21:17 08.06.2022
Հունիսի 8-ին Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է ԵՄ և ԵԽ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի համատեղ ջանքերով կազմակերպված «Դատական իշխանությունը որպես ժողովրդավարության պահապան» թեմայով համատեղ համաժողովին:
Միջոցառմանը ներկա էին ԵԽ «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի – Վենետիկի հանձնաժողով» պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի գլխավորությամբ, ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության տնօրինության ներկայացուցիչներ, ՀՀ Սահմանադրական, Վճռաբեկ դատարանների նախագահներն ու դատավորները, ԲԴԽ անդամներ, տարբեր ատյանների դատավորներ, փաստաբաններ, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ու ՔՀԿ ներկայացուցիչներ։
Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը բանախոսել է «Հանրային վստահության ապահովումը հաշվետվողականության ու հաղորդակցության միջոցով» խորագրով պանելային քննարկման շրջանակներում։
Պաշտպանը շեշտել է հանրային հաստատությունների նկատմամբ վստահության անհրաժեշտությունը, կիսվել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության խնդիրներով՝ մասնավորապես նշելով. «Վստահությունը հնարավորություն է ավելի մեծ ազդեցություն ունենալու մարդու իրավունքները վեարականգնելու, խախտումները կանխարգելելու համար, բայց վստահությունը նաև ամենօրյա հոգածություն, խնամք և ուշադրություն է պահանջում՝ պահելով անկախ, օբյեկտիվ, իրավական հիմքի ու միջազգային ստանդարտների վրա հենված ու արժանահավատ գնահատականներ հնչեցնելու սկզբունքը։»։
Պաշտպանը հատկապես կարևորել է օմբուդսմենական միջնորդության երկու կողմերի հետ արդյունավետ հաղորդակցության անհրաժեշտությունը և ներկայացրել արդյունավետ հաղորդակցության օրինակներ, երբ Պաշտպանը միջնորդի, իսկ երբեմն էլ «թարգմանչի» դեր է կատարել կառավարության, տեղական վարչակազմերիի ու տեղերում տարբեր կարիքներ ունեցող մարդկանց ու համայնքների միջև։
«Բայց մենք մեր միջնորդի առաքելության մեջ խնդրին միայն մի կողմից չենք նայում, խախտում արձանագրելուց առաջ մենք մշտապես փորձ ենք անում կանխել՝ պետական մարմնին առաջարկություն ենք ներկայացնում խնդրի լուծման համար, կիսվում ենք հարցի վերաբերյալ միջազգային ստանդարտի կամ լավ պրակտիկայի վերաբերյալ մեր գիտելիքով, ներգրավվում ենք անձանց ու պետական մարմինների միջև քննարկումների, երբեմն ուղղկիորեն պահանջում ենք նման քննարկումների կազմակերպում։
Մեր առաջարկությունները վերաբերում են ոչ միայն օրենսդրական փոփոխություններ կատարելուն, այլ նաև վատ կամ ռիսկային պրակտիկաները փոխելուն, մենք նաև մարդու իրավունքների վերաբերյալ կրթություն ու իրազեկում ենք առաջարկում թե հանրությանը, և թե պետական մարմնին՝ գիտակցելով, որ մարդկանց իրավունքների պաշտպանությունը Պաշտպանի բացառիկ իրավասությունը չէ միայն, այն պետության ուղղակի պարտավորությունն է, որին մենք պատրաստ ենք օգնել։
Իհարկե հաճախ երբ այս բոլոր ջանքերը արդյունքի չեն բերում, մենք նաև հրապարակային կերպով անում ենք ոչ այնքան հաճելի արձանագրումներ։
Դրանք իհարկե ոչ բոլոր պաշտոնյաներին են դուր գալիս, բայց սա է հենց ժողովրդավարական հաստատության մեր առաքելությունը՝ բարձրաձայնել, երբ սպառել ենք խախտումը վերացնելու կամ իրավունքը վերականգնելու բոլոր հնարավոր միջոցները, և դա նաև անում ենք կանխարգելիչ մեր գործառույթի շրջանակներում՝ հետագա այլ խախտումները բացառելու համար» – ամփոփել է պաշտպանը։
Պանելային քննարկումը ամփոփվել է բանախոսների և մասնակիցների միջև հարցուպատասխանով։
16:16 21.06.2025
Նարեկ Մկրտչյանը Միխեիլ Սարջվելաձեի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Երևանում հանդիպում է ունեցել Վրաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։ Վրաստանի նախարարը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անցկացվող Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովին։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են աշխատանքի և սոցիալական […] ...
16:00 21.06.2025
«Ֆլամենգոն» հաղթել է «Չելսիին» և ապահովել տեղը փլեյ-օֆֆումԲրազիլական «Ֆլամենգոն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում երկրորդ հաղթանակն է տարել և առաջին թիմն է մրցաշարում, որն ապահովել է տեղը փլեյ-օֆֆում: Ֆիլիպե Լուիսի գլխավորած թիմը D խմբի երկրորդ տուրում 3-1 հաշվով կամային հաղթանակի է հասել Լոնդոնի «Չելսիի» հետ պայքարում: Անգլիական թիմը 68-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով. կոպիտ խախտման համար կարմիր քարտ էր ստացել սենեգալցի […] ...
15:45 21.06.2025
Ինչպե՞ս կազդի Իրան-Իսրայել հակամարտությունը Հայաստանի վրա. Հեռանկար բանավեճ«Առյուծների ազգ» ու «Ճշմարիտ պատասխան»: Այս անունները կրող Իսրայելի ու Իրանի ռազմական օպերացիաները ուղղակի ազդում են նաև Հայաստանի վրա: Ի՞նչ զարգացումների կարող ենք սպասել: Ճի՞շտ է արդյոք պահպանել ընդգծված չեզոքություն, թե՞ հարևանին աջակություն է պետք ցուցաբերել: Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը օգտվել իրավիճակից Սյունիքում ինտերվենցիայի համար: Այս թեմայով իրենց կարծիքն են հայտնել իրանագետներ Արմեն Պետրոսյանը և […] ...
15:30 21.06.2025
Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ն ու «Subaru»-ն. կա տուժածԱյսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ ձիարշավարանի հարևանությամբ, բախվել են «Mercedes», «Subaru» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Subaru»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:14 21.06.2025
Խոակին Կապառոսն ընտրվել է «Սևիլիայի» պատվավոր նախագահՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ընտրվել է իսպանական «Սևիլիայի» առաջին պատվավոր նախագահ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Անվանի մասնագետը կատարելու է «Սևիլիայի» դեսպանի պարտականությունները, ինչպես նաև ներկայացնելու է ակումբը տարբեր միջոցառումների ժամանակ: Կապառոսն անդալուզյան ակումբին միացել էր 2000 թվականին, իսկ 2005-ին հեռացել էր: Դրանից 13 տարի անց նա կրկին վերադարձել էր, […] ...