18:46 10.06.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը, Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, պետական մարմինների այլ պաշտոնատար անձինք։
Փոխվարչապետը ողջունել է Խորհրդի նիստի մասնակիցներին և կարևորել ժողովրդագրական ցուցանիշների շարունակական բարելավմանն ուղղված Խորհրդի ջանքերն ու պետության կողմից իրականացվող այն առանցքային ծրագրերը, որոնց դրական ազդեցությունը հանրության շրջանում ակներև է։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը անդրադարձել է ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված գործող ծրագրերին, արձանագրված արդյունքներին, այնուհետև ներկայացրել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարության մշակման աշխատանքները, մասնավորապես՝ մեթոդաբանությունը, իրականացման փուլերն ու ժամկետները։
Նշենք, որ Ռազմավարությամբ նախատեսվող գործողություններն ուղղված են լինելու առաջիկա տարիներին ծնելիության կայուն աճ ապահովելուն, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ հանրապետության բնակչության թվի էական աճ գրանցելու նախադրյալներ ստեղծելուն։
Հավելենք, որ, եթե 2019 թվականին ժողովրդագրական պատկերի բարելավման ծրագրերին ուղղվող բյուջեն կազմում էր մոտ 14,5 մլրդ դրամ, ապա 2022 թվականին այն դարձել է շուրջ 31,4 մլրդ դրամ։
Օրակարգային երկրորդ հարցի քննարկման ժամանակ Ժողովրդագրության ռազմավարությունը մշակող թիմի ղեկավար, «Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր և կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը ներկայացրել է ժողովրդագրական տվյալների շտեմարանի ստեղծման ծրագիրը, մեթոդաբանությունը, հավաքագրված տվյալների աղբյուրները և այլն։
20:03 21.06.2025
Բանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՊՆԲանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
19:55 21.06.2025
ՃՏՊ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհՀունիսի 21-ին, ժամը 16:31-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Mini Cooper» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս […] ...
19:51 21.06.2025
Բրազիլիայում օդապարիկի վթարի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվելԲրազիլիայի Սանտա Կատարինա նահանգում 22 մարդ տեղափոխող օդապարիկի վթարի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, հայտնել է նահանգապետ Ժորժինյո Մելլոն։ «Մենք բոլորս ցնցված ենք այսօր շաբաթ առավոտյան Պրայա Գրանդեում տեղի ունեցած օդապարիկի վթարից։ Մեր փրկարարական ծառայությունն արդեն դեպքի վայրում է։ Նախնական տվյալներով՝ օդապարիկում եղել է 22 մարդ։ Այս պահին հաստատվել է, որ ութ մարդ մահացել […] ...
19:42 21.06.2025
Reuters. Իրանը կպատասխանի ԵՄ-3-ի միջուկային դոսյեի առաջարկներին«Եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) արտաքին գործերի նախարարների և ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասի կողմից Ժնևում կայացած բանակցություններում Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ արված առաջարկները անիրատեսական են, սակայն Իրանը դրանց պաշտոնական պատասխան կտա հաջորդ շաբաթ։ Այս մասին Reuters-ին հայտնել է անանուն բարձրաստիճան իրանցի պաշտոնյան։ Աղբյուրը շեշտել է, որ եթե եվրոպացիները շարունակեն պնդել իրենց […] ...
19:30 21.06.2025
«Փյունիկը» երեք ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանում«Փյունիկը» կմեկնի Վրաստան` երկշաբաթյա հավաքի, որտեղ երեք ընկերական հանդիպում կանցկացնի։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Եղիշե Մելիքյանի թիմը հունիսի 24-ին կմրցի Թբիլիսիի «Դինամոյի», հունիսի 29-ին` «Գարեջիի», հուլիսի 3-ին` «Սամգուրալիի» հետ։ «Փյունիկն» այս հավաքով կպատրաստվի Կոնֆերենիաների լիգայի որակավորման առաջին փուլում Սան Մարինոն ներկայանցնող «Տրե Ֆիորիի» դեմ դիմակայությանն ու նոր մրցաշրջանին։ ...