2024 թվականի հունվարի 1-ից նախաքննության մարմիններից կմնան միայն Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

2024 թվականի հունվարի 1-ից նախաքննության մարմիններից կմնան միայն Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները

19:14 10.06.2022

Ազգային ժողովի կողմից հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի հունվարի 1-ից նախաքննության երկու մարմին ունենալու օրենսդրական նախաձեռնությունը, համաձայն որի՝ նախաքննություն կիրականացնեն միայն Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները, իսկ Պետական եկամուտների կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության քննչական ստորաբաժանումները կդադարեցնեն իրենց գործունեությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Փոփոխությունը կկատարվի փուլային սկզբունքով. Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը կշարունակի գործել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, իսկ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:

Երկու քննչական մարմնի առկայության դեպքում գործերի անաչառ քննությունն ապահովելու համար, ի թիվս այլնի, նախատեսվել են լրացուցիչ երաշխիքներ վերադաս դատախազի կողմից, իսկ բացառիկ դեպքերում, որպես վերջին միջոց, Գլխավոր դատախազի կողմից վարույթը մյուս մարմնին հանձնելու տեսքով:

Օրենքներում կատարվող փոփոխությունների շրջանակներում երաշխիքներ են նախատեսվել գործունեությունը դադարեցնող քննչական մարմինների քննիչների համար: Մասնավորապես՝ նրանց հնարավորություն է տրվել տեղափոխվել Քննչական կոմիտե, և այս պարագայում քննիչի պաշտոնում նրանց արդեն իսկ ունեցած աշխատանքային փորձը հաշվարկվելու է Քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնելու փորձի հետ:

Կառավարության կողմից առաջարկվող այս մոդելի կիրառման պայմաններում նախատեսվում է ապահովել նախաքննության մարմինների գործունեության սկզբունքների միասնականությունը և աշխատանքի համակարգվածությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՊՆ

20:03 21.06.2025

Բանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՊՆ

Բանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...

SHANTNEWS

20:00 21.06.2025

SHANTNEWS

ՃՏՊ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

19:55 21.06.2025

ՃՏՊ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

Հունիսի 21-ին, ժամը 16:31-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Mini Cooper» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս […] ...

Բրազիլիայում օդապարիկի վթարի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել

19:51 21.06.2025

Բրազիլիայում օդապարիկի վթարի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել

Բրազիլիայի Սանտա Կատարինա նահանգում 22 մարդ տեղափոխող օդապարիկի վթարի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, հայտնել է  նահանգապետ Ժորժինյո Մելլոն։ «Մենք բոլորս ցնցված ենք այսօր շաբաթ առավոտյան Պրայա Գրանդեում տեղի ունեցած օդապարիկի վթարից։ Մեր փրկարարական ծառայությունն արդեն դեպքի վայրում է։ Նախնական տվյալներով՝ օդապարիկում եղել է 22 մարդ։ Այս պահին հաստատվել է, որ ութ մարդ մահացել […] ...

Reuters. Իրանը կպատասխանի ԵՄ-3-ի միջուկային դոսյեի առաջարկներին

19:42 21.06.2025

Reuters. Իրանը կպատասխանի ԵՄ-3-ի միջուկային դոսյեի առաջարկներին

«Եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) արտաքին գործերի նախարարների և ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալասի կողմից Ժնևում կայացած բանակցություններում Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ արված առաջարկները անիրատեսական են, սակայն Իրանը դրանց պաշտոնական պատասխան կտա հաջորդ շաբաթ։ Այս մասին Reuters-ին հայտնել է անանուն բարձրաստիճան իրանցի պաշտոնյան։ Աղբյուրը շեշտել է, որ եթե եվրոպացիները շարունակեն պնդել իրենց […] ...

«Փյունիկը» երեք ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանում

19:30 21.06.2025

«Փյունիկը» երեք ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանում

«Փյունիկը» կմեկնի Վրաստան` երկշաբաթյա հավաքի, որտեղ երեք ընկերական հանդիպում կանցկացնի։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Եղիշե Մելիքյանի թիմը հունիսի 24-ին կմրցի Թբիլիսիի «Դինամոյի», հունիսի 29-ին` «Գարեջիի», հուլիսի 3-ին` «Սամգուրալիի» հետ։ «Փյունիկն» այս հավաքով կպատրաստվի Կոնֆերենիաների լիգայի որակավորման առաջին փուլում Սան Մարինոն ներկայանցնող «Տրե Ֆիորիի» դեմ դիմակայությանն ու նոր մրցաշրջանին։ ...

BACK_TO_TOP