20:47 12.06.2022
Բժիշկ-թերապևտ, «Теледоктор 24»-ի ավագ բժշկական խորհրդատու Դմիտրի Օկունևը պատմել է, թե ինչպես լավ զգալ նույնիսկ ամառվա տապին։ Նա Lenta.ru-ին տված հարցազրույցում բացահայտել է շոգից փրկվելու գաղտնիքները՝ առանց առողջությանը վնասելու։
Օկունևը նշել է, որ ամռան ամիսներին մարդիկ հաճախ ջերմային հարվածներ են ստանում և ունենում են սրտանոթային համակարգի հիվանդությունների սրացումներ։
«Տաք ցնցուղը, որքան էլ տարօրինակ է, արդյունավետ կերպով կփրկի ձեզ շոգից: Սառը ջուրը փակում է արյան հոսքը դեպի մաշկ՝ ստեղծելով, այսպես, կոչված ջերմային թակարդ։ Բացի այդ, սպիտակ ազատ հագուստը և գլխարկը շոգին մարմնի համար առավել հարմարավետ միջավայր կստեղծեն», – ասել է բժիշկը:
Ըստ թերապևտի՝ նորմալ բնակլիմայական պայմաններում մարդուն անհրաժեշտ է խմել մոտ 1,5-2 լիտր ջուր, սակայն շոգ եղանակին այդ քանակությունը պետք է ավելացնել կես լիտրով։ Սակայն թույլ սրտանոթային համակարգ կամ երիկամների ու արյան անոթների հիվանդություններ ունեցող մարդկանց համար ցանկալի չէ օրական երկու լիտրից ավելի հեղուկ խմել, զգուշացրել է նա։
Միաժամանակ, Օկունևը խորհուրդ է տվել շոգին հրաժարվել չափազանց սառը ըմպելիքներից, որոնք կարող են նպաստել մարմնի մակերեսին արյան շրջանառության ավելացմանը, հետևաբար՝ ավելացնել քրտնարտադրությունը։ Բժիշկը նաև ընդգծել է, որ պետք չէ տարվել քաղցր ըմպելիքներով, որոնք չեն հագեցնում, այլ ծարավ են առաջացնում։
«Հարկավոր է փորձել կարգավորել սնվելու ռեժիմը, հրաժարվել ճարպային և տապակած սննդից: Նախապատվությունը տվեք ձիթապտղի յուղով բանջարեղենին (աղցաններ) և մրգերին։ Միջերկրածովյան սննդակարգը լավ կլինի», – ասել է մասնագետը։
Բժիշկը նշել է, որ հաճախ մարդիկ օդափոխիչ են դնում սենյակի կամ գրասենյակի մեջտեղում՝ ստեղծելով զով միկրոկլիմա։
«Եվ դա սխալ է։ Ավելի լավ է օդափոխիչը տեղադրել բաց պատուհանի մոտ: Համոզվեք, որ օդի հոսքը ուղղված է դեմքին։ Իսկ եթե ջերմային հարվածն արդեն տեղի է ունեցել, ապա պետք է տեղափոխվել ստվերոտ վայր, աստիճանաբար մեծ քանակությամբ ջուր խմել», – ամփոփել է Օկունևը:
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...
12:47 03.08.2025
The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաներիՄեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...
12:29 03.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելովՎաշինգտոնի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կիևին մատակարարելով ամերիկյան զենք, որի համար կվճարեն եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը X-ում։ «Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամերիկյան զենք վաճառելով՝ մենք նախատեսում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ բանակցային սեղանին վերադառնալու, ինչպես նաև երկարաժամկետ հրադադար ապահովելու համար», – գրել է նա։ NBC […] ...