Լրացում և փոփոխություններ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+33.09 oC

Լրացում և փոփոխություններ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում

18:20 08.06.2022

«Անկանխիկ գործառնությունների մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվել է 2022 թ. հունվարի 18-ին և ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից: Սակայն ի հայտ են եկել որոշակի օրենսդրական բացեր, որոնք լրացնելուն է միտված ««Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 8-ի արտահերթ նիստում, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:

Ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի՝ օրենքով մի շարք գործարքների դիմաց վճարումը պետք է իրականացվի անկանխիկ ձևով: Խոսքը վերաբերում է գույքի օտարման, օգտագործման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքներին, որոնց գինը գերազանցում է 300 հազար դրամը, կամ օրինակ՝ 500 հազար դրամը գերազանցող այնպիսի գործարքներին, որոնց արդյունքում գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են գրանցման, օրինակ՝ անշարժ գույքի առք ու վաճառքը կամ ֆիզիկական անձանց միջև մինչև 300 հազար դրամը գերազանցող փոխառությունները: Այս կարգավորումներն առավել լավ կյանքի կոչելու համար անհրաժեշտ է, որ նմանատիպ գործարքներն իրականում կատարվեն անկանխիկ եղանակով, և այն չկրի ձևական բնույթ: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ այն դեպքում, երբ չեն պահպանվել նշված օրենքի պահանջները, դա կհանգեցնի գործարքի առոչնչության, ինչը նշանակում է, որ գործարքը կհամարվի անվավեր: Երանուհի Թումանյանցի խոսքերով՝ այս պարագայում ցանկացած շահագրգիռ անձ կարող է տասը տարվա ընթացքում դիմել դատարան և պահանջել կիրառել այդ գործարքի առոչինչ լինելու հետևանքները: Եթե դատարանը որոշի, որ գործարքն առոչինչ է, ապա գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ եթե դա անհնար է, ապա փոխհատուցել ստացված արժեքը դրամով: Նշված կարգավորումը գործելու է նաև այն դեպքերում, երբ օրենքի պահանջներից խուսափելու և դրանք չկատարելու նպատակով գործարքը կատարվել է մասնատված՝ այս դեպքում նույնպես գործարքը կհամարվի առոչինչ:

Հստակեցվել են նաև վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարումների ընդունման պահանջները: Տնտեսվարող սուբյեկտները պետք է հաճախորդի ցանկությամբ պարտադիր ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունում՝ բացառությամբ կրպակների: Վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների (օրինակ՝ էլեկտրոնային դրամապանակների) միջոցով անկանխիկ վճարման ընդունումը կկատարվի տնտեսվարող սուբյեկտների ցանկությամբ:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Նոան» ընկերական խաղում հաղթել է սլովենական «Ռադոմլյեին»

17:00 21.06.2025

«Նոան» ընկերական խաղում հաղթել է սլովենական «Ռադոմլյեին»

Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոան» Ավստրիայում շարունակվող ուսումնամարզական հավաքի երկրորդ ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Սլովենիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Ռադոմլյեին»: Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմից գոլերը խփել են պորտուգալացի կիսապաշտպան Գոնսալու Սիլվան և ֆրանսիացի հարձակվող Վիրջիլ Պինսոնը: ...

Ձեր համազգեստը միայն աշխատանքի կամ ծառայության նշան չէ. այն վստահության ու պատասխանատվության խորհրդանիշ է՝ մեր քաղաքացիների, մեր պետության հանդեպ․ ՆԳ նախարար

16:50 21.06.2025

Ձեր համազգեստը միայն աշխատանքի կամ ծառայության նշան չէ. այն վստահության ու պատասխանատվության խորհրդանիշ է՝ մեր քաղաքացիների, մեր պետության հանդեպ․ ՆԳ նախարար

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 21-ին Ոստիկանության զորքերի կենտրոնական վարչակազմում մասնակցել է Ոստիկանության զորքերի կազմավորման 33-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը։ Ներկա էին Ոստիկանության պետը, ՆԳ նախարարի տեղակալները, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը, ոստիկանության ծառայողներ։ Նախարարության ղեկավարությանն է ներկայացվել զորքերի սպառազինությունը, տեխնիկական հագեցվածությունը։ Շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ՝ Արփինե Սարգսյանը ընդգծել է, որ Ոստիկանության զորքերը Հայաստանի պետականության […] ...

Մեկնարկել է «Երևան» փողային նվագախմբի համերգաշարը

16:40 21.06.2025

Մեկնարկել է «Երևան» փողային նվագախմբի համերգաշարը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մեկնարկել է «Երևան» փողային նվագախմբի համերգաշարը: Առաջին հասցեն՝ Մերգելյանի այգին էր: Հաջորդ համերգը տեղի կունենա հունիսի 24-ին՝ ժամը 18:00-ին, «Բուենոս Այրես» զբոսայգու հարակից տարածքում: ...

Նարեկ Մկրտչյանը Միխեիլ Սարջվելաձեի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

16:16 21.06.2025

Նարեկ Մկրտչյանը Միխեիլ Սարջվելաձեի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Երևանում հանդիպում է ունեցել Վրաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։ Վրաստանի նախարարը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անցկացվող Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովին։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են աշխատանքի և սոցիալական […] ...

«Ֆլամենգոն» հաղթել է «Չելսիին» և ապահովել տեղը փլեյ-օֆֆում

16:00 21.06.2025

«Ֆլամենգոն» հաղթել է «Չելսիին» և ապահովել տեղը փլեյ-օֆֆում

Բրազիլական «Ֆլամենգոն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում երկրորդ հաղթանակն է տարել և առաջին թիմն է մրցաշարում, որն ապահովել է տեղը փլեյ-օֆֆում: Ֆիլիպե Լուիսի գլխավորած թիմը D խմբի երկրորդ տուրում 3-1 հաշվով կամային հաղթանակի է հասել Լոնդոնի «Չելսիի» հետ պայքարում: Անգլիական թիմը 68-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով. կոպիտ խախտման համար կարմիր քարտ էր ստացել սենեգալցի […] ...

Ինչպե՞ս կազդի Իրան-Իսրայել հակամարտությունը Հայաստանի վրա. Հեռանկար բանավեճ

15:45 21.06.2025

Ինչպե՞ս կազդի Իրան-Իսրայել հակամարտությունը Հայաստանի վրա. Հեռանկար բանավեճ

«Առյուծների ազգ» ու «Ճշմարիտ պատասխան»: Այս անունները կրող Իսրայելի ու Իրանի ռազմական օպերացիաները ուղղակի ազդում են նաև Հայաստանի վրա: Ի՞նչ զարգացումների կարող ենք սպասել: Ճի՞շտ է արդյոք պահպանել ընդգծված չեզոքություն, թե՞ հարևանին աջակություն է պետք ցուցաբերել: Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը օգտվել իրավիճակից Սյունիքում ինտերվենցիայի համար: Այս թեմայով  իրենց կարծիքն են հայտնել իրանագետներ Արմեն Պետրոսյանը և […] ...

BACK_TO_TOP