16:20 02.06.2022
𝟐𝟎𝟐𝟐 թվականի գործունեության տարեկան ծրագրով առաջին եռամսյակում իրականացվել է 𝟔𝟖 ստուգում։
Միաժամանակ իրականացվել է ոչ պլանային 𝟏𝟎 ստուգում՝ 𝟕-ը` Երևանում, 𝟐-ը` Կոտայքի և 𝟏-ը Շիրակի մարզերում։
Ընդհանուր առմամբ՝ իրականացվել է 𝟕𝟖 ստուգում, որից 𝟐𝟒-ը՝ Երևանում, 𝟏𝟎-ական՝ Սյունիքի և Արմավիրի մարզերում, 𝟕-ը՝ Կոտայքի մարզում, 𝟓-ը՝ Գեղարքունիքում, 𝟒-ական՝ Արագածոտնում, Արարատում, Շիրակում և Տավուշում, 𝟑-ական՝ Լոռու և Վայոց ձորի մարզերում։
Ստուգումների արդյունքում արձանագրվել է 𝟐𝟒𝟑 խախտում։ Մայրաքաղաք Երևանում 𝟐𝟒 ստուգման արդյունքում արձանագրվել է 𝟕𝟖 խախտում։
Ըստ մարզերի թվային պատկերը հետևյալն է․ Շիրակ՝ 𝟒 ստուգում և 𝟓 խախտում, Լոռի՝ 𝟑 ստուգում և 𝟐𝟗 խախտում, Տավուշ՝ 𝟒 ստուգում և 𝟏𝟕 խախտում, Կոտայք՝ 𝟕 ստուգում և 𝟏𝟗 խախտում, Արմավիր՝ 𝟏𝟎 ստուգում և 𝟓𝟑 խախտում, Արարատ՝ 𝟒 ստուգում և 𝟐𝟏 խախտում,Գեղարքունիք՝ 𝟓 ստուգում և 𝟏𝟐 խախտում։ Վայոց ձորում և Արագածոտնում իրականացված ստուգումների արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։
Հիմնական խախտումներն են.
շինարարություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների (կապալառու) մոտ հայտնաբերվել է 𝟏𝟏𝟖 խախտում,
շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 𝟒𝟖 խախտում,
շինարարության նկատմամբ հեղինակային հսկողություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 𝟒𝟖 խախտում,
կառուցապատողների մոտ հայտնաբերվել է 𝟏𝟕 խախտում,
համայնքների ղեկավարների քաղաքաշինական բնագավառում իրականացվող գործունեությունում հայտնաբերվել է 𝟏𝟎 խախտում,
փորձաքննություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 𝟐 խախտում,
ճարտարապետաշինարարական նախագիծ մշակող կազմակերպության գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ խախտումներ չեն հայտնաբերվել։
Խախտումների բացակայության վերաբերյալ տրվել է 𝟑𝟎 տեղեկանք, կազմվել և տրամադրվել է պարտադիր կատարման 𝟑𝟑 ցուցում։
𝟐𝟎𝟐𝟐 թվականի 𝟏-ին եռամսյակում կատարվել է 𝟏𝟔𝟐 տեղազննում, որից 𝟕𝟐-ը՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:
Հաշվետու ժամանակահատվածում Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են ավարտված շինարարական 𝟒𝟕𝟏 օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին:
Տրամադրվել է ավարտական ակտերի վերաբերյալ 𝟐𝟎𝟎 դրական և 𝟐𝟐𝟒 բացասական եզրակացություն։
Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից վերահսկողական աշխատանքների ընթացքում ՀՀ ամբողջ տարածքում հայտնաբերվել է 𝟔𝟏 ինքնակամ կառույց, որից՝ Երևանում՝ 𝟐𝟖, Շիրակի մարզում` 𝟐, Լոռիում` 𝟏𝟎, Կոտայքում` 𝟑, Սյունիքում՝ 𝟓 Արագածոտնում` 𝟒, Տավուշում` 𝟓, Արարատում` 𝟐, Վայոց ձորում՝ 𝟑 և Արմավիրում` 𝟒 ինքնակամ կառույց:
14:00 21.06.2025
Իսրայելը տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է. ԷրդողանԻսրայելը, Իրանի վրա հարձակվելով, ցույց տվեց, որ տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է, Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Իսրայելի կողմից Գազայի հատվածում, Լիբանանում, Եմենում, Սիրիայում և վերջերս Իրանում իրականացված հարձակումները ավազակություն են։ Նեթանյահուի վարչակազմը Իրանի վրա հարձակվելով ցույց տվեց, որ խաղաղության ամենամեծ հակառակորդն է», […] ...
13:45 21.06.2025
Վիրցը պայմանագիր կստորագրի «Լիվերպուլի» հետ«Լիվերպուլն» ավարտին է հասցնում Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերը: 22-ամյա ֆուտբոլիստը հաջողությամբ անցել է բուժզննման առաջին փուլը: Գործընթացն ավարտելուց հետո գերմանացի աստղը 5 տարվա պայմանագիր կստորագրի նոր ակումբի հետ: Անգլիական թիմը գործարքի համար կվճարի 100 միլիոն, ևս 16.5 միլիոն նախատեսված է որպես բոնուս: Վիրցն Անգլիայում կստանա տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ, որը պարգևավճարներով կարող […] ...
13:30 21.06.2025
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Քննարկվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները։ Ներկայացվել է Թալին–Գյումրի (մոտ 42 կմ) հատվածի շինարարական առաջընթացը, ինչպես նաև Քաջարանի թունելի […] ...
13:09 21.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կայա Կալասի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները քննարկել են իրադրությունը տարածաշրջանում՝ այդ թվում նաև անդրադառնալով Իրանին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ: Հումանիտար հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել երրորդ երկրների քաղաքացիների՝ Իրանից ՀՀ տարածքով տարհանման […] ...
13:00 21.06.2025
Խաչանովի երկրորդ հաղթանակը ՀալեումՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հալեի ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Աշխարհի 22-րդ ռակետը 1/8 եզրափակչում 6-3, 1-6, 6-3 հաշվով հաղթել է աշխարհի 27-րդ ռակետ կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին: Խաչանովը հաջորդ շրջանում կմրցի աշխարհի 63-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչևերիի դեմ: ...
12:54 21.06.2025
Ջրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գյումուշի» պոմպակայանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող պլանային հոսանքազրկման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 23-ին ժամը 11.00-20.00-ն Աջափնյակ վարչական շրջանում կնկատվի ջրամատակարարման գրաֆիկի խախտում և ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...