17:35 11.06.2022
ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ֆինլանդիայի իշխանությունները չեն ցանկանում Թուրքիային արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման անդամներին։«Հիզմեթ»-ը Անկարան համարում է ահաբեկչական խմբավորում ։ Այս մասին հայտնում է ֆիննական Ilta-Sanomat. թերթը։ Փոխանցում է Iz. ru-ն։
«Ֆինլանդիան չի համաձայնել Թուրքիային արտահանձնել մարդկանց, որոնք կապ ունեն Գյուլենի շարժման հետ կամ քրդական կազմակերպությունների հետ, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկչական»,- գրում է պարբերականը։
Թերթը գրում է, որ Ֆինլանդիայի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ հունիսին Հելսինկին արտահանձնման 10 հարցում է ստացել Անկարայից։ Դրանցից 7-ը բավարարվել է։
Ֆինլանդիան երկու մարդու արդեն արտահանձնել է։ Ըստ աղբյուրի, նրանք ահաբեկչական կազմակերպությունների հետ առնչություն չունեն։
Հունիսի 8-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության վետոն հանելու համար Թուրքիան 10 պայման է ներկայացրել։ Պայհմաններից մեկը վերաբերում է ահաբեկչության, այդ թվում՝ Քրդական Աշխատավորական կուսակցության և Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ Թուրքիայի պայքարին աջակցելուն։
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը ասել էր, որ Վաշինգտոնը վստահ է, որ Շվեդիան և Ֆինլանդիան կկարողանան փարատել Թուրքիայի մտահոգությունները։ Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ են ներկայացրել մայիսի 18-ին։ ՌԴ ԱԳՆ կտրուկ էր արձագանքել այս ամենին ու նշել էր, որ դրանով այս երկրների անվտանգությունը չի ապահովվի։
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...