Ի՞նչն է տարիքին համապատասխան.50-ից հետո հագնվելու որոշ սկզբունքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Ի՞նչն է տարիքին համապատասխան.50-ից հետո հագնվելու որոշ սկզբունքներ

13:53 05.06.2022

Կանոններն ու կարծրատիպերն անթիվ են՝ 50 ից հետո ոչ մի  կաշվե տաբատ, ոչ մի սքեյթ բորդ, ոչ մի երկար մազ  ու կարճ շրջազգեստ: Համատարած  սահմանափակումներ են:Արգելված իրերի ցանկն անվերջ է, փորձեք  շեղվել, կսկսեն անվերջ քննարկել  ձեր հագուկապը:

Ահա ավելի լավ գաղափար. Եկեք խոսենք այն մասին, թե ինչպես ճիշտ հագնվել ձեր տարիքում, այլ ոչ թե ինչպես խուսափել սխալներից:

Սպիտակ տան ինտերիերի դիզայներ Այրիս Ափֆելը դարձել է նորաձևության  աշխարհումհանրահայտ ինֆլուենսեր:  Նա ընտրում  է H&M-ի վերջին  հավաքածուից  մինի կիսաշրջազգեստներով ,հսկայական ակնոցներով ու ֆանտաստիկ գույների համադրությամբ զգեստներ: Այս տարի Ափֆելը դառնում է 101 տարեկան: «Դու պետք է հագնվես քեզ համար, նախքան քո տարիքին համապատասխան հագնվելը»,- ասում  է Ափֆելը:

 

Որքան էլ պարադոքսալ  հնչի, ծերանալը պահանջում է մի քիչ ավելի բարձր «ճչացող» հագուստ:
Երբ դուք 22 տարեկան եք, ջինսե տաբատը և սպիտակ  վերնաշապիկը, թվում է, առանց ջանքերի հաջող ստացված տարբերակ  է:  Բայց 30 տարի անց նույն հանդերձանքը կարող է ձեզ «աննկատ»  դարձնել:

40 տարեկանից բարձր յուրաքանչյուր 10 տարին մեկ 10%-ով ավելի  գումար ներդրեք հագնվելու համար: Ահա զգեստապահարանը խելացի թարմացնելու մի քանի տարբերակ :

1.Շապիկները փոխեք օձիքով վերնաշապիկներով,բարակ  կարդիգանները՝  որակյալ  բաճկոններով, կամ  ավելացրեք գույն և դետալ՝ այն դարձնելով դյութիչ:

2.50-ից հետո խամրած գույները «չեն նայվում», ավելի ճիշտ դրանք շեշտում են տարիքային փոփոխություները:  Դեմքին մոտ սև հագուստը՝  նույնպես: Վառ գույներ ընտրեք՝մանանեխի, կանաչ, կարմիր, նարնջագույն, կապույտ, վարդագույն,բալագույն:Պաստելային երանգները միշտ դասական են և ազնվական տեսք են տալիս:

3.Տպագրություններից  նախընտրեք երկրաչափական նախշերը: Պուտերն ու գծերը ցանկալի չեն: Դրանք  ավելորդ  սանտիմետրեր կարող  են ավելացնել : Պատռված ջինսեր, կաշվե տաբատներ, գանգերի պատկերով ցանկացած հագուստ՝  եկեք  զգուշորեն մի կողմ թողնենք:  Հնաոճ կիսսաշրջազգեստները փոխարինեք նորաձև, հետաքրքիր ձևվածքով կիսաշրջազգեստներով:

4.Գումար ծախսեք  միայն որակյալ  հագուստի համար, մոռացեք  էժանագին տրիկոտաժն ու  կազմվածքին չհամապատսխանող զգեստները: Մի փնտրեք բրենդային հագուստներ, փնտրեք  որակյալ ու հետաքրքիր հագուստներ:

5.Կոշիկների ու պայուսակների համար գումար մի խնայեք :Դրանք կարող  են «փրկել» անգամ ամենաանգույն զգեստը:

6.Աքսեսուարներ գնեք, լավ ակնոցներ, գոտիներ, շարֆեր,հետաքրիքր զարդեր: Խուսափեք «թինէյջերական» ոճից: Դրանք ոչ թե երիտասարդացնում են, այլ  ճիշտ հակառակ ուղղությամբ են աշխատում:

7. Խնամված եղեք՝ մի մոռացեք  մաշկի խնամքի  ու կոսմետիկ պրոցեդուրաների մասին: Մեծ գումար  պետք  չէ մաքուր  ու առողջ մաշկ ունենալու  համար: Բավական է  ճիշտ  սնվել ու շաբաական գոնե երկու անգամ սնուցել ու խոնավացնել մաշկը: Այո, տարիքի հետ կոսմետիկ որակյալ միջոցները դառնում են ավելի ու ավելի թանկ, բայց մխիթարությունն այն է, որ դրանք  կարող  են ամիսերով հոգ տանել ձեր մասին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր Արևելքում

19:50 22.06.2025

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր Արևելքում

ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

19:25 22.06.2025

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

18:58 22.06.2025

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ազատության պողոտայի, Ղափանցյան, Քանաքեռի շրջանցիկ թունել փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն է

18:30 22.06.2025

Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն է

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը 50 գոլ է խփել։ Դրա համար Մեսսիին պահանջվել է 61 հանդիպում։ ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրում Մեսսիի հաղթական գոլի շնորհիվ «Ինտեր Մայամին» 2:1 հաշվով հաղթել էր պորտուգալական «Պորտուին»։ ...

ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. Վենս

18:10 22.06.2025

ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. Վենս

ԱՄՆ-ն պատերազմի մեջ չէ Իրանի հետ՝ իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ -ի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պատերազմի մեջ չենք Իրանի հետ, մենք պայքարում ենք նրա միջուկային ծրագրի դեմ» – ասել է Վենսը NBC News-ին տված հարցազրույցում։ ...

Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին

17:40 22.06.2025

Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին

Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի Ազգային անվտանգության խորհուրդը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացությունը խափանելու Իրանի փորձը «ինքնասպանություն կլինի երկրի համար»: Հորմուզի նեղուցը կարևոր  նշանակություն  ունի համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման գործում: Ամեն օր նեղուցով անցնում է մոտ 17-21 միլիոն բարել նավթ, […] ...

BACK_TO_TOP