23:17 02.06.2022
Կարիբյան ծովի ծովահենների աստղը երկրպագուներին ապշեցրել է այն բանից հետո, երբ նրան նկատել են երաժիշտ Սեմ Ֆենդերի հետ փաբում նստած, հենց այն պահին, երբ երդվյալ ատենակալները վճիռ են կայացրել ԱՄՆ-ում նրա նախկին կնոջ դեմ բազմամիլիոնանոց հայցի վերաբերյալ:
Ջոնի Դեփը երեկ Tynside անսպասելի այց է կատարել։ Նա այնտեղ նշել է աղմկահարույց գործով իր հաղթանակը։ Ինչպես աշխատակիցներն են նշել, նա կերել է տապակած կարտոֆիլով ավանդական բրիտանական ձուկ և խմել Newcastle Brown Ale։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՄՆ-ում ավարտվել է հոլիուդյան դերասան Ջոնի Դեփի և նրա նախկին կնոջ՝ դերասանուհի Էմբեր Հերդի սկանդալային դատավարությունը։ Դատարանի որոշմամբ՝ 36-ամյա Էմբեր Հերդը 15 միլիոն դոլար պետք է վճարի 58-ամյա Ջոնի Դեփին՝ զրպարտության համար։ Իր հերթին Դեփը պետք է 2 միլիոն դոլար վճարի նախկին կնոջը՝ որպես վնասի փոխհատուցում։
2017 թվականին ամուսնալուծված այս զույգը իրենց հարաբերությունների մասին հակասական պնդումներ էր անում։ Ըստ հարցումների՝ շատ ամերիկացիներ ավելի շատ հետաքրքրված էին այս դատավարությամբ, քան Ուկրաինայում պատերազմով կամ հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ որոշմամբ, որը ԱՄՆ Գերագույն դատարանը կարող է ընդունել մոտ օրերին։ Դատավարության ուղիղ հեռարձակումը սոցիալական ցանցերում միլիարդավոր դիտումներ էր հավաքում։
Ըստ ատենակալների՝ Հերդի պնդումներն իր ամուսնության վերաբերյալ «կեղծ» էին, և նա գործել էր «իրական չար մտադրությամբ»։ Միևնույն ժամանակ ատենակալները վճռեցին, որ Դեփն անարգել էր Հերդին, երբ նրա փաստաբանը 2020 թվականին հայտարարություն էր տվել Daily Mail-ին՝ նրա ոտնձգությունների մեղադրանքներն անվանելով կեղծիք։
Դատավճիռը կայացնելու պահին Դեփը դատարանի դահլիճում չի եղել։ Դատավճռից հետո Հերդն ասել է, որ իր «սիրտը կոտրված է»։ Իսկ Դեփն ասել է, որ «ատենակալներն իրեն վերադարձրին իր կյանքը»։
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...
12:47 03.08.2025
The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաներիՄեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...
12:29 03.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելովՎաշինգտոնի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կիևին մատակարարելով ամերիկյան զենք, որի համար կվճարեն եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը X-ում։ «Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամերիկյան զենք վաճառելով՝ մենք նախատեսում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ բանակցային սեղանին վերադառնալու, ինչպես նաև երկարաժամկետ հրադադար ապահովելու համար», – գրել է նա։ NBC […] ...