Բանջարեղեն, պիլատես և լավատեսություն՝ ահա երիտասարդության գաղտնիքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Բանջարեղեն, պիլատես և լավատեսություն՝ ահա երիտասարդության գաղտնիքները

12:24 05.06.2022

Ո՞վ չի ցանկանում երկար և առողջ կյանք: Ծերացումը անուսափելի է, սակայն այն կարելի է  հետաձգել , ընդ որում ծերանալ, այդուհանդերձ, առողջ մտքով և օրգանիզմով:Լավագույն տարբերակն, իհարկե, այն է, երբ միջին տարիքից   ենք սկսում հոգ տանել առողջության մասին:Բայց երբեք ուշ չէ սկսելու համար: Մեզանից յուրաքանչյուրն ունի ժամանակագրական տարիք, որը չափվում է ծննդյան մոմերով: Միևնույն ժամանակ  գոյություն ունի կենսաբանական տարիք, որը կարող է  ամենևին կապ չունենալ օրացույցային տարիքի  հետ:Այդ տարիքը կապված է մեր գեների, ապրելակերպի և կենսապայմանների փոխհարաբերություններով:Հենց  կենսաբանական տարիքն է, որ հնարավոր է փոխել:

Դրական տրամադրվեք  տարիքի  նկատմամբ

Մարդկանց ավելի քան 80%-ն ասում է, որ իրենց տարիքից երիտասարդ է զգում: Հիմնականում այն ​​պատճառով, որ հասարակությունների մեծամասնությունը բացասաբար է վերաբերվում ծերացմանը, ասում է Università della Svizzera Italiana-ի գիտաշխատող, դոկտոր Սերենա Սաբատինին : «Երբ մարդիկ  բացասաբար են վերաբերվում ծերացմանը, նրանք քիչ բան են անում առողջ մնալու համար, ուստի ծերանում են ոչ այնքան  նրբագեղ »:« Որքան դրական է  վերաբերմունքը ծերության նկատմամբ, այնքան հավանական է առողջ ու գեղեցիկ ծերանալը, – ասում է Սաբատինին:

Ճիշտ սնվեք

Հիվանդությունն այն է, ինչ տեղի է ունենում մարմնի հետ, երբ մեր բջիջները վնասվում են տարիքի հետ: Վերջնական արդյունքը քրոնիկ բորբոքումն է և մի շարք առողջական խնդիրներ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս հետևողական արդյունքներ, որոնք փաստում են՝ դիետաները պաշտպանում են մեզ, ասում է  սնուցման հիմնադրամի  դոկտոր բրիտանացի  Սթեյսի Լոքերը: «Առողջ բույսերով հարուստ սննդակարգը, ինչպիսիք են միջերկրածովյան սննդակարգը և հիպերտոնիան նվազեցնելու դիետիկ մոտեցումները կապված են սրտի հիվանդության, 2-րդ տիպի շաքարախտի և որոշ տեսակի  քաղցկեղի ռիսկի նվազեցման հետ: Այս դիետաները բոլորը պարունակում են բուսական սննդի մեծ քանակություն՝ մրգերով և բանջարեղենով, ամբողջական հացահատիկային մթերքներով, սպիտակուցներով, ներառյալ բուսական սպիտակուցներով՝ընկույզներ,  ինչպես նաև որոշ ձկներով, ծովամթերքով, թռչնամսով և ցածր յուղայնությամբ կաթնամթերքով հագեցած: Այսպիսի  դիետաները բացառում են վերամշակված միսն ու հագեցած ճարպերով քաղցրավենիքը, շաքարն  ու կարկանդակները:

 

Մի տարվեք սննդային  հավելումներով

Հավասարակշռված դիետա նշանակում է, որ  լրացուցիչ սննդային հավելումների կարիք չունեք։ Այնուամենայնիվ,  Մեծ Բրիտանիայում  ձմռանը արևի  երկարատև բացակայությունը ստիպել է կառավարությանը առաջարկել  հոկտեմբերից մարտ ամիսներին 10 մկգ վիտամին D-ի ամենօրյա հավելումներ: Վիտամին D-ն անհրաժեշտ է ոսկորների և մկանների առողջության համար:

