17:39 10.06.2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հանձնարարականի շրջանակներում կազմակերպվում են վերապատրաստման դասընթաց-սեմինարներ՝ կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացման, ինչպես նաև այլ քրեական գործերով համակարգչային համակարգերում և տարբեր ցանցերում ու տիրույթներում գտնվող փաստական տվյալների (էլեկտրոնային ապացույցներ) ձեռքբերման հմտություններ ձևավորելու նպատակով:
Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կողմից կազմակերպված հիշյալ սեմինար-դասընթացներին մասնակցում են կառույցի տարբեր ստորաբաժանումների քննիչները:
2022թ. հունիսի 9-ին տեղի ունեցած թվով 7-րդ սեմինար-դասընթացը կազմակերպվել է «Ֆինանսական համակարգչային հանցագործությունների քննության մեթոդիկան և առանձնահատկությունները» թեմայի շրջանակներում:
Բացման խոսքով ներկաներին է դիմել ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ Ռոբերտ Ադիլխանյանը և նշել, որ վերջին 3 տարիների ընթացքում արձանագրվել է կիբերհանցագործությունների եռակի աճ, որպիսի շարժընթաց որևէ այլ հանցագործությունների պարագայում չի արձանագրվել։ 2021 թվականի վիճակագրությամբ ֆինանսական կիբերհանցագործությունները կազմել են արձանագրված ընդհանուր կիբերհանցագործությունների 67%-ը։ Կիբերհանցագործությունների սրընթաց աճին զուգահեռ, վարչության քննիչների մասնագիտացմամբ պայմանավորված, 2021 թվականին ֆինանսական կիբերհանցագործությունների շուրջ 80 %-ը բացահայտվել է, ինչը նույնպես գոհացնող ցուցանիշ է։ Ռ. Ադիլխանյանը, կարևորելով արդեն շուրջ մեկ տարի շարունակվող դասընթացների նշանակությունն ու արդիականությունը, նշել է նաև, որ 2022 թվականի անցած ամիսների միջանկյալ վիճակագրությունն ու փորձագիտական կարծիքները վկայում են, որ տվյալ ոլորտում կատարվող հանցագործությունների կայուն աճի միտումը շարունակվելու է, ինչի պարագայում, հանցավորության դեմ պայքարն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ կլինի ներգրավել նոր ռեսուրսներ, այդ թվում նաև մասնագիտացված քննիչներ։
Սեմինարի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել վերջին շրջանում լայն տարածում ստացած՝ բանկային ու էլեկտրոնային վճարային համակարգերի ոլորտում կատարվող ֆինանսական հանցագործությունների քննության մեթոդիկային, վկաների և տուժողների հարցաքննությամբ պարզման ենթակա հարցերին։ Ներկայացվել են տվյալ բնույթի գործերով հարցաքննությունների մարտավարական առանձնահատկությունները, էլեկտրոնային ապացույցների ստացման համար կիրառվող գործիքակազմերը, ինչպես նաև հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են թեմային վերաբերելի, քննիչներին հետաքրքրող այլ հարցեր:
Սեմինար-դասընթացի շրջանակներում քննարկված թեմայի ուղղությամբ իր նկատառումներն ու վերլուծություններն է ներկայացրել նաև ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Կամո Շառոյանը և առաջարկել դասընթացի նյութերի՝ կիրառական նշանակություն ունեցող մասի էլեկտրոնային ձևաչափը, ուղեցույցի տեսքով, ներդնել նաև քննիչների առօրյա աշխատանքում:
19:51 21.06.2025
Բրազիլիայում օդապարիկի վթարի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվելԲրազիլիայի Սանտա Կատարինա նահանգում 22 մարդ տեղափոխող օդապարիկի վթարի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, հայտնել է նահանգապետ Ժորժինյո Մելլոն։ «Մենք բոլորս ցնցված ենք այսօր շաբաթ առավոտյան Պրայա Գրանդեում տեղի ունեցած օդապարիկի վթարից։ Մեր փրկարարական ծառայությունն արդեն դեպքի վայրում է։ Նախնական տվյալներով՝ օդապարիկում եղել է 22 մարդ։ Այս պահին հաստատվել է, որ ութ մարդ մահացել […] ...
19:42 21.06.2025
Reuters. Իրանը կպատասխանի ԵՄ-3-ի միջուկային դոսյեի առաջարկներին«Եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) արտաքին գործերի նախարարների և ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասի կողմից Ժնևում կայացած բանակցություններում Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ արված առաջարկները անիրատեսական են, սակայն Իրանը դրանց պաշտոնական պատասխան կտա հաջորդ շաբաթ։ Այս մասին Reuters-ին հայտնել է անանուն բարձրաստիճան իրանցի պաշտոնյան։ Աղբյուրը շեշտել է, որ եթե եվրոպացիները շարունակեն պնդել իրենց […] ...
19:30 21.06.2025
«Փյունիկը» երեք ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանում«Փյունիկը» կմեկնի Վրաստան` երկշաբաթյա հավաքի, որտեղ երեք ընկերական հանդիպում կանցկացնի։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Եղիշե Մելիքյանի թիմը հունիսի 24-ին կմրցի Թբիլիսիի «Դինամոյի», հունիսի 29-ին` «Գարեջիի», հուլիսի 3-ին` «Սամգուրալիի» հետ։ «Փյունիկն» այս հավաքով կպատրաստվի Կոնֆերենիաների լիգայի որակավորման առաջին փուլում Սան Մարինոն ներկայանցնող «Տրե Ֆիորիի» դեմ դիմակայությանն ու նոր մրցաշրջանին։ ...
19:21 21.06.2025
Թուրքիան պատրաստ է նպաստել Իրանի և ԱՄՆ-ի առաջնորդների բանակցություններին. ԷրդողանԻրանի շուրջ խնդրի լուծման ուղին անցնում է դիվանագիտությամբ, և Թուրքիան պատրաստ է նպաստել բանակցություններին, այդ թվում՝ Իրանի և Միացյալ Նահանգների ղեկավարների մակարդակով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ։ Իրանի նախարարը մասնակցում է Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ «Նախագահ Էրդողանն ասաց, […] ...
19:10 21.06.2025
Բեռլինում զանգվածային ցույց է տեղի ունենում Պաղեստինի աջակցության համարԲեռլինի կենտրոնում տեղի է ունենում Պաղեստինի աջակցության զանգվածային ցույց։ Ակտիվիստները հավաքվում են Ռեյխստագի շենքի մոտ գտնվող մարգագետնում, որը գտնվում է Գերմանիայի դաշնային կանցլերության շենքից ոչ հեռու, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Նրանք ձեռքերում պահել են պաղեստինյան դրոշներ, պաստառներ՝ Պաղեստինին աջակցելու ուղերձներով։ «Միացյալ Գազայի համար» կոչվող ցույցի մասնակիցները վանկարկում են տարբեր կարգախոսներ, լսվում են նաև անգլերեն և […] ...
19:00 21.06.2025
Խաչանովը դուրս է եկել Հալեի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հալեի ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 22-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-3, 6-2 հաշվով հաղթել է աշխարհի 63-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչևերիին: Հայ թենիսիստը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկի հետ: ...