19:58 07.06.2022
Ղազանչիի բնական աղբյուրների սառնորակ խմելու ջրից են սնուցվում Գյումրիի մոտ 70%-ը և հարակից մի քանի բնակավայրեր։ Ջրի պաշարները թեև անսպառ չեն, բայց մարզի մեծ մասին խմելու ջուր մատակարարող Ղազանչիի տնտեսությունները ջուր ստանում են գրաֆիկով, երբեմն էլ անջուր են մնում։ Տասնամյակներ առաջ, երբ գյուղը մոտ էր բնական աղբյուրներին, ջրի դեֆիցիտ չեն ունեցել և ինքնահոս եղանակով շուրջօրյա ջուր են ստացել: 90-ականներից հետո ջրամատակարարումը գյուղում դարձել է պոմպերի միջոցով և սահմանված գրաֆիկով։ Իսկ վերջին տարիներին մնացել են մեկ պոմպի հույսին։ Ամռան ամիսներն են, ու ջրի խնդիրն հիմա ավելի է սրվել:
Ղազանչի գյուղի բոլոր տներում տարին բոլոր նույն վիճակն է։ Մաքուր ջրի բնական աղբյուրներն իրենց գյուղում են, բայց իրենք անջուր են։ Օրվա մեջ ժամով է հասնում, կենցաղային հարցերը կարգավորելու համար տան կանայք էլ ջրի օգտագործման իրենց գրաֆիկն են մշակել։ Դույլերը, մեծ ու փոքր ջրի տարաները տան երեսից անպակաս են, կուտակում են, որ ջրի պակասը շատ զգալի չլինի։
«Այսօր մեր ջուրը եկել է 11 անց կես, էդպես ուշ է գալիս ու շատ շուտ կտրվում է, մինչև իրիկունը ժամը 6-ը կանջատվի, ո՛չ կարող ենք լվացք անել, ո՛չ լողանալ, մանավանդ ամռան ամիսներին հնարավոր չէ, տունն անչափահաս կա, ամեն դեպքում, ջուրը պետք է առաջնահերթ, իսկ ձմեռը ավելի սարսափելի վիճակ է»,- դժգոհում են Ղազանչիի բնակիչները։
Ղազանչիի ջուրն իր սառնությամբ ու համով Հայաստանում լավագույն բնական ջրային պաշարն է համարվում։ Խորհրդային տարիներին գյուղը ջրի խնդիր չի ունեցել, եղել է, այսպես ասած, արտոնյալ բնակավայր։ Սակայն երբ 60-ականներին գյուղը բուն ջրաղբյուրների մոտից մոտ 2 կիլոմետր տեղափոխվել ու հիմնվել է ներկայիս վայրում, զրկվել է սեփական պաշարներից օգտվելու հնարավորությունից։
«Երբ գյուղը 1967 թվականին տեղափոխեցին, ջրի ակունքների վրա էր նստած, էդ գիծը առանց պոմպի՝ ինքնահոս եղանակով, վայրկյանում 1200 լիտր ջուր էր մղում, բայց հիմի մեզի օրը 200 լիտր էլ ջուր չեն տա։ Մինչև անցյալ տարի 2 նասոս էր, մեկը թողեցին, ըսին՝ 12 ժամ գրաֆիկով ջուր կտանք, բայց 6-7 ժամ էլ չեն տա։ Հիմա բարձրանանք սարի թաղ, դուք տեսեք՝ ժամը 2-ին արդեն ջուր չկա»,- պատմում են գյուղի հնաբնակները։
«Հին գյուղից ջուրը գալիս է պոմպերով, առաջ ունեցել ենք 2 պոմպ, ինչը բավարարել է որոշ չափով գյուղի պահանջները, բայց հիմա աշխատում է 1 պոմպ ու չի բավարարում, որ գյուղը լիարժեք ջուր ունենա ամբողջ օրը»,- նշում է Ղազանչիի վարչական ղեկավար Սերգեյ Եգանյանը։
Իր բարձրադիր դիրքի պատճառով գյուղի ջրամատակարարումն ինքնահոս եղանակով ապահովելն հիմա անհնար է: Մոտ 630 բնակիչ ունեցող Ղազանչին ընդամենը մեկ պոմպով ջուր ստանում է նաև մաշված խողովակաշարով, իսկ դրա հետևանքն էլ մեծ ջրակորուստներն են։
Ղազանչեցիները 30 տարի է՝ նույն բողոքն են անում, ասում են, թե իրենց գյուղի բնական աղբյուրների ջուրն իրենց գոնե թանկ չծախեն, կամ էլ ջուրը ժամով չտան։ Ջրի խնդիրը կկարգավորվի, եթե համայնքը կրկին այն ստանա 2 պոմպերի միջոցով։
«Վեոլիա Ջուր» ընկերությունն էլ, սակայն, այս հարցում իր բացատրությունն է տվել գյուղացիներին՝ ասելով, թե պոմպերի շարժիչները հսկայական էլեկտրաէներգիա են ծախսում, իսկ 2 պոմպ աշխատեցնելու դեպքում էլեկտրաէներգիայի ծախսը համարժեք չի կարող լինել սպառած ջրի ծախսին։ Ղազանչին էլ, որպես փոքր համայնք, այդ ծախսերը փակել չի կարող։ Ամեն անգամ բողոքների դիմաց գյուղացիները նույն պատասխանն են ստացել, բայց ևս մեկ պոմպ ավելացնելու հարցը չի լուծվել, քանի որ համայնքի ղեկավարությունից երաշխիքներ չեն հնչել, որ էլեկտրաէներգիայի ծախսերը իրենց միջոցների հաշվին հնարավոր է փակել, որի հետևանքով Ղազանչին շարունակում է ջուր ստանալ գրաֆիկով։
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...