Որովայնի ճարպը այրելու արդյունավետ միջոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+14.09 oC

Որովայնի ճարպը այրելու արդյունավետ միջոց

16:59 12.06.2022

Որովայնի ճարպի այրումը կարող է առաջանալ արյան անբավարար մատակարարման պատճառով, մերսումները կօգնեն շտկել իրավիճակը: Այս մեթոդը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում նշել է սննդաբան Նատալյա Գերասիմովան:

Մասնագետի խոսքով՝ որովայնի ճարպը հեռացնելու համար պետք է հավատարիմ մնալ նույն արդյունավետ մեթոդներին, որոնք կիրառվում են քաշ կորցնելու համար։ Առաջին հերթին անհրաժեշտ է նվազեցնել սպառված սննդի ընդհանուր կալորիականությունը և ֆիզիկական ակտիվության մակարդակը հասցնել օրական ութից տասը հազար քայլի, ասել է Գերասիմովան։

Սննդաբանն ընդգծել է, որ որովայնի հատվածը կարող է ամենավերջում «նիհարել»՝ հետույքի հատվածի համեմատ արյան անբավարար մատակարարման պատճառով։ «Հետևաբար, այստեղ կարելի է ավելացնել որոշ տեղական ազդեցություններ, օրինակ՝ մերսման  տեխնիկա», – ավելացրել է նա:

Գերասիմովան նշել է, որ ավելի մեծ արդյունավետության համար արժե կարգավորել սննդակարգը և նվազեցնել սպառվող պարզ ածխաջրերի քանակը, որոնք սեղաններին լինում  են խմորեղենի, սպիտակ հացի, շաքարի և քաղցրավենիքի տեսքով։ Մասնագետը նաև խորհուրդ է տվել բացառել «մայոնեզի նման նենգ մթերքը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակում ՌԴ քաղաքացին «ՈւԱԶ»-ով վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

22:45 06.05.2025

Շիրակում ՌԴ քաղաքացին «ՈւԱԶ»-ով վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում Գյումրի քաղաքից դեպի Ոսկեհասկ տանող ավտոճանապարհին ռուսական զորամասի «ՈւԱԶ» մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի բնակիչ 67-ամյա Թագուհի Փ․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական վարչությունում […] ...

Ինձ համար նա այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Ֆլիկը` Յամալի մասին

22:36 06.05.2025

Ինձ համար նա այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Ֆլիկը` Յամալի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի խաղի մասին։ «Լամինը շատ խորամանկ ու խելացի խաղացող է։ Ինձ համար նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է այս պահին։ Ես հպարտ եմ նրա բոլոր նվաճումներով», – լրագրողների հետ զրույցում ասել է Ֆլիկը։ Ընթացիկ մրցաշրջանում Յամալը ակումբի կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 15 գոլի […] ...

ՌԴ մեկնողների համար ի՞նչ նոր դժվարություն կառաջացնի հերթական փոփոխությունը միգրացիոն օրենսգրքում․ զրույց փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետ

22:24 06.05.2025

ՌԴ մեկնողների համար ի՞նչ նոր դժվարություն կառաջացնի հերթական փոփոխությունը միգրացիոն օրենսգրքում․ զրույց փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետ

Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրությունում սպասվում է հերթական փոփոխությունը։ Հունիսի 30-ից ոչ վիզային ռեժիմի քաղաքացիները ՌԴ մեկնելիս պետք է անցնեն գրանցման ընթացակարգ միասնական նույնականացման և վավերացման համակարգում՝ օգտագործելով միասնական պորտալի բջջային հավելվածը։ Եվ դա լինելու է ոչ ուշ, քան ՌԴ մուտքից 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ առաջ։ ՌԴ միգրացիոն օրենսդրությունում […] ...

Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը. Փաշինյան

22:16 06.05.2025

Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Խաղաղությունը ֆիսկալ կայունության ապահովման կարևորագույն երաշխիքն է. Վահե Հովհաննիսյան

22:11 06.05.2025

Խաղաղությունը ֆիսկալ կայունության ապահովման կարևորագույն երաշխիքն է. Վահե Հովհաննիսյան

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Միլանում մասնակցել է Ասիական զարգացման բանկի 58-րդ տարեկան համաժողովին։ Միջոցառման շրջանակներում նախարարը, մասնավորապես, մասնակցել է ԱԶԲ Կառավարիչների պլենար նիստին, Ասիական զարգացման հիմնադրամի դոնորների նիստին` պայմանավորված այն հանգամանքով, որ այս տարի Հայաստանը համալրել է դոնորների շարքը, ինչպես նաև ԱԶԲ բիզնես նստաշրջանին։ Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: ԱԶԲ […] ...

SHANTNEWS

22:00 06.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP