19:11 31.05.2022
Գյուղատնտեսությունում ավանդական մշակաբույսերից անցումն ավելի բարձրարժեք տեսակների մշակությունը հողից ակնկալվող եկամուտներն ավելացնելու հնարավորություններ է տալիս։ Ոչ ավանդական բույսերի մշակման ծրագրերից է ինտենսիվ այգիների և ջերմատների հիմնումը, որն էլ վերջին տարիներին պետական աջակցության շրջանակներում առաջարկվում է տնտեսություններին։
Սահակ Մարտիրոսյանը Մարմաշեն գյուղի տնամերձ տարածքում փոքր այգի ունի, խնամում է մրգատու մոտ 30 ծառ։ Այգուց ստացած բերքը չի վաճառում, սպառումն ընտանեկան ու բարեկամների շրջանակներում է։ Փոքր այգու բոլոր ծառերն արդեն բերքատու են, որի համար տարիների աշխատանք է տարել։ Հիմա որոշել է 9000 քառակուսի մետր հողատարածքը, որտեղ ցորեն է մշակում, վերածել ինտենսիվ այգու, իր հաշվարկներն ունի՝ այգին ավելի շահավետ է։
«Լավագույն դեպքում հեկտարից կարող ես ստանալ 5 տոննա ցորեն, եթե ծախսերն էլ դուրս գաս, տակը բան չի մնա, իսկ այգին՝ խնձոր է, սալոր է, համ վաճառելն է դյուրին, անմիջապես կվաճառվի, հետո, եթե ունենաս պայմաններ՝ պահես մի տոննա, 2 տոննա, դա արդեն ահագին եկամուտ կբերե»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Սահակ Մարտիրոսյանը։
Ինտենսիվ այգին ավանդականից տարբերվում է։ Հատկացված տարածքում ծառերը մշակվում են նոր տեխնոլոգիաներով, կաթիլային ոռոգմամբ, կամ փոքրիկ ջրամբար է հարկավոր։ Մոտ մեկ հեկտար տարածքում հողագործը սև սալորի և խնձորի շուրջ 600 ծառ է նախատեսում։ Առաջին բերքն ինտենսիվ այգու պարագայում կլինի ծառատնկումից 5 տարի հետո։ Այգի հիմնելու ընդհանուր ծախսը դեռ չի հաշվարկել, մասնագետների խորհրդատվության, ուսումնասիրելու, գնային հարցումներ կատարելու աշխատանքներ կան դեռ։ Գյուղում էլի կան տնտեսություններ, որոնք հետաքրքրված են ինտենսիվ այգիներ հիմնելու պետական աջակցության ծրագրով։
«Մի 10-12 մարդ արդեն գրվել է էդ ցուցակի մեջ, որ ինտենսիվ այգիներ հիմնեն, և պետությունը ինչ-որ 50 տոկոս սուբսիդավորում կտա»,- ասում է Սահակ Մարտիրոսյանը։
1 հեկտար այգեհիմնման ծախսը՝ կարկտապաշտպան ցանցով, միջինը կազմում է 29,8 մլն դրամ։ Պտղատու կամ հատապտղատու այգիների ստեղծման դեպքում կառավարությունը երկու բաղադրիչով է աջակցում՝ կա՛մ վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում է տալիս, կա՛մ մասնակի փոխհատուցում կատարված ծախսերը։
«Օրինակ՝ ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչից օգտված շահառուները փոխհատուցում ստանում են փաստացի կատարած ծախսերի հաշվարկներով՝ ներկայացնելով հիմնավորող փաստարկները»,- նշում է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։
Այս ծրագրով մարզում մեկ շահառու հատապտղանոց է հիմնել, մի քանիսը՝ ջերմոցային տնտեսություններ։ Հիմա էլ հետաքրքրվողներ շատ կան մարզի տարբեր տարածաշրջաններից։ Մասնակի փոխհատուցման կամ սուբսիդավորման տարբերակները շահագրգռում են, դիմում են ծրագրին, բայց տնտեսությունների մեծ մասը ֆինանսական կազմակերպություններից վարկերի ձևակերպման հետ կապված խնդիրներ ունի։ Բանկերից վարկեր են վերցրել, հետո հայտնվել են սև ցուցակում, և նոր վարկառու դառնալու շանսերն են պակասել։ Սա հիմնական խոչընդոտող գործոններից մեկն է, որի պատճառով գյուղատնտեսները հրաժարվում են ոչ ավանդական գյուղատնտեսությամբ զբաղվել, ռիսկայնությունը հաշվի առնելով՝ ստիպված շարունակում են ցորենի կամ կարտոֆիլի մշակությամբ զբաղվել։
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...