17:16 03.06.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերազինված «Stroke» կենտրոնի բացմանը, որը համալրվել է «ARTIS Icono» անգիոգրաֆիկ համակարգով, ինչը միակն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում:
Այցի ընթացքում նախարարին ներկայացվել են նեյրոանգիոգրաֆիայի տարածաշրջանային կրթական կենտրոնը, ինչպես նաև Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի նոր բաժանմունքը, որը հագեցվել է «SIEMENS VIDA 3T» գերժամանակակից սարքով: Անգիոգրաֆիկ բազմաֆունկցիոնալ սարքի օգնությամբ հնարավոր կլինի կատարել սրտաբանական և նյարդաբանական միջամտություններ, ներանոթային բացառիկ վիրահատություններ: Սարքի կիրառումը հատկապես կարևոր է սուր իշեմիկ ինսուլտով հիվանդների բուժօգնության ժամանակ:
Կաթվածի կասկածով հիվանդներին այլևս համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություն իրականացնելու կարիք չի լինի, քանի որ անգիոգրաֆը միաժամանակ համակարգչային տոմոգրաֆիայի հնարավորություն ունի: Նախորդ սերնդի անգիոգրաֆների համեմատ` այն բազմաթիվ առավելություններ ունի, որոնք հեշտացնում և առավել արդյունավետ են դարձնում կատարվող հետազոտություններն ու միջամտությունները:
Առողջապահության նախարարի խոսքերով` մասնավոր-պետություն գործակցությունը կարևոր է ու գործում է միմիայն ի շահ պացիենտի:
Անահիտ Ավանեսյանը նշել է. «Առողջապահության նախարարությունը վերջին տարիներին բավական մեծ քայլերով առաջընթաց է ապրում: Իհարկե, դեռ շատ անելիք ունենք և բժշկական կենտրոնների, մասնավոր նախաձեռնությունների, գիտական կենտրոնների ու պետության միջև նման համագործակցությունները նպաստում են այդ կարևոր ձեռքբերումները գրանցելու հարցում: Ի վերջո, բոլորիս նպատակը մեկն է` առողջ հանրություն ունենալը»:
Էրեբունի բժշկական կենտրոնի հիմնադիր Հարություն Քուշկյանը ևս, գնահատելով մասնավոր-պետություն համագործակցությունը, նկատել է, որ բժշկական կենտրոնը հետամուտ է նախարարության բոլոր բարեփոխումներին:
«Մենք առողջապահության նախարարության կողքին ենք և պատրաստ ենք իրագործել բարեփոխումների այն բոլոր ծրագրերը, որոնք կներդրվեն առողջապահության համակարգում»,- նշել է Հարություն Քուշկյանը:
Այցի շրջանակներում «Simens healtheneers» ընկերության և Էրեբունի ու Նաիրի բժշկական կենտրոնների միջև հուշագիր է կնքվել, որի շնորհիվ` այսուհետ աշխարհի տարբեր երկրների բժիշկները մեր երկրում նորագույն սարքավորումներով աշխատելու հմտություններ ձեռք կբերեն:
14:16 21.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հունիսի 21-ի ցերեկը, 22-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-23-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 21-ի […] ...
14:00 21.06.2025
Իսրայելը տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է. ԷրդողանԻսրայելը, Իրանի վրա հարձակվելով, ցույց տվեց, որ տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է, Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Իսրայելի կողմից Գազայի հատվածում, Լիբանանում, Եմենում, Սիրիայում և վերջերս Իրանում իրականացված հարձակումները ավազակություն են։ Նեթանյահուի վարչակազմը Իրանի վրա հարձակվելով ցույց տվեց, որ խաղաղության ամենամեծ հակառակորդն է», […] ...
13:45 21.06.2025
Վիրցը պայմանագիր կստորագրի «Լիվերպուլի» հետ«Լիվերպուլն» ավարտին է հասցնում Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերը: 22-ամյա ֆուտբոլիստը հաջողությամբ անցել է բուժզննման առաջին փուլը: Գործընթացն ավարտելուց հետո գերմանացի աստղը 5 տարվա պայմանագիր կստորագրի նոր ակումբի հետ: Անգլիական թիմը գործարքի համար կվճարի 100 միլիոն, ևս 16.5 միլիոն նախատեսված է որպես բոնուս: Վիրցն Անգլիայում կստանա տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ, որը պարգևավճարներով կարող […] ...
13:30 21.06.2025
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Քննարկվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները։ Ներկայացվել է Թալին–Գյումրի (մոտ 42 կմ) հատվածի շինարարական առաջընթացը, ինչպես նաև Քաջարանի թունելի […] ...
13:09 21.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կայա Կալասի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները քննարկել են իրադրությունը տարածաշրջանում՝ այդ թվում նաև անդրադառնալով Իրանին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ: Հումանիտար հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել երրորդ երկրների քաղաքացիների՝ Իրանից ՀՀ տարածքով տարհանման […] ...
13:00 21.06.2025
Խաչանովի երկրորդ հաղթանակը ՀալեումՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հալեի ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Աշխարհի 22-րդ ռակետը 1/8 եզրափակչում 6-3, 1-6, 6-3 հաշվով հաղթել է աշխարհի 27-րդ ռակետ կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին: Խաչանովը հաջորդ շրջանում կմրցի աշխարհի 63-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչևերիի դեմ: ...