19:59 08.06.2022
Գյումրիի թափառող շների կենտրոնը կշարունակի կենդանիների ստերջացման ծրագիրը։ Գյումրիի քաղաքապետարանի հետ տարեսկզբին կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է և այժմ նորն է հաստատվել, ըստ որի՝ մեկնարկել է ծրագրի երկրորդ փուլը։ Առաջին փուլով այս տարի մոտ 500 շուն է ստերջացվել և կատաղության դեմ պատվաստվել։ Շների հարձակումների մասին բնակիչներից ստացվող ահազանգերի թիվը պակասել է, բայց բողոքների բնույթը չի փոխվել։
Շների հարձակման դեպքերի մասին ահազանգերը նորից Մուշ և Անի թաղամասերից են, բողոքներն էլ այն մասին, որ շները խմբերով հսկում են աղբամանները, որոնց մոտենալ հնարավոր չէ։ Համեմատաբար անվտանգ վիճակը, ամռան շոգին, ցերեկվա ժամերին է, երբ շներն էլ շոգից պատսպարվում են, և տպավորություն է, թե քանակն է քչացել, կամ թաղամասերում թափառող բոլոր շներին են հավաքել։
«Մուշ թաղամասում ու 58-ում խայտառակ վիճակ է։ Էդ քանակության շուն ոչ մի անգամ չի եղել էստեղ։ Եթե առաջ ամբողջ 58-ում կար 50 շուն, հիմա ամեն աղբամանի մոտ կա էդքան շուն։ Աղբ թափել հնարավոր չէ, ոհմակներով կհարձակվին մարդկանց վրա»,- դժգոհում են բնակիչները։
Այս տարեսկզբին քաղաքապետարանի և անասնաբուժական մեկ այլ կլինիկայի հետ կնքված պայմանագրով շների ստերջացման նոր ծրագիր էր սկսվել։ Այդ շրջանում շների հարձակման դեպքերը բազմաթիվ էին, ահազանգերն անհաշիվ և ոչ միայն ծայրամասային թաղամասերից, նաև քաղաքի կենտրոնական հատվածներից։ Հիմա կենտրոնում վիճակը համեմատաբար կարգավորվել է։ Հավաքած շները հետազոտվելուց ու միջամտություններից հետո մեծամասամբ վերադարձվել են նախկին տարածքներ, իսկ դպրոցների կամ մանկապարտեզների շրջակայքից տեղափոխել են այլ՝ ոչ խիտ բնակեցված տարածքներ։ Դրանք մյուս շներից տարբերվում են ականջին դակված կարմիր տարբերանշաններով։
«Մեզ համար առաջնահերթ խնդիր է ոհմակներով շների հարցը լուծել, որոնք անհանգստացնում են բնակիչներին, հատկապես դպրոցների և մանկապարտեզների տարածքներում։ Առաջին հերթին հենց նրանց ենք հավաքում, էդ տարածքների խնդիրը լուծում, որպեսզի երեխաները կարողանան հանգիստ, առանց վախենալու, գնալ դպրոց կամ մանկապարտեզ»,- ասում է Գյումրիի թափառող շների կենտրոնի գլխավոր բժիշկ Արսեն Սումբուլյանը։
Ըստ մասնագետի՝ միայն ստերջացման արդյունքում չէ, որ քաղաքում շների թիվն է պակասել։ Եղել են նաև քնեցման դեպքեր, երբ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կենդանին վարքագծով ու առողջական վիճակով մեծ վտանգ է ներկայացնում։
«Շատ վտանգավոր, մարդկանց կյանքի հետ անհամատեղելի, վարակիչ հիվանդություններով, բացահայտ ագրեսիվություն դրսևորող կենդանիները ենթարկվել են էֆթանազիայի, դրանց քանակը շատ չէ, բայց դա արվել է, որպեսզի քաղաքում մարդիկ անվտանգ լինեն»,- ասում է Արսեն Սումբուլյանը։
Մեկ ամիս է՝ սկսել են շների ստերջացման ծրագրի 2-րդ փուլը։ Ֆինանսավորման չափը նույնն է մնացել։ Մեկ շան համար ծախսվում է 27․800 դրամ։ Կենտրոնին ուղղված ահազանգեր էլի կան, բայց դրանց թիվը, նախորդ ամիսների համեմատ, զգալի նվազել է։ Օրական 10-15 ահազանգի փոխարեն հիմա օրական 3-4-ն են ստանում։
Հիմա ահազանգերի հետքերով հավաքում են նաև դեղին ու կանաչ տարբերանշանով շներին, ու սա էլ մեկ այլ գործընթաց է, որի բացատրությունը տալիս է մասնագետը։
«Չզարմանաք, եթե հանդիպեք վարդագույն կլիպսով շների, իսկ դա նշանակում է, որ շունը նախկինում եղել է կանաչ կամ դեղին տարբերանշանով, այսինքն՝ մեկ տարի առաջ է ստերջացվել ու կատաղության դեմ պատվաստվել։ Եթե նույն շան ականջին հայտնվել է վարդագույն նշան, դա վկայում է, որ կենդանին ինչ-ինչ ահազանգերով տեղափոխվել է կլինիկա, կրկնակի պատվաստվել ու ճիճվաթափվել է, մեզ մոտ հերթագրվել ու վերադարձվել է նույն տարածք, որտեղից վերցվել է»,- նշել է անասնաբույժը։
Վերահսկել շների քանակը Գյումրիում, իրականում հնարավոր չէ, քանի որ կերի հայթայթման պահանջը մոտակա գյուղերից ևս շներին հասցնում է այլ տարածքներ, չհաշված նաև այն, որ հարևան գյուղական համայնքներից բերում են ու շներին բաց թողնում, թեև չի բացառվում հակառակը տարբերակը ևս։ Խնդրի արդյունավետ լուծումը, թերևս, շների կացարան կառուցելու տարբերակն է, որն առայժմ Գյումրիում լուծում չի ստանում։
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...