաքենք, բայց թիմը վերադարձավ դրանցով լի  պայուսակներով:

Վերջերս շատ է  քննարկվում  կոյուղաջրերի թափոնների հարցը, որոնք  ուղղակիորեն թափվում են գետեր և ծովեր:Մեր կողմից հայտնաբերված պլաստիկ թափոնների մի մասը կարող է լինել շրջակա միջավայրում  կեղտաջրերի արտահոսքից, սակայն թափոնների ծավալը, որը մենք տեսնում ենք, անհավատալի է»:

Թիմը ապացույցներ է գտել, որ բնական բակտերիաների  որոշ  շտամները, որոնք կարող են առաջացնել ստամոքսի ծանր խանգարում, կարողանում են ապահով «տեղավորվել» ու երկարատև «բնակվել»  թաց անձեռոցիկների վրա:

Նրանք նաև հայտնաբերել են հակաբիոտիկների նկատմամբ դիմադրողականության բարձր ցուցանիշներ, որոնք առկա են անձեռոցիկների և բամբակի  փայտիկների վրա առկա բակտերիաների մեջ:

Հետազոտությունը 1,85 մլն ֆունտ արժողությամբ «Պլաստիկ վեկտորներ» նախագծի մի մասն է, որը ֆինանսավորվում է Բնական միջավայրի հետազոտական ​​խորհրդի  կողմից:

Այն ուսումնասիրում է, թե ինչպես շրջակա միջավայրում պլաստմասսե թափոնները կարող են նպաստել բակտերիաների և վիրուսների տարածմանը և ինչ ազդեցություն  կարող են  ունենալ մարդու առողջության վրա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

20:51 22.06.2025

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

Իրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

20:30 22.06.2025

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

20:18 22.06.2025

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

Դամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական ​​հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

20:10 22.06.2025

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

ԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր Արևելքում

19:50 22.06.2025

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր Արևելքում

ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

19:25 22.06.2025

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...

BACK_TO_TOP