09:33 03.08.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը միանշանակ պնդում է, որ գյուղմթերքի կտրուկ թանկացման պատճառը գյուղատնտեսության նախարարության չմտածված հայտարարություններն են եղել:
«Դրա համար հարկավոր է պարոն նախարարին հարցնել, թե ինչո՞ւ էր հայտարարում, որ գործարանները պատրաստ են լոլիկ գնել: Մենք այդտեղ ստվերային գործոն ենք տեսնում, քանի որ վերջին 5–6 տարին Հայաստանում լոլիկի աճեցման գործընթացը նահանջել է»,-ասաց կազմակերպության ղեկավարը:
Նրա տեղեկացմամբ, օգոստոսին հիվանդություն է տարածվում, որի դեմ գյուղացին միայնակ չի կարողանում պայքարել: Հարկավոր է մասսայական, ավիացիոն սրսկումների միջոց կիրառել, որը պետք է նախարարությունը կազմակերպի, ինչը չի անում: Այդ է պատճառը, որ ամառվա վերջին ամսին գյուղմթերքի գինը բարձրանում է, ինչը լոլիկի քիչ ցանքատարածություններով է պայմանավորված:
Հ. Բերբերյանը չի կարողանում հասկանալ, թե շուկայական տնտեսության պայմաններում գյուղատնտեսության նախարարությունն ընդհանրապես ինչ գործ ունի արտահանումների հետ, քանի որ դրանով պետք է զբաղվեն մասնավոր ընկերությունները:
«Մեկ այլ նախարար էլ գնում, կարտոֆիլի ցանքատարածությունների ֆոնին նկարվում էր, որ ցույց տա, թե իբր գործ է անում: Հերիք չի գործից չեն հասկանում, մի բան էլ բերում նշանակում են նախարար: Ֆիզիկոսն ի՞նչ կապ ունի գյուղատնտեսության հետ, ես չեմ հասկանում: Արդեն մի քանի տարի է ասում եմ, որ բարեփոխումների պետք է գնանք, բայց նախարարությունն այդպես էլ որևէ ծրագիր չի իրականացնում: Դրանք պետք է շեշտակի լինեն, որպեսզի հաջորդ տարի ցանքատարածություններն ավելանան: Գիտելիք է հարկավոր ունենալ, և եթե նախարարը մասնագիտությամբ ֆիզիկոս է, ի՞նչ գիտելիք պետք է ունենա գյուղատնտեսության մասին»,-ասաց Հ. Բերբերյանը:
Նա նաև հիշեցրեց, որ դաշտում աճած լոլիկի գինը մի քանի անգամ էժան է լինում, քան ջերմոցում աճածինը: Խոսելով գործարանների հայտարարած 30–40 դրամով լոլիկի ներմուծման գնի մասին, նա նշեց, որ նման հայտարարությունները ստվերային տնտեսությունների համար են արվում:
«Որպեսզի կարողանան նախարարության միջոցով գյուղատնտեսական 5%–անոց վարկերին ձեռ գցել, հետո էլ գնան Իրանից տոմատի մածուկ ներմուծեն, տեղում փաթեթավորեն, անունն էլ դնեն, թե այստեղ են արտադրում: Նախարարության այդ արածները վաղուց գիտենք: Նրանց գործելաոճում ընդհանրապես ոչինչ չի փոխվել, որովհետև նույն կուսակցությունն ամեն անգամ ձեռքը գցում է այդ նախարարությանը և ոլորտը խորտակում: Ընդհանրապես, մեզ մոտ պաշտոնի պայքարը միայն մի նպատակ ունի՝ որ իրենց անձնական հարցերը լուծեն: Եվ եթե այսօրվա իշխանությունները թքած ունեն գյուղացու խնդիրների վրա, ապա գյուղացին էլ ստիպված անում է այն, ինչ կարողանում է: Բայց գյուղնախարարությունն առաջվա նման զբաղված է նկարչությամբ: Եվ եթե պետք է դրանով զբաղվեն, թող զբաղվեն, ի՞նչ ասեմ»,- ասաց Հ. Բերբերյանը:
Մսամթերքի շուկայում տեղի ունեցող թանկացումը նա նույնպես կապում է գյուղնախարարության անբավարար աշխատանքի հետ, քանի որ դեռ «մեքենան» չսարքած՝ արդեն մեքենայի մրցույթ են հայտարարում:
«Այն մարզերում, որտեղ մենք շատ գլխաքանակ ունենք, այդ վայրերում գրեթե սպանդանոցներ չկան: Իսկ որտեղ անասնապահությունն առանձնապես զարգացած չէ, ավելի շատ սպանդանոցներ են կառուցվել: Դրանք ավելի շատ դարձել են գյուղնախարարության փող գռփելու կենտրոնները: Այսինքն, գյուղացուն թալանելու նոր կենտրոններ են ստեղծել: Սպանդանոցային մորթի անցնելը ճիշտ լուծում էր, բայց այդ օրենքը պետք է գործեր այն ժամանակ, երբ դրանք բավարար քանակությամբ լինեին: Ոչ թե գյուղացին պետք է գնա սպանդանոցի դռներն ընկնի, այլ հակառակը: Բայց այսօր սպանդանոցները վերածվել են թուղթ դակողների և տեղեկություններ կան, որ գյուղացին իր տանը մորթում է կենդանուն, գալիս է սպանդանոցից թուղթ է վերցնում: Դրա համար էլ մսի գինը թանկացել է: Այսինքն, սպանդանոցներն այսօր դարձել են թուղթ վաճառողներ»,– ասաց Հ. Բերբերյանը:
Բոլորը գիտեն, որ Հայաստանում անասնակերի խնդիր կա, որը պետական նշանակության հարց է, շեշտեց մասնագետը: Նախարարությունը փոխանակ անասնակեր հայթայթելու խնդրով զբաղվի, ձեռքերը լվացել է ու այդ ուղղությամբ գործ չի անում: Արդյունքում՝ պաշտոնական թվերի համաձայն, ունենում ենք հետևյալ պատկերը, որ ընդհանուր անասնագլխաքանակից 70 հազարը պակասել է, որից 30 հազարը կթու կովեր են եղել: Բնականաբար, պետք է կաթնամթերքն էլ թանկանա։
14:56 25.06.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության և անվտանգության մթնոլորտի համար․ ՊեսկովՌուսաստանը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր էսկալացիա չի լինի, քանի որ երկու երկրներն արդեն շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին խոսել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մենք հույս ունենք, որ էսկալացիա տեղի չի ունենա։ Երկրները շատ մոտ են պայմանագրի վրա աշխատանքն ավարտելուն։ Հույս ունենք, որ այդ աշխատանքը կավարտվի։ Այս […] ...
14:41 25.06.2025
«Չելսիի» հարձակվողը որակազրկվել է«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը որակազրկվել է երկու խաղով, հայտնում է BBC-ն։ Նիգերիացի ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնության «Ֆլամենգոյի» դեմ երկրորդ տուրի հանդիպման 68-րդ րոպեին կոպիտ խախտման պատճառով կարմիր քարտ էր ստացել։ ՖԻՖԱ-ի կարգապահական հանձնաժողովի որոշմամբ` 24-ամյա խաղացողը բաց կթողնի Թունիսը ներկայացնող «Էսպերանսի» դեմ և 1/8 եզրափակիչ դուրս գալու պարագայում այդ հանդիպումը։ Լոնդոնյան ակումբը դուրս կգա 1/8 […] ...
14:33 25.06.2025
Դավթաշեն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 26-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին, 2-րդ և 3-րդ թաղամասերի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:23 25.06.2025
ՆԳ նախարարության համակարգմամբ՝ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի քննարկումներն ակտիվ փուլում ենՀունիսի 24-ին Ներքին գործերի նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության պատվիրակությանը՝ Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորությամբ։ Քննարկվել է Սահմանների համալիր կառավարման (IBM) հայեցակարգի մշակման գործընթացը: Այս համատեքստում քննարկվել են նաև ռիսկերի գնահատման, տեղեկատվության փոխանակման, տեխնիկական արդիականացման ու մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացմանն ուղղված […] ...
14:15 25.06.2025
«Բենֆիկան» հաղթել է «Բավարիային»․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության C խմբի վերջին` երրորդ տուրում «Բենֆիկան» 1-0 հաշվով հաղթել է «Բավարիային»։ Հաղթանակի շնորհիվ Բրունու Լաժեի թիմը շրջանցել է «Բավարիային» ու 7 միավորով խմբում առաջին տեղը զբաղեցրել։ Մյունխենյան ակումբը 6 միավորով երկրորդն է։ Երկու ակումբներն էլ 1/8 եզրափակիչում են։ Խմբի մյուս խաղում մրցում էին «Օքլենդ Սիթին» (Նոր Զելանդիա) և «Բոխա Խունիորսը» (Արգենտինա)։ Հանդիպումը, […] ...