Կարբի համայնքում տեղի ունեցած զինված միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+30.09 oC

Կարբի համայնքում տեղի ունեցած զինված միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

23:03 02.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվում են Կարբի համայնքում տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 4 անձի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2018թ. մայիսի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կարբի համայնքում՝ համայնքապետարանին հարակից տարածքում, մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի, կիրառվել հրազեն, առանձին մասնակիցների կողմից օգտագործվել են նաև մահակներ, կտրող-ծակող գործիք։ Միջադեպի ժամանակ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 6 անձ, որոնցից 2-ը՝ ծանր, 2-ը՝ միջին ծանրության, 2-ը՝ թեթև։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 112-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որով նախաքննությունը շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում:

Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել վիճաբանության շարժառիթի, մասնակից անձանց ինքնության վերաբերյալ, որոնց գործողություններն անհատականացվում են։

Մասնավորապես պարզվել է հրազեն կիրառած, դանակ գործադրած, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն առերևույթ կատարած 4 անձի ինքնություն, որոնցից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս մասնակցությամբ կատարված քննչական գործողության արդյունքում Օհանավան գյուղի գերեզմանատան տարածքից հայտնաբերվել և առգրավվել է նաև հանցագործության գործիք հանդիսացած ինքնաձիգը։

Մյուսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, ևս երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով։ 4 մեղադրյալներից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ միջադեպի բոլոր մասնակիցներին հայտնաբերելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ՝ Արգավանդ գյուղում

18:45 25.06.2025

Հրդեհ՝ Արգավանդ գյուղում

Հունիսի 25-ին՝ ժամը 13։59-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արգավանդ գյուղի Կենտրոնական 1-ին փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։27-ին, մարվել՝ 14։49-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (100 քմ)։ ...

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի նիստ

18:36 25.06.2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի նիստ

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում Խորհրդի քննարկմանն են ներկայացրել Կոնդ թաղամասի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումներ։ Այս համատեքստում դիտարկվել են ինչպես քաղաքաշինական ինքնության և ժառանգության պահպանման մոտեցումները, այնպես էլ տնտեսական արդյունավետության տեսանկյունից հիմնավորվածությունն ու ներդրումային գրավչության բաղադրիչները։ Քննարկվել են նաև քաղաքաշինության ոլորտը կարգավորող իրավական դաշտի բարելավման նպատակով […] ...

Մեսսիի ակումբների յուրահատուկ ռեկորդը

18:26 25.06.2025

Մեսսիի ակումբների յուրահատուկ ռեկորդը

Լիոնել Մեսսիի կարիերայի բոլոր ակումբները և հավաքականը նրա հետ միշտ հաղթահարել են մրցաշարերի խմբային փուլերը, հայտնում է Opta-ն: Հունիսի 24-ին «Ինտեր Մայամին» ոչ-ոքի էր գրանցել «Պալմեյրասի» հետ և դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ: Հիշեցնենք, որ 38-րդ տարեդարձը նշող Մեսսին կարիերայի ընթացքում խաղացել է «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Ինտեր Մայամիում» և Արգենտինայի հավաքականում: ...

ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներ

18:16 25.06.2025

ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներ

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանը և Արթուր Խուդինյանը, ինչպես նաև Լոռու մարզի քրեական և համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և պետական պահպանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների […] ...

Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ

18:07 25.06.2025

Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ

«Իսկ մենք կրթվում էինք Երևանում. «Կրթվելը նորաձև է»»,-ֆեյբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

SHANTNEWS

18:00 25.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP