18:12 06.06.2022
Հունիսի 6-8-ը Գյումրիում անցկացվում է Աշոտ Մխիթարյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մրցաշար։ Սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը 1997-2005 թվականներին եղել է Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչը։ Իսկ 2006-2010թթ․-ին՝ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը։ Իր մարզչական գործունեության ընթացքում Աշոտ Մխիթարյանը տվել է սպորտի 34 վարպետ, 12 միջազգային կարգի սպորտի վարպետ։ Նրա անձնական սաները միջազգային ստուգատեսներում նվաճել են 100-ից ավելի մեդալներ։ Իսկ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տղամարդկանց պայքարում ազգային հավաքականը ունեցավ աշխարհի չեմպիոն։ Դա 2010 թվականն էր, երբ Թուրքիայում 77 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն հռչակվեց Աշոտ Մխիթարյանի սանը՝ Տիգրան Մարտիրոսյանը։
«Աշոտ Մխիթարյանն այն մարդկանցից է, որոնք հայկական ծանրամարտում մեծ լումա ունեն թե՛ պատանիների հավաքականի, թե՛ երեխաների, նաև մեծահասակների։ Դրա վառ օրինակը 2010 թվին իր անձնական մարզիկի՝ Տիգրան Մարտիրոսյանի չեմպիոնությունն է, չնայած այդ ժամանակ ես էի ազգային հավաքականի մարզիչը, բայց դա կապ չունի, իր աշխատանքի արդյունքն է եղել»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի մարզիչ Պողոս Պողոսյանը։
Բազմաթիվ ծանրորդների հաջողություններ ուղղակիորեն կապված են Աշոտ Մխիթարյան մարզչական աշխատանքի հետ։ Մխիթարյանը մահացել է 2010 թվականի մայիսին։ Նրա ունեցած ավանդը կարևորելով հայկական ծանրամարտի պատմության մեջ, իր նախկին մարզիկները նախաձեռնել են հանրապետական հուշամրցաշար, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է։
«Ես ընկեր Աշոտի սանն եմ, իմ կյանքում նա մեծ դեր ունի, հիմա էլ ես, որպես սան, իմ պարտքն եմ համարում կազմակերպել Աշոտ Մխիթարյանի անվան հուշամրցաշարերը։ Նա ծանրամարտի մեծ ավանդույթները բերել, հասցրել է մեր սերնդին, մենք էլ ուզում ենք, որ երեխաները, այս նոր սերունդը նույնպես իմանա մեր վարպետի մասին։ Նա մեծ ներդրում ունի իր մարզիկների կյանքում՝ թե՛ սպորտում, թե՛ անձնական կյանքում»,- նշել է ԿԳՄՍ նախարարության մանկապատանեկան սպորտի բաժնի պետ Հարություն Եղոյանը։
Պատանի ծանրորդները Հայաստանի տարբեր մարզերից տասը քաշային կարգերում պայքարում են լավագույնի անունը վաստակելու և միջազգային առաջնություններում հանդես գալու հնարավորություն ստանալու համար։
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...