20:33 12.06.2022
Սննդաբաններ Քորթնի Դ’Անջելոն և Ջենեթ Քոլմանը բացահայտել է նախաճաշի երեք գաղտնիք, որոնք կօգնեն ազատվել որովայնի ճարպից և պահպանել բարեկազմ մարմինը, հաղորդում է Eat This, Not That! պարբերականը։
1. Դ’Անջելոն կարծում է, որ նախաճաշին չպետք է տարվել թխվածքներով, բայց չպետք է ամբողջությամբ հրաժարվել քաղցր բուլկիներից և խմորեղենից։ Նա առաջարկել է երբեմն խմորեղեն ուտել, իսկ մյուս դեպքերում՝ այն փոխարինել մրգերով։
2. Մասնագետն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նախաճաշը կարող է ավելի քիչ առողջարար դառնալ՝ սուրճի մեջ ավելացված սերուցքի և կաթի պատճառով։ Սակայն դա պատճառ չէ բացառապես սև սուրճի անցնելու համար։ Սննդաբանը խորհուրդ է տվել պարզապես նվազեցնել սերուցքի քանակը և դրա փոխարեն փորձել սպիտակուցներ ավելացնել:
3. Հաջորդ գաղտնիքը վերաբերում է վարսակին, որը Դ’Անջելոն խորհուրդ է տալիս ներառել իր նախաճաշի ճաշացանկում։
«Վարսակը պարունակում է մեծ քանակությամբ ածխաջրեր, որոնք ապահովում են մեր օրգանիզմn էներգիայով։ Այն նաև ունի սպիտակուցներ, մանրաթելեր և ճարպեր՝ բոլոր անհրաժեշտ սնուցող նյութերը՝ որովայնի հատվածում ճարպի քանակը նվազեցնելու համար», – բացատրել է նա:
4. Իսկ Քոլմանն առաջարկել է ավելի շատ ամբողջական հացահատիկ օգտագործել։ Շատերը քաշ կորցնելու համար հրաժարվում են հացահատկից, սակայն ամբողջական հացահատիկ ուտելն ավելի օգտակար է, քան դրանից լիովին հրաժարվելը։ Ամբողջական հացահատիկը հարուստ է մանրաթելերով և սննդարար նյութերով, դրանք ծավալով ավելի մեծ են և ավելի շուտ են հագեցվածության զգացողություն հաղորդում։
5. Քոլմանը նաև ընդգծել է նախաճաշում բանջարեղեն ներառելու կարևորությունը։
«Բանջարեղենը ցածր կալորիականություն ունի, սակայն հարուստ է մանրաթելով, հետևաբար, այն կօգնի հագենալ՝ առանց ավելորդ կալորիաներ ավելացնելու սննդակարգին: Բանջարեղենը նաև պարունակում է սննդանյութեր, որոնք կարող են օգտակար լինել առողջության համար ընդհանուր առմամբ (օրինակ՝ վիտամին C կամ կալիում), ինչի շնորհիվ դրանք արժե ներառել ամեն անգամ սնունդ ընդունելիս: Փորձեք ավելացնել բանջարեղենը օմլետին կամ ձվածեղին` պանրի կամ մսի փոխարեն», – ասել է մասնագետը:
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...
12:47 03.08.2025
The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաներիՄեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...
12:29 03.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելովՎաշինգտոնի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կիևին մատակարարելով ամերիկյան զենք, որի համար կվճարեն եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը X-ում։ «Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամերիկյան զենք վաճառելով՝ մենք նախատեսում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ բանակցային սեղանին վերադառնալու, ինչպես նաև երկարաժամկետ հրադադար ապահովելու համար», – գրել է նա։ NBC […] ...