Մարտի 1-ին ցուցարարների կողմից հրազենի կիրառումը դեռ քննության փուլում է․ դատախազ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+12.09 oC

Մարտի 1-ին ցուցարարների կողմից հրազենի կիրառումը դեռ քննության փուլում է․ դատախազ

12:48 23.02.2018

 «Կոնկրետ հրազեն օգտագործելու հարցը հիմա քննության փուլում է»,-հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը, այսօր Ազգային ժողովում մարտի 1-ի վերաբերյալ «Ելք» խմբակցության հրավիրծ լսումների ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ ցուցարարների կողմից զենք, մասնավորապես հրազեն կիրառելու հնարավոր դեպքերի ապացույցներ կա՞ն, թե՞ ոչ։

«Ընդ որում՝ պարոն Քոչարյանն իր ելույթում նշեց նաև, որ մեկ անձի կողմից ինքնաձիգ օգտագործելու մասին վարկած էր շրջանառվում, որը հետագայում չհաստատվեց։ Իրականում դա այդպես չէ։ Թվարկածը ոչ թե վարկած է եղել, այլ ապացուցված փաստ է մեկ անձի կողմից ինքնաձիգ գործադրելու հանգամանքը, և դրա վերաբերյալ մենք ունենք օրինական ուժի մեջ մտած դատական ակտ», – նշեց Բիշարյանը՝ անդրադառնալով մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրած փորձագետների փաստահավաք խմբի անդամ, ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանի ելույթին։

Բիշարյանի խոսքով՝ նախաքննության մեջ կան նաև այլ տվյալներ, ինչի պատճառով դրանք չեն կարող հրապարակվել։

ԱԺ լսումների ուղիղ հեռարձակմանը կարելի է հետևել ստորև։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում

10:01 07.05.2024

Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում

ՀՀ Քաղաքաշինության կոմիտեն հայտնում է, որ Հանրապետության նախագահը ստորագրել է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը: Օրենքներն արդեն հրապարակվել են arlis.am հարթակում և ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարից։ Այսպիսով՝ հստակեցվում են բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում պետական լիազոր մարմնի, մարզպետների, […] ...

Ջրի մոնիթորինգ՝ Հայաստանում. կիրառվել է նորարարական մոտեցում

09:47 07.05.2024

Ջրի մոնիթորինգ՝ Հայաստանում. կիրառվել է նորարարական մոտեցում

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի բմասնագետներն Հայաստանի գետերում ջրի մոնիթորինգ են իրականացրել: Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄ նախարարությունը: Այն կատարվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ EU4Environment – Water and Data ծրագրի շրջանակներում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մեթյու Միլլերը չի մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի այցն Արցախ

09:18 07.05.2024

Մեթյու Միլլերը չի մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի այցն Արցախ

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին առաջին այցն էր կատարել Լեռնային Ղարաբաղ, այս մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերին հարց է ուղղվել ճեպազրույցի ժամանակ: Ո՞րն է այցի նշանակությունը  և որո՞նք են այս շաբաթ Ղազախստանում նախարարական նիստից ակնկալիքները: Հարցերին  ի պատասխան՝ Միլլերը պատասխանել է. «Ես դրա վերաբերյալ որևէ մեկնաբանություն կամ ակնկալիք չունեմ»: ...

Նոր Արեշ 50-րդ փողոցում Ողջաբերդ գետի հունի վերականգնումից հետո իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ

21:49 06.05.2024

Նոր Արեշ 50-րդ փողոցում Ողջաբերդ գետի հունի վերականգնումից հետո իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ

Նոր Արեշ 50-րդ փողոցում Ողջաբերդ գետի հունի վերականգնումից հետո համայնքային կառույցների ու վարչական շրջանի համատեղ ուժերով իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Ի՞նչ է սպառնում Ադրբեջանից կաշառք ստանալու համար մեղադրվող ամերիկացի կոնգրեսականին

21:40 06.05.2024

Ի՞նչ է սպառնում Ադրբեջանից կաշառք ստանալու համար մեղադրվող ամերիկացի կոնգրեսականին

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ադրբեջանից կաշառք ստանալու համար մեղադրվող ԱՄՆ կոնգրեսականի քրեական գործի վերաբերյալ: Հիշեցնենք, ուրբաթ օրը Տեխաս նահանգի հարավային շրջանի դատախազը պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել կոնգրեսականին: Կոնկրետ ինչում է մեղադրվում կոնգրեսականը, ու ինչ է հայտնի նրա մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Խոսքը 68-ամյա Էնրիկո Ռոբերտո Կուելյարի մասին է, ով Կապիտոլիումում […] ...

Մայիսի 7-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:07 06.05.2024

Մայիսի 7-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Մառի փ. 2, 4 շենքեր, Մառի նրբ. 3, 4, 5, 6, 8 շենքեր, Գայի պող. 55, 57, 57/1, 59 շենքեր, Միկոյան փ. 1, 3, 5 շենքեր, թիվ […] ...

BACK_TO_TOP