ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի և նախկին դասախոս Հովհաննես Խորիկյանի դատական հայցի քննությունները կրկին հետաձգվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+38.09 oC

ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի և նախկին դասախոս Հովհաննես Խորիկյանի դատական հայցի քննությունները կրկին հետաձգվել են

21:15 02.08.2018

Այսօր՝ օգոստոսի 2-ին, Շիրակի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի աշխատանքը վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելու պահանջներով հայցի քննությունը։

Դատական նիստին դարձյալ ներկա է եղել միայն հայցվոր կողմը, պատասխանող կողմից՝ ՇՀՊ-ից, ներկայացուցիչ չի եղել: Նշենք, որ այս նիստին կողմերը պետք է ներկայացնեին գործին առնչվող ապացույցները, թե ինչու և ինչ պատճառով է նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը պրոռեկտորի պաշտոնից ազատել Անահիտ Ֆարմանյանին։

Օգոստոսի 1-ին կայացած նիստին Ֆարմանյանի պաշտպան Տիգրան Ղազարյանը ապացույցներ էր ներկայացրել, դատավորն էլ նիստը հետաձգել էր՝ հնարավորություն տալով կողմերին ապացույցները ներկայացնել հավասար։ Այսօրվա նիստին ապացույցներ ներկայացնելու հերթը պատասխանող կողմինն էր:

«Այսօրվա նիստին դատական ակտով պարզ դարձավ, որ ամբողջ ապացույցների բեռը դրված է պատասխանող կողմի վրա, հայցվոր կողմի վրա փաստական հանգամանքի ապացուցման բեռը բաշխված չէ, չնայած դրան, մենք նախորդ նիստին ներկայացրել էինք բազմաթիվ ապացույցներ գործի քննության համար, որոնք կարող էին կարևոր նշանակություն ունենալ»,- SHANTNEWS.am-ի թղթակցին փոխանցել է Անահիտ Ֆարմանյանի շահերի պաշտպան Տիգրան Ղազարյանը:

Նույն դատավորի՝ Լիլիթ Խաչատրյանի մոտ, շարունակվել է նաև ՇՊՀ պատմության ֆակուլտետի նախկին դասախոս Հովհաննես Խորիկյանի աշխատանքը վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելու պահանջներով հայցի քննությունը, որը ևս հետաձգվել է: Դատական այս նիստին էլ պատասխանող կողմը չէր ներկայացել:

ՇՊՀ-ի շահերի պաշտպան Հերմինե Ավետիսյանը ծանուցում էր ուղարկել, որ գտնվում է արձակուրդում։ Դատավորն էլ որոշել է նիստը հետաձգել:  Հայցվոր Խորիկյանը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ պատասխանող կողմը բավարար ապացույցներ չի կարող ներկայացնել:

«Իրենք ոչ մի ապացույց էլ չունեն, ոչ մի բան էլ չեն կարող ներկայացնել, իրենք մենակ հիմնվում են բանավոր խոսքի, բամբասանքների վրա, նայում են, թե որտեղ ինչ հարցազրույց եմ տվել, ինչ եմ ասել: Եթե խնդիր կա երկրում, համապատասխան կառույցը չի լուծում քո խնդիրը, դու բաց նամակով դիմում ես պետական գերատեսչություններին, ուրեմն սա նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը համարում է օրենքի խախտում կամ ասում է՝ վարկաբեկում ես բուհը»,- ասել է  Հովհաննես Խորիկյանը:

Դատական հաջորդ նիստերը կկայանան օգոստոսի 9-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակի քրեական ոստիկանները մարիխուանա և կանեփի թփեր են հայտնաբերել

16:49 04.08.2025

Շիրակի քրեական ոստիկանները մարիխուանա և կանեփի թփեր են հայտնաբերել

Հուլիսի 29-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ 71-ամյա գյումրեցի տղամարդը աճեցնում է կանեփ ու պահում դրանից պատրաստված թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվել ու հաստատվել է։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 71-ամյա գյումրեցու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է շուրջ 38 գրամ մարիխուանա, իսկ կիսաքանդ շինության տարածքում՝ կանեփի 79 թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են […] ...

Շրջակա միջավայրի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական հարցերը

16:43 04.08.2025

Շրջակա միջավայրի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական հարցերը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ, քննարկման առանցքում COP17-ի կազմակերպչական հարցերն էին: Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերը։ Անդրադարձ է կատարվել կազմակերպչական ողջ գործընթացին՝ ներառյալ ֆինանսական, տեխնիկական և գործընկերային […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերում

16:37 04.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 7-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00-Շիրակի մարզի Անի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00-Արագածոտնի մարզի Արագած բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...

Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի աղյուսակում

16:31 04.08.2025

Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Տղամարդկանց դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա, 2839 վարկանիշ)։ Լավագույն հնգյակում են նաև Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2807), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2784), Ռամեշբաբու Պրագանանդհան (Հնդկաստան, 2779) և Արջուն Էրգիասին (Հնդկաստան, 2776)։ Աշխարհի գործող չեմպիոն Դոմարաջու Գուկեշը (Հնդկաստան) 2776 վարկանիշով 6-րդն է։ […] ...

Ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

16:25 04.08.2025

Ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

Արթուր Պողոսյանի նախագահությամբ 2025 թվականի օգոստոսի 1-ին ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Ներքին անվտանգության վարչության […] ...

Շոգ օրեր, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրել

16:18 04.08.2025

Շոգ օրեր, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրել

Հուլիսին դիտված եղանակային, կլիմայական պայմանների վերլուծության, օգոստոս ամսվա ու առաջիկա օրերի եղանակային կանխատեսման և հանրապետության բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին մանրամասներ է հայտնել Գագիկ Սուրենյանը: Ավելին՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP