12:14 23.02.2018
«Քաղաքաշինության ոլորտում ներդրումների նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է՝ այս մասին փաստում են վիճակագրական վարչության տվյալները, համաձայն որոնց, 2017թ․-ին նախորդ տարվա համեմատ շինարարության ծավալներն աճել են 3%-ով, իսկ միայն այս տարվա հունվարի ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 20%-ով», – այսօր՝ փետրվարի 23-ին, ամփոփելով նախորդ տարվա ընթացքում արված աշխատանքները, ասել է ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանը։
Նարեկ Սարգսյանը նախորդ տարվա ծրագրերից կարևորել է նաև կառավարության կողմից ճարտարապետական գործունեության մասին օրենքի ընդունումը։ Արդյունքում` մարտի վերջին ճարտարապետների միությունում կլինի հիմնադիր համագումար և կստեղծվի Հայաստանի ճարտարապետների պալատը։ Հաջորդ կարևոր քայլը եղել է գլխավոր հատակագիծ չունեցող 800-ից ավելի բնակավայրերի համակցված հատակագծերի կազմման ուղղությամբ տարվող աշխատանքները։
«Բնակավայրերի համար իրենց միջոցների հաշվին համակցված գլխավոր հատակագծեր ստեղծեցինք, որը տվեց իր արդյունքը։ Տավուշի մարզի 55 բնակավայր ստացավ գլխավոր հատակագիծ։ Գործընթացը շարունակվում է։ Արարատի և Սյունիքի մարզում մոտ 200 բնակավայր ևս կունենա գլխավոր հատակագիծ», – նշեց Նարեկ Սարգսյանը։
Նախորդ տարվա ընթացքում կատարված կարևոր ծրագրերից Նարեկ Սարգսյանը առանձնացրեց նաև սեյսմիկ ռազավարության մշակումը, որն արդեն իսկ հաստատվել է կառավարության կողմից։
«Երկարատև գործընթաց է։ Հայաստանում գոյություն ունեցող կառույցների 70%-ը սեյսմիկ չափորոշիչներին չի բավարարում, դրանք ամրացնելը շատ ծանր է լինելու, ուստի մենք մշակեցինք կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություն, որով նախատեսվում է մինչև 2030թ․-ը ավարտին հասցնել», -ասաց քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավարը։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...