11:15 02.06.2022
Լեհաստանը հուլիսի 1-ից կդադարեցնի ուկրաինացի փախստականների մեծամասնությանը նպաստներ վճարել։ Այս մասին մայիսի 31-ին հայտնում է Rzeczpospolita-ն՝ վկայակոչելով Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Պավել Շեֆերնակերի հայտարարությունը: Այսպիսով՝ նպաստներ կշարունակեն ստանալ միայն նրանք, ովքեր դրա կարիքն ունեն՝ հաշմանդամները, ինչպես նաև հղիներն ու բազմազավակ կանայք։ Այս որոշումը կայացվել է փախստականներին խրախուսելու համար, որպեսզի նրանք սկսեն ինքնուրույն գումար վաստակել։
«Մենք համոզված ենք, որ շատ փախստականներ Լեհաստանում կարողանում են անկախանալ և հարմարվել», – ասել է Շեֆերնակերը:
Մայիսի 17-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ Եվրամիությունը (ԵՄ) անբավարար է ֆինանսավորում Լեհաստանին և Հունգարիային, որոնք ընդունում են ուկրաինացի փախստականներին։ Նրա խոսքով՝ Դոնբասի բնակիչների պաշտպանության համար Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր Ուկրաինայից ավելի քան 3 միլիոն փախստական է հատել Լեհաստանի սահմանը։
Նախօրեին Լեհաստանի փոխարտգործնախարար Մարչին Պրշիդաչը հայտարարել էր, որ Լեհաստանի հանձնաժողովը ձգտում է ապահովել, որ Եվրահանձնաժողովը (ԵՀ) լրացուցիչ միջոցներ հատկացնի երկրին աջակցելու համար՝ կապված փախստականների հոսքի հետ։ Նա ընդգծել է, որ հասարակ քաղաքացիները, ովքեր հաճախ են բացում իրենց տների դռներն ու ընդունում ուկրաինացի հարեւաններին, ֆինանսական աջակցության կարիք ունեն։
Միաժամանակ մայիսի 14-ին սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես է Լեհաստանում ուկրաինացի փախստականների պահվածքը վրդովմունք առաջացրել տեղի բնակիչների մոտ։ Լեհերը պահանջել են ուկրաինացիների վերադարձը հայրենիք՝ իրենց երկրի տարածքում տեղի ունեցող ցույցերի պատճառով։
19:16 06.05.2025
Գևորգ Պապոյանը և Վրաստանի առաջին փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին Երևանում մասնակցել են Հայաստան-Վրաստան գործարար համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին Երևանում մասնակցել են Հայաստան-Վրաստան գործարար համաժողովին, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ ««Վրաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է: Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական, տնտեսական, հաղորդակցային, մշակութային, հումանիտար և զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունների խորացումն ունի […] ...
19:05 06.05.2025
Ռուսաստան-Բրազիլիա հանդիպումը անհավանական չէՌուսաստանի ֆուտբոլի միությունը և Բրազիլաիյի ֆուտբոլի կոնֆեդերացիան բանակցում են աշնանն ընկերական խաղ անցկացնելու հարցի շուրջ, գրում է UOL-ը: Համաձայնության հասնելու դեպքում հանդիպումը կկայանա հոկտեմբերին կամ նոյեմբերին: Միայն այդ ամիսներին բրազիլացիների օրացույցում ազատ օրեր կան ընկերական խաղեր անցկացնելու համար: Ռուսաստանը ցանկանում է, որ խաղը կայանա իր տարածքում: Նախկինում Բրազիլիան ու Ռուսաստանը հանդիպել են 6 անգամ։ Ռուսները […] ...
19:00 06.05.2025
Ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 18 ամպ, կատարվել է 106049 կրակոցՄայիսի 5-ին իրականացված հակակարկտային ներգործության արդյունքները․ ընդամենը 87 բնակավայրերի գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր 18 ամպ, կատարվել է 106049 կրակոց 2025 թվականի մայիսի 5-ին ժամը 13:38-ից 14:54-ը Արմավիրի մարզի «Հայհիդրոմետ»-ի Վանանդ, Տալվորիկ, Մարգարա, Արազափ, Արգավանդ, Փշատավան, Ջանֆիդա, Ակնալիճ բնակավայրերի համայնքային Վանանդ, Երվանդաշատ, Բագարան, Արտամետ, Արգավանդ, Այգեշատ(Արմ), Տանձուտ, Արմավիր, Եղեգնուտ, Արտաշար, Արշալույս բնակավայրերի […] ...
18:50 06.05.2025
19 և 16 տարի ժամկետով ազատազրկում՝ սպանություններ կատարած 2 անձի նկատմամբ2025 թվականի ապրիլի 21-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվել է մեղադրական վերդիկտ. 2 անձի սպանություն կատարած Է.Ե.-ի և Է.Մ.-ի նկատմամբ նշանակվել է համապատասխանաբար՝ 19 տարի և 16 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Է.Ե.-ն և Է.Մ.-ն կենցաղային հարցերի շուրջ […] ...
18:38 06.05.2025
Էնրիկեն հաստատել է, որ Դեմբելեն մասնակցելու է «Արսենալի» դեմ ՉԼ պատասխան խաղինՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հաստատել է, որ հարձակվող Ուսման Դեմբելեն մասնակցելու է «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան մրցավեճին, հաղորդում է Goal.com-ը: «Ուսմանը 2 օր անընդմեջ մասնակցել է մարզումներին: Նա պատրաստ կլինի խաղին»,- ասել է իսպանացին: Դեմբելեն վնասվածքի պատճառով չէր մասնակցել Լիգա 1-ի 32-րդ տուրի «Ստրասբուրի» դեմ հանդիպմանը: Կիսաեզրափակիչ առաջին խաղում ՊՍԺ-ն Լոնդոնում հաղթել է […] ...
18:30 06.05.2025
Անահիտ Մանասյանը ընդունել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի առաջին շրջանավարտներինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 6-ին ընդունել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի առաջին շրջանավարտներին, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ձմեռային դպրոցը կազմակերպվել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: Ծրագրին մասնակցել է ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում սովորող 25 ուսանող։ Ողջունելով երիտասարդներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ […] ...