Բժիշկները փոխպատվաստել են մարդու բջիջներից 3-D տպիչով ստացված ականջը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Բժիշկները փոխպատվաստել են մարդու բջիջներից 3-D տպիչով ստացված ականջը

19:14 05.06.2022

Քուինսում 3D Bio Therapeutics, բիոտեխնոլոգիական ընկերության ներկայացուցիչները պատմել են, որ առաջին անգամ օգտագործել են 3-D տպագրություն՝ հիվանդի սեփական բջիջներով մարմնի մաս ստանալու համար:Փոխպատվաստումը կատարվել է 20-ամյա մի կնոջ, ով ծնվել է աջ ականջի դեֆորմացիայով: Ականջի իմպլանտը ստացվել է կնոջ սեփական բջիջներից: Անկախ փորձագետներն ասում են, որ  այս տեխնոլոգիայով կատարված փոխպատվաստումը կլինիկական ցնցող փորձարկում է և մեծ առաջընթաց:

Նոր ականջը տպվել է այնպիսի ձևով, որը ճշգրտորեն համապատասխանում է կնոջ ձախ ականջին, ասվում է 3D Bio Therapeutics-ի՝ վերականգնող բժշկության ընկերության հաղորդագրության մեջ: Նոր ականջը, որը փոխպատվաստվել է մարտին, կշարունակի վերականգնել աճառային հյուսվածքը՝ տալով բնական ականջի տեսք և զգացողություն, ասել են ընկերությունում:

Կլինիկական փորձարկումը, որը կատարվում է ևս 11 հիվանդի մոտ, դեռ շարունակվում է, և հնարավոր է, որ փոխպատվաստումները  ձախողվեն կամ  անսպասելի առողջական բարդություններ  առաջացնեն: Բժիշկնեը հույս ունեն, որ հիվանդի սեփական հյուսվածքից ստացված բջիջների շնորհիվ  նոր օրգանը չի մերժվի օրգանիզմի  կողմից:

7 տարի առաջ ստեղծված 3DBio-ի հաջողություներն արդեն մի քանիսն են: Հունվարին Մերիլենդում վիրաբույժները փոխպատվաստել են գենետիկորեն ձևափոխված խոզի սիրտը սրտի հիվանդություն ունեցող 57-ամյա տղամարդու՝ երկարացնելով նրա կյանքը երկու ամսով: Գիտնականները նաև տեխնիկա են մշակում դոնոր օրգանների կյանքը երկարացնելու համար, որպեսզի դրանք չփչանան: Շվեյցարացի բժիշկներն այս շաբաթ հայտնեցին, որ հիվանդը, ում փոխպատվաստվել է 3 օրր պահված մարդու լյարդը, մեկ տարի անց իրեն հրաշալի է զգում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

20:30 22.06.2025

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

20:18 22.06.2025

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

Դամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական ​​հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

20:10 22.06.2025

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

ԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր Արևելքում

19:50 22.06.2025

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր Արևելքում

ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

19:25 22.06.2025

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

18:58 22.06.2025

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ազատության պողոտայի, Ղափանցյան, Քանաքեռի շրջանցիկ թունել փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP