Թուրքիայի գնաճը հասել է 73%-ի, ամենաբարձրը 1998թ.-ից ի վեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Թուրքիայի գնաճը հասել է 73%-ի, ամենաբարձրը 1998թ.-ից ի վեր

18:06 05.06.2022

Թուրքիայում տարեկան գնաճի մակարդակը մայիսին հասել է 24 տարվա ամենաբարձր մակարդակին՝ 73,5%, ինչը տնտեսագետների գնահտմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանք է, թեեվ էներգակիրների գների աճը և լիրայի արժեզրկումը  ավելի քիչ են, քան կանխատեսել էին  տնտեսագետները :

Գնաճը հատել է անցյալ տարվա աշնանն արձանագրված շեմը, երբ լիրան սկսեց  արժեզրկվել:

Վերջին ցուցանիշը գերազանցել է 2002 թվականին գրանցված 73,2%-ը և ամենաբարձրն է 1998 թվականի հոկտեմբերից ի վեր, երբ տարեկան գնաճը կազմում էր 76,6%, իսկ Թուրքիան փորձում էր վերջ տալ տասնամյա քրոնիկ բարձր գնաճին: Այնուամենայնիվ, տնտեսագետները կանխատեսում են, որ  տարեկան գնաճը կհասնի մինչև 76,55%: Սպառողական գներն ամսական աճել են 2,98%-ով,ուրբաթ օրը հայտնել է Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը, ի  պատասխան  Reuters-ի հարցման :

Տրանսպորտի և սննդի ծախսերը վերջին տարվա ընթացքում աճել են համապատասխանաբար 108%-ով և 92%-ով, ինչը արտացոլում է խորացող տնտեսական ճգնաժամը: Ներքին արտադրողի գների ինդեքսը մայիսին ամսական կտրվածքով աճել է 8,76%, տարեկան աճը կազմելով 132,16%: Լիրան դոլարի նկատմամբ թուլացել է 0,25%-ով՝ հասնելով 16,5050-ի՝ հասնելով դեկտեմբերից ի վեր ամենաթույլ մակարդակին: 2021 թվականին տեղական արժույթը անկում է ապրել 44 տոկոսով, իսկ այս տարի՝ ևս 20 տոկոսով։

Չնայած Էրդողանի իշխանության երկու տասնամյակների ընթացքում ամենաբարձր տարեկան ցուցանիշին, ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին Twitter-ում ասել է, որ գնաճի ամսական ցուցանիշները նվազում են:

«Հնարավոր չէ, որ Թուրքիան, որը դուրս է եկել տնտեսական դոկտրինի կանոններից, իր ներկայիս քաղաքականությամբ լուծի բարձր գնաճի հիմնական խնդիրը», – ասում է PolitikYol-ի սյունակագիր, տնտեսագետ Արդա Թունջան:

Ընդդիմադիր օրենսդիրներն ու տնտեսագետները կասկածի տակ են դրել TUIK-ի՝վիճակագրական կոմիտեի  թվերի հավաստիությունը:  Հարցումները ցույց են տալիս, որ թուրքերը կարծում են, որ գնաճը շատ ավելի բարձր է, քան պաշտոնական տվյալները: Որպես անակնկալ, վիճակագրական կոմիտեն տեղեկացրել է, որ դադարեցրել է գնաճային զամբյուղի առանձին ապրանքների միջին գների հրապարակումը, որոնք ամսական աղյուսակում նշված էին 2003 թվականից:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

20:30 22.06.2025

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

20:18 22.06.2025

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

Դամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական ​​հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

20:10 22.06.2025

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

ԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր Արևելքում

19:50 22.06.2025

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր Արևելքում

ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

19:25 22.06.2025

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

18:58 22.06.2025

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ազատության պողոտայի, Ղափանցյան, Քանաքեռի շրջանցիկ թունել փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP