19:45 10.06.2022
Հունիսի 1-ից մեկնարկել է գյուղական բնակվայրերում սեզոնային աշխատանքների պետական աջակցության ծրագիրը։ Սեզոնային զբաղվածության օժանդակության ծրագիրն ուղղված է սոցիալական խնդիրների մեղմացմանը։
Հովիկ Կարապետյանն այն 95 շահառուներից մեկն է, որն օգտվել է սեզոնային զբաղվածության գյուղատնտեսական ծրագրից և նախորդ տարի իր սեփական հողը մշակելու դիմաց աշխատավարձ է ստացել։ Ընդհանուր մոտ 3 հեկտար հողատարածք է մշակում, դրա զգալի մասը ցորեն ու գարի է, մի փոքր հատվածում էլ բանջարեղեն է աճեցնում։ Աշխատում են ընտանիքի բոլոր անդամներով, միայն թե բերքահավաքին օգնող ձեռքի կարիք են ունենում։
«Երեք ամիս օգտվել եմ, ահագին օգուտ էր։ Օգնող է պետք քաղհանի ժամանակ էլ, բերքահավաքին էլ։ Ընտանիքով 5 հոգի ենք, չեն կարող էդքան կարտոֆիլը հավաքենք, մի 2 հոգի կողքից պետք է։ Մարդը գալիս, աշխատում է, թեկուզ մոտիկդ լինի, ինչ տարբերություն, էլի ծախս է, իրենց օրվա փողը դրանից եմ տվել»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Հովիկ Կարապետյանը։
Ժամանակավոր աշխատուժի ներգրավման դեպքում գյուղատնտեսական աջակցության ծրագրից օգտվող շահառուն ինքն է կարգավորում հավելյալ աշխատուժի վճարման ծախսերը։ Հողագործը ծրագրով իրեն հատկացված գումարից օրավարձ է տալիս իրեն օգնողներին։ Շահառուն ինքն է որոշում՝ որտեղ և ինչ նպատակի ծառայեցնել այդ գումարը։
«Ասենք բերքահավաքը 30 օր է տևում, բնականաբար, ինքը մենակ չի կարող կատարել։ Մի 10 հոգի էլ կարող է ներգրավել, բայց մենք աջակցություն աշխատավարձը տալիս ենք անմրցունակ գործազուրկ հողագործին»,- պարզաբանում է Միասնական սոցիալական ծառայության Ախուրյանի տարածքային կենտրոնի աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի ավագ մասնագետ Լաուրա Մարտիրոսյանը։
Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղատնտեսության աջակցման ծրագրից օգտվում են այն հողօգտագործողները, որոնք ունեն մինչև 3 հեկտար հողատարածք և աշխատաշուկայում համարվում են անմրցունակ։ Առաջնահերթություն է համարվում բարձր լեռնային և սահմանամերձ գյուղում բնակվելը, հաշմանդամություն ունենալը, նպաստառու լինելը, երկու և ավելի անչափահաս երեխա ունենալը։ Նաև հստակ պայման է՝ այս ծրագրում ընդգրկվելու համար գյուղացին պետք է պետական որևէ սուբսիդավորումից օգտվող չլինի։
Ծրագիրն ունի նաև ֆիքսված տևողություն, այն նախատեսված է մինչև 180 օրվա համար, գյուղացին իր հողը մշակում է, որի դիմաց վճարվում է 50 հազարից մինչև 350 հազար դրամ՝ կախված աշխատանքի ծավալից։
«Հաշվում ենք իրենց կատարած աշխատանքային ծավալը, մեկ օրվա համար գյուղացուն նախատեսվում է 4000 դրամ, իսկ եթե գյուղտեխնիկա է աշխատում՝ մեկ ժամի համար 5000 դրամ»,- նշել է Լաուրա Մարտիրոսյանը։
Գումարը գյուղացուն տրամադրվում է բանկային փոխանցման եղանակով, այն եկամուտ չի համարվում, չի հարկվում և, որպես պետական աջակցություն, նաև արգելանք չի դրվում, եթե շահառուն բանկային այլ ժամկետանց պարտավորություններ ունի։
Նախորդ տարի մոտ 18 մլն դրամի աջակցությունից օգտվել են Ախուրյանի տարածաշրջանի գյուղացիական 95 տնտեսություններ։ Այս տարվա աջակցության ծրագրի մեկնարկը տասը օր առաջ է տրվել, միասնական սոցիալական տարածքային կենտրոններում ընթացքի մեջ են շահառուների ցուցակների հստակեցումները, միաժամանակ տարածքային կենտրոնների մասնագետները հանդիպելու են գյուղացիներին՝ ճշտելու պոտենցիալ շահառուների ցանկը։ Դիմումատուներ արդեն ունեն, ծրագիրը չի սահմանափակում նախորդ տարի ծրագրից օգտվածներին դարձյալ դիմելու հնարավորությունը։ Առայժմ հստակ չէ, թե նախորդ տարվա համեմատ՝ գյուղատնտեսական սեզոնային զբաղվածության համար այս տարի ինչքան կկազմի ֆինանսավորման չափը։
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...