Ազատանը կունենա 7 մասնաշենքից բաղկացած միջնակարգ դպրոց․ 3000 քառ․մետր տարածքում ընթանում է նորի կառուցումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Ազատանը կունենա 7 մասնաշենքից բաղկացած միջնակարգ դպրոց․ 3000 քառ․մետր տարածքում ընթանում է նորի կառուցումը

20:34 03.06.2022

Գալիք ուսումնական տարում ևս Ազատանի միջնակարգ դպրոցի աշակերտությունը հին ու վթարային դպրոցում կշարունակի դասերը՝ երկհերթ գրաֆիկով։ Այսպիսի ծանրաբեռնվածության պատճառը դպրոցի համար նոր մասնաշենքի շինարարությունն է։ Մինչ այդ մոտ 750 աշակերտական համակազմ ունեցող դպրոցի աշակերտությունը մեկ հերթով են հաճախել դպրոց, բայց տարբեր ու իրարից երկու կմ հեռու գտնվող մասնաշենքերում։ Նոր դպրոցը կառուցվում է Ասիական զարգացման բանկի սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով և  միանալու է 2005 թվականին կառուցված մասնաշենքին։

2005 թվականին, երբ Ազատանի համար կառուցվեց նոր դպրոց, այն մոտ 300 աշակերտի համար էր նախատեսվել։ Բայց գյուղի դպրոցահասակ երեխաների թիվը 700-ից ավելին էր, և ստիպված եղան աշակերտության մի մասի դասերը կազմակերպել նոր մասնաշենքում, իսկ մյուսները մնացին 80-ականներին կառուցված հին ու վթարային դպրոցում, որը գյուղի այլ հատվածում, հեռու՝ մոտ 2 կմ։ Հիմա բոլոր աշակերտները վերադարձել են հին ու վթարային տիպային շենք, որտեղ դասերը երկհերթ են անում։ Վերադարձը ժամանակավոր է, գործող դպրոցի հարևանությամբ նոր մասնաշենքի շինարարությունն է ընթանում արդեն վեց ամիս։ Կառուցապատման նախագծով նոր մասնաշենքը միանալու է գործող դպրոցին։

3000 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում շինհրապարակը, որտեղ լինելու է եռահարկ ու երկհարկանի կառույցներով տիպային շենք։ Առանձին կառուցվող մասնաշենքերում պահպանվելու են ժամանակակից դպրոցաշինության մեջ կարևոր տարրերը։ Դպրոցը հավասար հնարավություններ է տալու բոլորին։ Հաշվի են առնվելու ներառական կրթության պահանջները։ Մի կողմից՝ եռահարկ, մյուսից՝ երկհարկանի շենքում, վերելակ է տեղադրվելու։

«Երկու հարկի համար, բնական է, հենց այնպես չէինք տեղադրի վերելակ։ Եթե կլինեն երեխաներ, ովքեր կունենան առողջության հետ կապված խնդիրներ, երկրորդ հարկի դասարաններ հասնելու համար, վերելակն է նրանց ծառայելու»,- նշում է «ԱՐՀՈՎՇԻՆ» ընկերության աշխղեկ Տարոն Բաղրամյանը։

Պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է, ֆինանսական աջակցությունը՝ Ասիական զարգացման բանկինը՝ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։ Կառուցապատման նոր տեխնոլոգիաներն ու լուծումները թույլ կտան հին ու նոր մասնաշենքերը միացնել և ունենալ ամբողջանական մեկ դպրոցական կառույց, որտեղ սովորելու հնարավորություն կունենա մոտ 750 աշակերտ։

Հիմնային աշխատանքները շինարարն արդեն ավարտում է։ Շինարարության ընդհանուր արժեքը մոտ 1 մլրդ 585 մլն դրամ է։ Նոր շենքի կառուցումից բացի, շինարարը պարտավորվել է արդիականացնել  գործող դպրոցի ջեռուցման համակարգը, որից հետո առաջ կգա  նաև դասասենյակների վերանորոգման հարցը։

«Ջեռուցման սահմանված նորմերը կկարողանանք ապահովել, եթե պատուհանների հարցն էլ կարողանանք լուծել։ Նաև որոշակի խնդիրներ կան կոսմետիկ վերանորոգման, որովհետև արդեն 17 տարի եղավ, ինչ շահագործվում է դպրոցի շենքը»,- նշում է Ազատանի միջնակարգ դպրոցի տնօրեն Համլետ Ոսկանյանը։

2005 թվականին կառուցված դպրոցի վերանորոգման համար մոտավոր հաշվարկներով  15 մլն դրամ է անհրաժեշտ։ Ներքին հարդարման աշխատանքներից բացի, կարիք կա նաև շենքի մի հատվածում հին պատուհանները նորերով փոխարինելու։ Դպրոցի հյուսիսային կողմում պատուհանները մի քանի տարի առաջ են նորացրել։

Նոր դպրոցի կառուցման ավարտին դեռ երկու տարի էլ կա։ Այս ընթացքում տնօրինությունը փորձելու է նոր գույքի ձեռքբերման հարցերը կարգավորել։ Նոր շենքում դպրոցական հին գույք չի տեղափոխվելու, սա նաև դպրոցաշինական ծրագրի պահանջներից է։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP