Սևերոդոնեցկում ծանր մարտեր են ընթանում․ Զելենսկին դրանց հետ է կապում Դոնբասի ճակատագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

Սևերոդոնեցկում ծանր մարտեր են ընթանում․ Զելենսկին դրանց հետ է կապում Դոնբասի ճակատագիրը

14:37 09.06.2022

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից անցել է 106 օր։ Մարտի վերջից ռազմական գործողությունները կենտրոնացել են հիմնականում Ուկրաինայի արևելքում։

Ըստ պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի՝ Սևերոդոնեցկ-Լիսիչանսկ հատվածում ռուսները փորձում են շրջանցել ուկրաինական դիրքերը, որպեսզի խուսափեն Լիսիչանսկի ճակատային գրոհից՝ Սևերսկի Դոնեցը հատելով։ Ամերիկյան փորձագետները նշում են, որ Սևերոդոնեցկում ուկրաինացիները ճկուն պաշտպանության մարտավարություն են կիրառում՝ փորձելով ավելի շատ հակառակորդին վնաս հասցնել, քան պահել ամբողջ քաղաքը։

Սևեռոդոնեցկում ընթացող մարտերին իր հերթական ուղերձում անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ երկրի արևելքի ճակատագիրը կապելով հենց Սևերոդոնեցկի հետ։

«Սևեռոդոնեցկը մնում է Դոնբասում մարտերի էպիկենտրոնում։ Շատ ծանր մարտեր են ընթանում, հավանաբար, այս պատերազմի ընթացքում ամենածանրը։ Շատ առումներով այժմ այնտեղ որոշվում է Դոնբասի ճակատագիրը»,- ասել է Զելենսկին։

Լուգանսկի մարզի ղեկավար Սերգեյ Գայդայն իր հերթին հայտնել է, որ ուկրաինական ուժերը վերահսկում են միայն քաղաքի արվարձանները։ Նա նշել է, որ Սևերոդոնեցկում և մոտակա Լիսիչանսկ քաղաքում շուրջ 15 հազար խաղաղ բնակիչ է գտնվում։

Ռազմական գործողությունների մասին տեղեկություններ է հաղորդել նաև Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

«Սլավյանսկի ուղղությամբ հակառակորդի ուժերը կենտրոնացած են Սլավյանսկ և Բարվենկովո բնակավայրերի ուղղությամբ հարձակումը շարունակելու վրա։ Հակառակորդը հարձակողական գործողություններ է իրականացրել Բոգորոդիչնոյե և Դովգենկոյե բնակավայրերի մոտ, մարտերը շարունակվում են։ Դոնեցկի ուղղությամբ, շփման գծի երկայնքով հրետանի կիրառելուց բացի, հակառակորդը հրթիռ է արձակել Կարամատորսկ քաղաքի ուղղությամբ։ Սևերոդոնեցկի ուղղությամբ հակառակորդը հարվածներ է իրականացրել ականանետներով, հրետանիով և բազմակի արձակման հրթիռային կայաններով»,- ասել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ խոսնակ Ալեքսանդր Շտուպունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:20 17.06.2025

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, ժամը 11:30-ից մինչև 12:00-ը՝ Արագածոտն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ը

12:14 17.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ը

Բացահայտվել է 123 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️ 42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ խարդախության, ☑️8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, […] ...

Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին

12:08 17.06.2025

Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին

Իրանի բանակը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին Թել Ավիվում և Հայֆայում, հայտնել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին։ «Անցած օրվա ընթացքում տարբեր տեսակի ճշգրիտ և ավերիչ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում և Հայֆայում», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական ​​հեռարձակող IRIB-ը։ ...

SHANTNEWS

12:00 17.06.2025

SHANTNEWS

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

11:54 17.06.2025

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

Ռումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան թիմի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն: «Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- […] ...

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

11:47 17.06.2025

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող` պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...

BACK_TO_TOP