Հաստատվել են Գյումրիի փողոցաշինական սուբվենցիոն հայտերը․ 22 փողոց ընդգրկվել է հիմանորոգման ծրագրում  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Հաստատվել են Գյումրիի փողոցաշինական սուբվենցիոն հայտերը․ 22 փողոց ընդգրկվել է հիմանորոգման ծրագրում 

17:12 04.06.2022

Կառավարությունը հաստատել է Գյումրիի փողոցաշինական սուբվենցիոն հայտերը։ Ընդհանուրը մոտ 9 կմ երկարության փողոց կասֆալտապատվի այն հատվածներում, որոնք հատվում կամ զուգահեռ են հիմնանորոգված կենտրոնական փողոցներին և հիմնականում մանկապարտեզ կամ դպրոց տանող են։

Սուբվենցիոն ծրագրի 22 փողոցներից միայն երկուսն են «Անի» թաղամասում, ծրագիր են ներառվել 3-րդ և 11-րդ փողոցները՝ յուրաքանչյուրը մոտ 1կմ երկարության։ Փողոցաշինության սուբվենցիոն բաղադրիչը 2 միլիարդ դրամից ավելին է՝ քաղաքային և պետական բյուջեների համաֆինանսավորմամբ։ Շինարարի մրցույթը կկայանա հունիսի 8-ին։

Անի թաղամասի մնացած՝ երեք տասնյակից ավելի փողոցները, որոնք նախորդ տարվանից փորվել են ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրով, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի մեծ ծրագրի մի մասն են կազմում։ Ջրամատակարարման ցանցի նորացման աշխատանքները գրեթե ավարտված են, բայց փողոցների հիմնանորոգման մեկնարկի ժամկետները դեռ անորոշ են։ Երկու ծրագրերի փոխկապակցվածությամբ դարձյալ հետաձգումներ են։

«Այս տարի դրանք չենք հասցնի, դեռ քննարկման փուլում է, չեմ կարող ավելին ասել, բանակցություններ են գնում, մոտ 30 փողոցի մասին է խոսքը՝ ներառյալ Ավստրիական թաղամասը», – ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Սուրեն Ջանոյանը։

ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը  ShantNews.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՎԶԵԲ-ի փողոցաշինական ծրագրի ժամկետներին, նշել է, որ պարզապես ծրագրային որոշ փոփոխություններ բանկի հետ համաձայնեցման կարիք ունեն․

«Ոչ թե չեն մեկնարկել, այլ ՎԶԵԲ-ի բոլոր ծրագրերն ընթացքի մեջ են, մենք մի փոքր խնայողություն ունենք, որը, կարծես թե, գլուխ ենք բերում և էլի շուրջ 4-5 միլիոնի ճանապարհաշինական պրոյեկտներ կանենք, շատ մոտ ապագայում մրցույթները կհայտարարվեն»։

Խոսքն այս դեպքում ՎԶԵԲ-ի ծրագրով փողոցների լուսավորության բաղադրիչի ֆինանսավորումից մոտ 5 միլիոն եվրոյի խնայողությանն է վերաբերում։ Առաջարկն ու նախագիծը ուսումնասիրությունների փուլում է և եթե բանկը համաձայնություն տա, լուսավորության համար նախատեսված միջոցները կուղղվեն թաղամասի փողոցների ասֆալտապատմանը։

ՎԶԵԲ- միջոցներով փողոցաշինության նախագծերի ավարտին, ինչպես նաև շինարարի մրցույթի անցկացման արդյունքների ամփոփմանը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում սպասում են մինչև աշուն։ Մեկ այլ միջազգային ֆինանսական կազմակերպության՝ Համաշխարհային բանկի մասնակցությամբ էլ փողոցաշինական մեծ ծրագիր է սպասվում Գյումրիի պատմական միջուկի՝ Ջիվանի, Տերյան, Աճեմյան, Հանեսօղլյան փողոցներում, ինչպես նաև Հաղթանակի պողոտայում։

«Դրանք դեռ նախագծանախահաշվային փուլում են, վերջացնեն կհայտարարեն մրցույթ, բայց քանի որ ծրագիրը մերը չէ, մենք դեռ ընթացքից տեղյակ չենք»,-նշել է Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Սուրեն Ջանոյանը։

 

Նախագիծ- նախահաշիվ փաթեթների կազմումը տարածքային զարգացման հիմնադրամն է կատարում, իսկ Գյումրիի քաղաքապետարանի գործառույթն այս պարագայում գործընթացին ընդամենը հետևելն է։ «Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող փողոցներում ուշադրության արժանի խնդիրը պատմական միջավայրից շեղում թույլ չտալն է, իսկ ավելի կոնկրետ հարցը վերաբերում է հին փողոցներում բուլիժնիկների՝ սալաքարերի պահպանությանը։

«Հին բուլիժնիկների մի մասը կմնա, կօգտագործվի էլի նույն փողոցների վրա, նորն էլ կլինի, հինն էլ, որովհետև միայն հնով չես կարող նոր փողոց սարքել։ Փողոցի ամբողջական տեսքը կպահպանվի ամբողջությամբ», – ասել է  Սուրեն Ջանոյանը։

Տարածքային զարգացման հիմնադրամի նախագծերում է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից պուրակի ու շատրվանի հիմնանորոգումը։ Այս ծրագրով ընդհանուր Գյումրիում կհիմնանորոգվի շուրջ 6 կմ երկարության փողոց։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP