Տեղի է ունեցել ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+27.09 oC

Տեղի է ունեցել ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը

19:24 10.06.2022

ՀՀ նախագահի նստավայրում հունիսի 10-ին գումարվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը, որից ավարտին տեղի ունեցավ ՀԱՊԿ-ի հոբելյանական տարվան և ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահությանը նվիրված նամականիշի և առաջին օրվա ծրարի մարման արարողությունը:

«Արմենպրես»-ը հաղորդում է, որ նամականիշները մարել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և «ՀայՓոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Նամականիշը տպագրվել է Ֆրանսիայում 20 000 օրինակ տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է:

Մարման արարողությունից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հիշեցրեց, որ 2022 թվականը հոբելյանական տարի է կազմակերպության համար, քանի որ այս տարի լրանում են Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 30-րդ և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-րդ տարեդարձերը: Գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց հայկական կողմին այդ առումով ցուցաբերած նախաձեռնողականության համար:

Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է նախագահությունը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում 2021 թ. սեպտեմբերի 16-ից մեկ տարի ժամկետով:

Возможно, это изображение 3 человека

Возможно, это изображение 5 человек, люди стоят и текст «rи૫иይи५иህ แ แนนรนบจกองนน ሆนሁሉጌ പOCടേ ৮ኮ৮૫।ን,9-10 ትቡዮሉሀሉ 2022 одкб одкб одн дкб одкб одкб одкб одкб од одкб одкб одкб одкб одкб οι одкб одкб одкб одкб одкб 0 одкб одкб одкб одкб одкб б одкб одкб одкб одкб одкб кб одкб одкб одкб одкб одке кб одкб одкб одкб одкб одк дкб одкб одкб одкб одкб од удкб одкб одкб одкб одкб од (Ð одкб одке кб одкб кб одкб од дкб одкб одкб заседание COBETA дел договора... опасности июня»

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Reuters. Իրանը կպատասխանի ԵՄ-3-ի միջուկային դոսյեի առաջարկներին

19:42 21.06.2025

Reuters. Իրանը կպատասխանի ԵՄ-3-ի միջուկային դոսյեի առաջարկներին

«Եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) արտաքին գործերի նախարարների և ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալասի կողմից Ժնևում կայացած բանակցություններում Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ արված առաջարկները անիրատեսական են, սակայն Իրանը դրանց պաշտոնական պատասխան կտա հաջորդ շաբաթ։ Այս մասին Reuters-ին հայտնել է անանուն բարձրաստիճան իրանցի պաշտոնյան։ Աղբյուրը շեշտել է, որ եթե եվրոպացիները շարունակեն պնդել իրենց […] ...

«Փյունիկը» երեք ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանում

19:30 21.06.2025

«Փյունիկը» երեք ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանում

«Փյունիկը» կմեկնի Վրաստան` երկշաբաթյա հավաքի, որտեղ երեք ընկերական հանդիպում կանցկացնի։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Եղիշե Մելիքյանի թիմը հունիսի 24-ին կմրցի Թբիլիսիի «Դինամոյի», հունիսի 29-ին` «Գարեջիի», հուլիսի 3-ին` «Սամգուրալիի» հետ։ «Փյունիկն» այս հավաքով կպատրաստվի Կոնֆերենիաների լիգայի որակավորման առաջին փուլում Սան Մարինոն ներկայանցնող «Տրե Ֆիորիի» դեմ դիմակայությանն ու նոր մրցաշրջանին։ ...

Թուրքիան պատրաստ է նպաստել Իրանի և ԱՄՆ-ի առաջնորդների բանակցություններին. Էրդողան

19:21 21.06.2025

Թուրքիան պատրաստ է նպաստել Իրանի և ԱՄՆ-ի առաջնորդների բանակցություններին. Էրդողան

Իրանի շուրջ խնդրի լուծման ուղին անցնում է դիվանագիտությամբ, և Թուրքիան պատրաստ է նպաստել բանակցություններին, այդ թվում՝ Իրանի և Միացյալ Նահանգների ղեկավարների մակարդակով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ։ Իրանի նախարարը մասնակցում է Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ «Նախագահ Էրդողանն ասաց, […] ...

Բեռլինում զանգվածային ցույց է տեղի ունենում Պաղեստինի աջակցության համար

19:10 21.06.2025

Բեռլինում զանգվածային ցույց է տեղի ունենում Պաղեստինի աջակցության համար

Բեռլինի կենտրոնում տեղի է ունենում Պաղեստինի աջակցության զանգվածային ցույց։ Ակտիվիստները հավաքվում են Ռեյխստագի շենքի մոտ գտնվող մարգագետնում, որը գտնվում է Գերմանիայի դաշնային կանցլերության շենքից ոչ հեռու, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Նրանք ձեռքերում պահել են պաղեստինյան դրոշներ, պաստառներ՝ Պաղեստինին աջակցելու ուղերձներով։ «Միացյալ Գազայի համար» կոչվող ցույցի մասնակիցները վանկարկում են տարբեր կարգախոսներ, լսվում են նաև անգլերեն և […] ...

Խաչանովը դուրս է եկել Հալեի մրցաշարի կիսաեզրափակիչ

19:00 21.06.2025

Խաչանովը դուրս է եկել Հալեի մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հալեի ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 22-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-3, 6-2 հաշվով հաղթել է աշխարհի 63-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչևերիին: Հայ թենիսիստը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկի հետ: ...

Մակրոնը մտադիր է արագացնել ԵՄ-ի և Իրանի միջև բանակցությունները

18:50 21.06.2025

Մակրոնը մտադիր է արագացնել ԵՄ-ի և Իրանի միջև բանակցությունները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իր եվրոպացի գործընկերների հետ, մտադիր է արագացնել Իրանի հետ բանակցությունները։ Ֆրանսիացի առաջնորդը այս մասին գրել է X-ում՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցից հետո։ «Ես համոզված եմ, որ կա պատերազմից դուրս գալու և ավելի մեծ սպառնալիքից հեռու մնալու ճանապարհ։ Դրան հասնելու համար մենք կարագացնենք Ֆրանսիայի և նրա եվրոպացի գործընկերների կողմից Իրանի […] ...

BACK_TO_TOP