19:56 06.06.2022
Ուկրաինական ազգայնական կազմավորումները, որոնք հանդես են գալիս որպես պատնեշ, պայթեցրել են Սևերսկի Դոնեց գետի վրայի կամուրջը, որպեսզի կանխեն ուկրաինական զինված ուժերի նահանջը Սվյատոգորսկից։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը ՊՆ-ի երեկոյան տեղեկագրում։
«Ռուսական ստորաբաժանումների ճնշման տակ Ուկրաինայի Զինված ուժերի 95-րդ օդադեսանտային բրիգադի և 81-րդ առանձին ավիաշարժական բրիգադի գումարտակների մնացած մասը զենքի հետ միասին լքել են ռազմական տեխնիկան և ցրվել ափի երկայնքով»,- ասել է գեներալը։
Նրա խոսքերով՝ մինչև ութսուն ուկրաինացի զինվորականներ լողալով անցել են գետը, նրանց ուղղությամբ թիրախավորված կրակ չեն բացել։
«Ուկրաինացի զինծառայողների հրաժարվելը՝ պաշտպանել ազգայնականների կողմից ղեկավարվող Կիևի անպետք վարչակարգը, մենք գնահատում ենք որպես միակ ճիշտ արարք, ոչ թե վախկոտություն»,- ընդգծել է Կոնաշենկովը։
Նա նաև կոչ է արել Ուկրաինայի բոլոր զինվորականներին և տարածքային պաշտպանության ստորաբաժանումների անդամներին հետևել այս օրինակին և դադարեցնել «չմտածված դիմադրությունը՝ իրենց կյանքը փրկելու համար»։ ՌԴ ՊՆ խոսնակը հավելել է, որ բոլոր նրանց, ովքեր կամովին վայր կդնեն զենքը, Ռուսաստանի Զինված ուժերն իրենց հերթին երաշխավորում են արժանապատիվ վերաբերմունք և վերադարձ իրենց ընտանիքներին։
Եզրափակելով՝ Կոնաշենկովը նշել է, որ ռուսական բանակն անցել է Սվյատոգորսկի և շրջակա տարածքի ազատագրման եզրափակիչ փուլին։
Սվյատոգորսկը (մինչև 2003 թվականը Սլավյանոգորսկ) գտնվում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հյուսիսային մասում, Խարկովի մարզի Իզյում քաղաքից (գտնում է ռուսական ուժերի վերահսկողության տակ) շուրջ քառասուն կիլոմետր հարավ-արևելք։
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...
12:47 03.08.2025
The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաներիՄեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...
12:29 03.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելովՎաշինգտոնի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կիևին մատակարարելով ամերիկյան զենք, որի համար կվճարեն եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը X-ում։ «Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամերիկյան զենք վաճառելով՝ մենք նախատեսում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ բանակցային սեղանին վերադառնալու, ինչպես նաև երկարաժամկետ հրադադար ապահովելու համար», – գրել է նա։ NBC […] ...