 

Միգուցե մի փոքր նիհարեք

Նույնիսկ  մարմնի քաշի 3%-ի կորուստը կարող է օգտակար լինել՝ նվազեցնելով լուրջ հիվանդությունների զարգացման ռիսկը,-խորհուրդ են տալիս սննդաբանները: Քաշի վերահսկումն ավելի կարևոր է սևամորթների, ասիացիների և այլ  էթնիկ խմբերի համար,  որոնց առողջությունն ավելի փխրուն է,քան   սպիտակամորթ բնակիչներինը:

 

Մարզվեք այնպես, ինչպես  ցանկանում եք

Վարժություները կարևոր են: Դրանք նվազեցնում են արյան ճնշումը և նվազեցնում գիրության, շաքարախտի և սրտի հիվանդությունների ռիսկը: Եթե ​​20 տարեկանից սկսած շաբաթական 150 րոպե վարժություններ եք կատարում (4-5 օր), ապա շնորհավորում ենք: Մի դադարեք:  «Մարդիկ պետք է ֆիզիկական վարժությունները դիտարկեն որպես իրենց անձնական հիգիենայի մի մաս, ինչպես օրինակ՝ ատամները խոզանակելը»,  – ասում է պրոֆեսոր Բենջամին Դ Լևինը, ով Հարավարևմտյան Թեքսասի  համալսարանի մարմնամարզության գիտությունների վաստակավոր պրոֆեսոր է։  Նրա հետազոտությունը ցույց է տալիս, որ միջին տարիքում  վարժությունները կարող  են լուրջ հիվանդություններից պաշտպանել, այդ  թվում՝  կանխել սրտի անբավարարությունը:

Ոչ՝ ծխելուն

Մի՞թե արժե հիշեցնել, թե որքան է  օրգանիզմը քայքայում ծխելը, թողեք  այն:
Դա նույնիսկ ասելու կարիք ունի: Չնայած դուք կարող եք կենսաբանորեն ավելի արագ ծերանալ՝ նստած  կյանք  վարելով  և ծխելով:

Կառավարեք դաշտանադադարը

Դաշտանադադաը միջին տարիքի նշանն է. հենց դա էստիպում  կանանց ավելի մեծ զգալ:  Բայց արդյո՞ք էստրոգենի նվազումը արագացնում է կենսաբանական ծերացումը: Թերևս փոքր քանակությամբ: ԱՄՆ Մարդու գենետիկայի և կենսավիճակագրության պրոֆեսոր Սթիվ Հորվաթն ասում է, որ դա չպետք է անհանգստացնի:  «Որպես թիրախային խումբ դիտարկեք տղամարդկանց: Տղամարդիկ մահացության էականորեն ավելի բարձր ռիսկի են ենթարկվում, քան կանայք՝ անկախ դաշտանադադարի կարգավիճակից»:

Դաշտանադադարը արագացնում է ոսկորներից կալցիումի  կորուստը և մեծացնում սրտի հիվանդությունների վտանգը, սակայն սննդակարգում կալցիումի (կաթ, պանիր) և վիտամին D-ի օգտգագործումը (շաբաթական երկու բաժին ձուկ, որոնցից մեկը յուղոտ) և հագեցված ճարպերի կրճատումը, աղի  նվազեցումը կնվազեցնեն նաև  օստեոպորոզի և սրտանոթային հիվանդությունների վտանգը:

 

