14:14 02.06.2022
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականի ծրագրերին և հատկացրեց լրացուցիչ 400 միլիոն դրամ:
«Ծրագիրն ունի երեք բաղադրիչ՝ միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, երկրորդ բաղադրիչը՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն` ապահովագրական վճարը մուծելու համար և երրորդը՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ աջակցություն։ Բավականին մեծ է դիմելիությունը այս ծրագրի առնչությամբ։ Եթե ընտանիքում ծնվում է առաջին կամ երկրորդ երեխան, այդ վարկի մնացորդի 10 տոկոսի չափով գյուղերում, իսկ Երևանում 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամ աջակցություն է տրամադրվում, երրորդ և չորրորդ երեխայի դեպքում՝ 2 միլիոն դրամ։ Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարեկանը, և ընտանիքում երրորդ երեխան է ծնվում, պետությունը մինչև 4 միլիոն դրամի դրամական աջակցություն է տրամադրում»,- նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Ծրագրի մեկնարկից սկսած արդեն 3 250 շահառու ընտանիք ծրագրից օգտվել է, և պետության մասնակցությունն այս ծրագրին մոտ 2,2 միլիարդ դրամ է»,- ավելացրեց նախարարը:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը18:30 22.06.2025
Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն էԱշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը 50 գոլ է խփել։ Դրա համար Մեսսիին պահանջվել է 61 հանդիպում։ ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրում Մեսսիի հաղթական գոլի շնորհիվ «Ինտեր Մայամին» 2:1 հաշվով հաղթել էր պորտուգալական «Պորտուին»։ ...
18:10 22.06.2025
ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. ՎենսԱՄՆ-ն պատերազմի մեջ չէ Իրանի հետ՝ իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ -ի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պատերազմի մեջ չենք Իրանի հետ, մենք պայքարում ենք նրա միջուկային ծրագրի դեմ» – ասել է Վենսը NBC News-ին տված հարցազրույցում։ ...
17:40 22.06.2025
Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտինԻրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի Ազգային անվտանգության խորհուրդը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացությունը խափանելու Իրանի փորձը «ինքնասպանություն կլինի երկրի համար»: Հորմուզի նեղուցը կարևոր նշանակություն ունի համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման գործում: Ամեն օր նեղուցով անցնում է մոտ 17-21 միլիոն բարել նավթ, […] ...
17:30 22.06.2025
Նիգերիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատել Հայաստանի օգնությունը իր քաղաքացիներին Իրանից տարհանելու գործումՆիգերիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի հետ զգալի առաջընթաց են գրանցել Իրանից իրենց քաղաքացիների տարհանման ուղղությամբ համագործակցության հարցում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Նիգերիայի ԱԳ նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ համագործակցությունը սկիզբ է առել Իրանում Նիգերիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով տնօրենի պաշտոնակատար Լևոն […] ...
16:55 22.06.2025
Իսակովի պողոտայում այրվել է ավտոմեքենաՀունիսի 22-ին` ժամը 14։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Jeep» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական […] ...
16:30 22.06.2025
Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 1,3 միլիոն եվրո վճարել Ադրիեն Ռաբյոյին«Մարսելի» ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ից կստանա 1,3 միլիոն եվրո։ Փարիզի վճռաբեկ դատարանը, քննելով ֆուտբոլիստի և փարիզյան ակումբի նախկին պայմանագրերը, որոշել է, որ ՊՍԺ-ն պետք է փոխհատուցում վճարի նրան, հաղորդում է Goal.com-ը։ Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ում հանդես է եկել 2012-2019 թվականներին։ 2018-ին նա հեռացվել էր մարզումներից և հանդիպումներից` ակումբի ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով։ 2019-ին նա դիմել […] ...