Ռազմաճակատում օրական 100 ուկրաինացի զինվորական է զոհվում․ Ուկրաինայի պաշտպանության նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+24.09 oC

Ռազմաճակատում օրական 100 ուկրաինացի զինվորական է զոհվում․ Ուկրաինայի պաշտպանության նախարար

23:20 09.06.2022

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարություն է տարածել՝ խոսելով այն բոլոր մարտահրավերների մասին, որոնց ուկրաինական զինված ուժերը դիմակայել են փետրվարի 24-ին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։

Ռեզնիկովը նաև թվարկել է մի շարք զինատեսակներ, որոնք տրամադրվել են ուկրաինական բանակին, այդ թվում՝ 155 մմ-անոց հրետանային կայանքներ, տարբեր ծանր զինատեսակներ, զինամթերք, զրահապատ մեքենաներ, շարժական զենիթահրթիռային համալիրներ, հակատանկային կառավարվող հրթիռներ, նռնականետներ և այլն։

Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ առաջնագծում իրավիճակը բարդ է։

«Ամեն օր մեր զինվորների շրջանում ունենում ենք գրեթե 100 զոհ, 500 վիրավոր։ Կրեմլը շարունակում է ճնշել զանգվածային ուժով, ընկրկում է, ուժեղ հակահարվածի է հանդիպում և հսկայական կորուստներ կրում, սակայն, այնուամենայնիվ, դեռ ունի ուժեր ռազմաճակատի որոշ հատվածներում առաջխաղացման համար», – ասել է Ռեզնիկովը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստամբուլում մոտ 300 մարդ է ձերբակալվել անօրինական բողոքի ակցիաներ անցկացնելու փորձի համար

15:44 01.05.2025

Ստամբուլում մոտ 300 մարդ է ձերբակալվել անօրինական բողոքի ակցիաներ անցկացնելու փորձի համար

Ստամբուլի իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները կենտրոնական Թաքսիմ հրապարակի շրջակա տարածքներում՝ այնտեղ չարտոնված մայիսմեկյան ցույցերի անցկացումը կանխելու համար։ Ժամանակակից իրավաբանների ասոցիացիան հայտնել է, որ գրեթե 300 մարդ ձերբակալվել է չթույլատրված ինքնաբուխ բողոքի ցույցեր կազմակերպելու փորձի համար։ Շիշլիի շրջանում ոստիկանության կողմից ձերբակալվել է առնվազն 13 մարդ, հիմնականում՝ երիտասարդներ։ Ձերբակալություններ են կատարվել նաև Բեշիկթաշ շրջանում։ Իրավապաշտպանների խոսքով՝ […] ...

Մահացել է մոլորակի ամենատարեց բնակիչը

15:28 01.05.2025

Մահացել է մոլորակի ամենատարեց բնակիչը

Ինա Կանաբարո Լուկասը՝ աշխարհի ամենատարեց բնակիչը, մահացել է 116 տարեկան հասակում: Այս մասին հայտնել է LongeviQuest կազմակերպությունը, որը զբաղվում է երկարակյացների մասին տեղեկատվության իսկության ստուգմամբ: «LongeviQuest-ը տխրությամբ հայտարարում է Բրազիլիայի Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի Պորտու Ալեգրի քաղաքում աշխարհի ամենատարեց մարդու՝ Ինա Կանաբարո Լուկասի մահվան մասին», – ասվում է հրապարակման մեջ։ Կազմակերպությունը պարզաբանել է, որ […] ...

SHANTNEWS

15:00 01.05.2025

SHANTNEWS

Երևանն առաջին հերթին մարդիկ են, ովքեր աշխատում են մեր քաղաքի բարօրության համար․ Ավինյան

14:53 01.05.2025

Երևանն առաջին հերթին մարդիկ են, ովքեր աշխատում են մեր քաղաքի բարօրության համար․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ․ «Երևանն առաջին հերթին մարդիկ են, ովքեր աշխատում են մեր քաղաքի բարօրության համար։ Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց հետևողական աշխատանքով ամեն օր ստեղծում են ավելի բարեկարգ, հարմարավետ, մաքուր ու կանաչ Երևան, ինչպես նաև բոլոր աշխատավորներին, ովքեր […] ...

AP. Սկորսեզեն նկարահանելու է ֆիլմ հանգուցյալ Հռոմի պապի մասնակցությամբ

14:37 01.05.2025

AP. Սկորսեզեն նկարահանելու է ֆիլմ հանգուցյալ Հռոմի պապի մասնակցությամբ

Կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն աշխատում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին վավերագրական ֆիլմի վրա, հաղորդում է Associated Press-ը։ «Մարտին Սկորսեզեն նկարահանում է վավերագրական ֆիլմ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին, որը կուսումնասիրի հանգուցյալ պապի աշխատանքը կինեմատոգրաֆի հետ՝ որպես նրա կողմից կենդանության օրոք հիմնադրված համաշխարհային կրթական նախագծի մի մաս», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Գործակալության տվյալներով՝ «Ալդեաս՝ նոր պատմություն» […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:17 01.05.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

​Երևանում մայիսի 1-ի երեկոյան, 2-6-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: ​​ Մարզերում մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-4-ի գիշերը, 3-ին առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի […] ...

BACK_TO_TOP