Շփվեք

Միջին տարիքում միայնակ զգալը  չի ապահովում առողջ ծերացում: Հատկապես, եթե դուք տղամարդ եք: Ուսումնասիրությունները  դեռ պիտի պարզեն, թե ինչու   է միայնությունը մեծացնում դեմենցիայի, սրտի հիվանդությունների և դեպրեսիայի վտանգը:  Թեեվ կարող  եք լինել  շրջապատում և կրկին ձեզ մենակ զգալ:  Փորձեք շփվել մարկանց  հետ, վերհիշեք ձեր հոբբիերը  և հաճույք ստացեք  դրանից:   Նաև լեզու սովոերք, դա ևս նվազեցնում է դեմենցիայի հավանականությունը:
Առողջ ծերացումը պահանջում է մտավոր և  ֆիզիկական ակտիվություն: Հատկապես գեղարվեստական ​​հոբբիները, ինչպիսիք են նկարչությունը, քանդակագործությունը կամ խեցեգործությունը, կարող են օգնել հիշողությանը և մտածողությանը:  Կան բազմաթիվ  ապացույցներ , որ երկրորդ լեզվի ուսուցումը կարող է ուժեղացնել ուղեղի նեյրոնների ակտիվությունը և պահել ձեզ մտավոր հստակությունը:

Լավ քնեք

Առասպել է, որ տարիքի հետ դուք ավելի քիչ քնի կարիք ունեք: «Տարածված կարծիք է, որ տարեց մարդիկ ավելի քիչ են քնում: Ճշմարտությունն այն է, որ   երբ մարդիկ սկսում են վատ քնել, նրանք իրենց ծեր են զգում», – ասում է Սաբատինին: «Վատ քունը կապված է վատ ճանաչողական ֆունկցիայի, դեպրեսիայի և անհանգստության հետ:Մտածողության և ննջասենյակի ճիշտ ռեժիմները կարող են օգնել բարելավել քունը», – ասում է Սաբատինին:

Խնամեք ձեր մաշկը

Խուսափեք արևի ազդեցությունից, որը մաշկը դարձնում է հաստ, կնճռոտ և գունաթափված: Ծխելն էլ ավելի վնասակար է։ Կարող եք օգտագործել  վիտամին A, դա արդյունավետ է: Կարող եք  նաև դիմել բոտոքսի օգնությանը, սակայն  «Գծերը, որոնք արմատավորվում են ձեր ճակատին, կարող են ձեզ զայրացնել: Բոտոքսը կարող է բացել ձեր դեմքը, բայց  չէ՞ որ դուք դեռ ցանկանում եք ուրախություն արտահայտել՝ և շարժել ձեր հոնքերը»,- ասում  են  մաշկաբանները:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր Արևելքում

19:50 22.06.2025

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր Արևելքում

ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

19:25 22.06.2025

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

18:58 22.06.2025

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ազատության պողոտայի, Ղափանցյան, Քանաքեռի շրջանցիկ թունել փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն է

18:30 22.06.2025

Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն է

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը 50 գոլ է խփել։ Դրա համար Մեսսիին պահանջվել է 61 հանդիպում։ ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրում Մեսսիի հաղթական գոլի շնորհիվ «Ինտեր Մայամին» 2:1 հաշվով հաղթել էր պորտուգալական «Պորտուին»։ ...

ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. Վենս

18:10 22.06.2025

ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. Վենս

ԱՄՆ-ն պատերազմի մեջ չէ Իրանի հետ՝ իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ -ի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պատերազմի մեջ չենք Իրանի հետ, մենք պայքարում ենք նրա միջուկային ծրագրի դեմ» – ասել է Վենսը NBC News-ին տված հարցազրույցում։ ...

Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին

17:40 22.06.2025

Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին

Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի Ազգային անվտանգության խորհուրդը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացությունը խափանելու Իրանի փորձը «ինքնասպանություն կլինի երկրի համար»: Հորմուզի նեղուցը կարևոր  նշանակություն  ունի համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման գործում: Ամեն օր նեղուցով անցնում է մոտ 17-21 միլիոն բարել նավթ, […] ...

BACK_TO_TOP