Անգամ թեթև ուղեղի ցնցումը կարող է զգացնել տալ 8 տարի անց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+28.09 oC

Անգամ թեթև ուղեղի ցնցումը կարող է զգացնել տալ 8 տարի անց

21:59 12.06.2022

Ամեն տարի ավելի քան 10 միլիոն մարդ  ուղեղի տրավմատիկ վնասվածք  է ստանում:   Դրանց 60%-95%-ը թեթեւ են։  Խոսքն ուղեղի ցնցման մասին է:

Ուղեղի միջին և ծանր ցնցման հետևանքները լավ ուսումնասիրված են, և դա զարմանալի չէ, քանի որ նման վնասվածքները հաճախ հանգեցնում են մահվան և առողջության  լուրջ հետևանքների: Այնուամենայնիվ, շատ ավելի քիչ է հայտնի ուղեղի ցնցման  երկարաժամկետ ազդեցության մասին:

Նոր Զելանդիայի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ չափահասները, ովքեր ստացել են ուղեղի թեթև ցնցում, 8 տարի անց հայտնել են երկարատև ախտանիշների՝ դեպրեսիայի և աշխատանքի հետ կապված խնդիրների մասին: Փորձարկվողների ավելի քան մեկ երրորդը (36%) հայտնել է այդ մասին:

Ուղեղի ցնցումներն առաջանում են  հարվածներից և բախումներից, ինչպես օրինակ՝ ավտովթարի ժամանակ ղեկի հարվածից կամ սպորտով զբաղվելիս:

Բախումը, շարժման կտրուկ փոփոխությունները  գործում են ուղեղի հյուսվածքի վրա՝ ձգելով նեյրոնների երկար և բարակ «կոնտակտները»՝ աքսոնները: Անջատումը կարող է առաջացնել մի շարք ախտանիշներ, ինչպիսիք են գլխացավը, սրտխառնոցը, տեսողության խանգարումը, տրամադրության փոփոխությունները և կարճաժամկետ հիշողության կորուստը: Հետազոտողները  հետազոտել են 1298 հոգու թեթև ուղեղի  ցնցումով:  Նրանց առողջական վիճակը կրկին հետազոտվել է ութ տարի անց:

Գիտնականներն արձանագրել են, որ մնացորդային ախտանիշները կարող են պահպանվել շատ երկար ժամանակ: Փորձարկվող մասնակիցների մեկ երրորդը կարծում էր, որ անգամ 8 տարի անց դեռևս  որոշակի խնդիրներ ունեն:

Եվ երկարաժամկետ ախտանշաններն ամենևին էլ մեղմ չեն եղել. որոշ հիվանդներ հայտնել են հետտրավմատիկ սթրեսային խանգարումների կամ անհանգստության ախտորոշումների, աշխատանքային խնդիրների և հետցնցումային համախտանիշի՝  ագրեսիայի կամ արցունքաբերություն մասին։

Այս ախտանշաններն ավելի ցայտուն են եղել կանանց մոտ, հատկապես նրանց, ովքեր բազմաթիվ ցնցումներ են ունեցել:

Այս արդյունքներով հետազոտողները առաջարկում են մշակել բուժման նոր սխեմաներ՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով հոգեկան առողջության խնդիրներին։ Մինչ այդ  ամենահրատապ խորհուրդն են տալիս՝ գլուխդ պահիր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արաղչին կհանդիպի Պուտինի հետ

15:14 22.06.2025

Արաղչին կհանդիպի Պուտինի հետ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մեկնում է Մոսկվա, որտեղ հունիսի 23-ին հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես վաղն առավոտյան հանդիպում ունեմ նախագահ Պուտինի հետ։ Ռուսաստանն Իրանի բարեկամն է», – ասել է նա։ ...

ԱՄՆ-ի հարվածները Իրանին կարող են Թեհրանին դրդել միջուկային ռումբ ստեղծել. WP

14:50 22.06.2025

ԱՄՆ-ի հարվածները Իրանին կարող են Թեհրանին դրդել միջուկային ռումբ ստեղծել. WP

ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը կարող է Իսլամական Հանրապետության կառավարությանը դրդել ակտիվացնել միջուկային ռումբ ստեղծելու ջանքերը, գրում է The Washington Post-ը: Հրատարակության տվյալներով՝ նման սցենար հնարավոր է, եթե Իրանը պահպանի ուրանը հարստացնելու կարողությունը հարձակումներից հետո։ Սակայն Թեհրանը դեռևս նման ջանքեր չի ձեռնարկել, նշում է WP-ն՝ հղում անելով ամերիկյան հետախուզական գործակալությունների տվյալներին։ Թերթը ԱՄՆ […] ...

ԱՄՆ-ի հարձակումից հետո Իրանը կշարունակի հարվածել Իսրայելին

14:33 22.06.2025

ԱՄՆ-ի հարձակումից հետո Իրանը կշարունակի հարվածել Իսրայելին

Իրանը կշարունակի հարվածել Իսրայելի ենթակառուցվածքներին և օբյեկտներին, որոնք ռազմավարական նշանակություն ունեն իսրայելական կողմի համար, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս): ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաների քանակը, գտնվելու վայրը և տարածքը նրա ուժեղ կողմերը չեն, այլ միայն մեծացնում են դրանց խոցելիությունը։ ...

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում հարստացված ուրան է եղել

14:14 22.06.2025

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում հարստացված ուրան է եղել

ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական օբյեկտները պարունակում էին հարստացված ուրան, որը կարող է ռադիոակտիվ և քիմիական աղտոտում առաջացնել օբյեկտների ներսում, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ): «Հունիսի 13-ին Իրանի վրա հարվածներից առաջ ՄԱԳԱՏԷ-ի կողմից ստուգված վերջին տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված երեք օբյեկտ, այդ թվում՝ Սպահանի և Նաթանզի օբյեկտները, պարունակում էին միջուկային նյութ՝ […] ...

«Ռեալը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն եվրո

13:40 22.06.2025

«Ռեալը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն եվրո

Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինը ցանկանում է այս ամռանը հեռանալ Մադրիդի «Ռեալից», հաղորդում է DefensaCentral-ը։ 26-ամյա դարպասապահը ցանկանում է մշտական տեղ ունենալ մեկնարկային կազմում։ Անդրեյ Լունինի գործակալ Ժորժե Մենդեշը «Ռեալի» ղեկավարությանը հայտնել է, որ մի քանի ակումբ հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով և տրանսֆերի համար առաջարկում է 12-15 միլիոն եվրո։ Մադրիդյան ակումբը պահանջում է առնվազն 20 […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:25 22.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Մարզերում հունիսի 22-ի ցերեկը, 23-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Երևանում հունիսի 22-ի երեկոյան […] ...

BACK_TO_TOP