10:33 03.08.2018
«Վերջերս մամուլում ակտիվ տեղեկություններ են շրջանառվում, որ Կոտայքի ՔՊ-ական մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզի գյուղապետերին «չորով» հրահանգում է հրաժարվել պաշտոններից: Նա իր մոտ է հրավիրել մի շարք ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական գյուղապետերի և խստիվ կարգադրել՝ հրաժարականների դիմումներ ներկայացնել: Ավելին՝ նույն լուրերի համաձայն, մարզպետը հրահանգել էր՝ ոչ մի տեղ չխոսել այն մասին, որ ինքն է ստիպում ազատվել աշխատանքից, այլապես իրենց համար կարող է վատ լինել: Նման կադրային ջարդի, համայնքապետերի նկատմամբ իրականացվող վենդետայի և այլ աղմկահարույց հարցերի շուրջ պարզաբանումներ փորձեցինք ստանալ Ռոմանոս Մելիքյանից:
-Պարո՛ն Պետրոսյան, վարչապետն անձամբ էր հայտարարել, որ վենդետաներ չեն լինելու, որևէ մեկը քաղաքական հայացքների համար աշխատանքից չի ազատվելու, ծանոթ-բարեկամների նշանակման դարաշրջանը վերջանալու է: Իսկ Դուք, լինելով ՔՊ-ական, հրահանգում եք Ձեր կուսակցական հայացքները չկիսող համայնքապետերին հեռանալ, էլ չենք խոսում մարզպետարանում իրականացվող կադրային ջարդի մասին:
– Ես իմ սահմանադրական լիազորություններն եմ իրականացնում մարզում, և այդ լիազորությունների շրջանակում մասնագիտական և իրավական հսկողություն եմ իրականացնում ՏԻՄ-երում, համայնքներում: Իսկ համայնքներում, ցավոք, կան համայնքապետեր, ովքեր տասնամյակներով ղեկավարում են համայնքները, բայց համայնքը չունի պրիմիտիվ կենսական պայմաններ, չունի ներքին ոռոգման ցանց, չունի մշակույթի տուն, մանկապարտեզ: Եվ այդպիսի համայնքապետերին ես պարզապես հարց եմ տալիս՝ ի՞նչ եք արել այս 20-25 տարիներին ձեր համայնքների համար: Բացի այն, որ վարում եք շքեղ ծառայողական մեքենաներ կամ շքեղագույն կահավորանքով պատել եք Ձեր աշխատասենյակները: Եվ այդ ճանապարհին շուրջ մեկ տասնյակ համայնքապետեր կան, ովքեր քայլ են արել և իրենց աթոռներից ինքնակամ հրաժարվել են՝ ճանապարհ բացելով երիտասարդ գործիչների համար: –
-Ինքնակա՞մ, թե՞ պարտադրված:
-Այդպիսի հորդորներ չեն եղել, դա իմ աշխատաոճը չէ: Ես պարզապես ՕԳԳ-ի տեսակետից բարիդրացիական զրույց եմ ունենում համայնքապետերի հետ, որի արդյունքում վեր ենք հանում համայնքային խնդիրները: Եվ խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ ջանք ենք դնում: Այդ խնդիրների լուծման արդյունքում կան համայնքապետեր, ովքեր որ իմ տեսլականը, իմ բարեփոխումներ իրականացնելու վճռականությունը, իմ աշխատոճը չեն կիսում, ավելին՝ հասկանում են, որ իրենք այդ ռիթմիկ աշխատանքին չեն կարող դիմանալ: Նաև հասկանում են, որ արժեհամակարգային իմաստով նույն հարթության մեջ չենք գտնվում: Քանի որ ՏԻՄ-երի կառավարումը որոշ համայնքապետերի համար համեմատական է սեփական բարեկեցությունը ապահովելու հետ: Այդ ամենը հասկանալով՝ իրենք իրենց քայլն են անում»,-գրում է թերթը:
14:23 25.06.2025
ՆԳ նախարարության համակարգմամբ՝ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի քննարկումներն ակտիվ փուլում ենՀունիսի 24-ին Ներքին գործերի նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության պատվիրակությանը՝ Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորությամբ։ Քննարկվել է Սահմանների համալիր կառավարման (IBM) հայեցակարգի մշակման գործընթացը: Այս համատեքստում քննարկվել են նաև ռիսկերի գնահատման, տեղեկատվության փոխանակման, տեխնիկական արդիականացման ու մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացմանն ուղղված […] ...
14:15 25.06.2025
«Բենֆիկան» հաղթել է «Բավարիային»․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության C խմբի վերջին` երրորդ տուրում «Բենֆիկան» 1-0 հաշվով հաղթել է «Բավարիային»։ Հաղթանակի շնորհիվ Բրունու Լաժեի թիմը շրջանցել է «Բավարիային» ու 7 միավորով խմբում առաջին տեղը զբաղեցրել։ Մյունխենյան ակումբը 6 միավորով երկրորդն է։ Երկու ակումբներն էլ 1/8 եզրափակիչում են։ Խմբի մյուս խաղում մրցում էին «Օքլենդ Սիթին» (Նոր Զելանդիա) և «Բոխա Խունիորսը» (Արգենտինա)։ Հանդիպումը, […] ...
14:03 25.06.2025
Կալլաս. Կանադան կարող է միանալ ԵՄ-ին, քանի որ սահմանակից է Արկտիկայի միջոցովԿանադան, չնայած այն հանգամանքին, որ Եվրոպայում չէ, կարող է միանալ Եվրամիությանը, քանի որ սահմանակից է Արկտիկայի հատվածով: Այս հայտարարությունն արել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում ՝ Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, որին նա հրավիրված էր: «Գիտեք, ինձ նախկինում հարցրել են Կանադայի՝ ԵՄ-ին միանալու ցանկության մասին: Մենք ողջունում ենք մեր բոլոր […] ...
13:56 25.06.2025
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ Նա հայտնել է, որ դատարանի որոշմամբ իրավապահները խուզարկություն են իրականացրել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կեցավայրում, որից հետո նրան ձերբակալել են և տարել քննչական կոմիտե։ Ավելի վաղ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Սրբազան […] ...
13:55 25.06.2025
Սպորտում գերխոշոր՝ 4 300 000 000 եվրոյի գործարք է համաձայնեցվելՖորմուլա 1-ի ղեկավարները մեծացնում են իրենց ազդեցությունը ավտոմոտոսպորտում, հայտնում է Тhe Race-ը: Liberty Media-ն սկզբունքային համաձայնության է հասել MotoGP-ի ղեկավարների հետ՝ մոտոսպորտային սերիան գնելու հարցում: Ամերիկյան կազմակերպության գործադիր տնօրեն Դերեկ Չանգը հայտնել է, որ եվրահանձնաժողովը համաձայնություն է տվել գործարքին, որն ուժի մեջ կմտնի հունիսի 30-ից: Liberty-ն կգնի բաժնետոմսերի 84 տոկոսը Dorna Sports ընկերությունից: Սերիայի գործադիր […] ...
13:47 25.06.2025
Ռուբիո. Թրամփն ինքը կորոշի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ժամանակըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ինքը կորոշի, թե երբ և ինչ ձևով պետք է նոր պատժամիջոցներ կիրառվեն Ռուսաստանի դեմ, եթե անհրաժեշտ լինի, Politico-ին տված հարցազրույցում ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Թրամփը կորոշի նոր տնտեսական միջոցառումներ մտցնելու համար համապատասխան ժամանակն ու վայրը», – ասել է Ռուբիոն ՝ հավելելով, որ վարչակազմը համագործակցում է Կոնգրեսի հետ՝ այս հարցում նախագահի […] ...