18:30 11.06.2022
Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսարանում նշվել է Ռուսաստանի օրը։ 1990 թվականի հունիսի 12-ին ժողովրդական պատգամավորների համագումարում ընդունվել է Ռուսաստանի պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը, որից հետո անկախ Ռուսաստանը դարձել է Դաշնություն, իսկ 2002 թվականից հունիսի 12-ը պաշտոնապես նշվում է որպես Ռուսաստանի օր։ Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են Շիրակի և Լոռու մարզպետարանների ներկայացուցիչները, զինվորականներ, տարբեր բնագավառների ներկայացուցիչներ։ Կարևորելով երկու երկրների փոխգործակցությունը տարբեր ոլոտներում, ներկաները շեշտադրել են երկու ժողովուրդների բարեկամական և քաղաքական հարաբերությունները, դրանց հետագա զարգացումը։
Ողջունելով հյուրերին Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը նշել, որ Ռուսաստանի ինքնիշխանության հաստատումից հետո Հայաստանն առաջին երկրներից մեկն էր, որի հետ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել։
«Ուզում եմ մի կարևոր հանգամանք ևս մատնանշել՝ այդ տարիներին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Ռուսաստանի և Հայաստանի միջև։ 2002 թվականին, ուղիղ 20 տարի առաջ,Գյումրիում բացվեց Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանը։ Իսկ Սանկտ Պետերբուրգում բացվեց Հայաստանի գլխավոր հյուպատոսարանը»,- նշել է Ռուսլան Կանդաուրովը։
ՌԴ հյուպատոսը ռուս-հայկական հարաբերությունների մեջ նաև առանձնակի կարևորել է Գյումրիի դերը, և ընդգծել, որ գլխավոր հյուպատոսարանը հենց այնպես չէ, որ այս քաղաքում է բացվել․
«Գյումրի քաղաքի ընտրությունը պատահական չէր, այն ուներ կարևոր նշանակություն՝ այստեղ էին գտնվում ռազմաբազան և ռուսական սահմանապահ զորքերը, ինչպես նաև Ռուսաստանի մեծ թվով քաղաքացիներ բնակվում էին Հայաստանի հյուսիսային մասում։ Ուզում եմ նշել, որ վերջին տարիներին Ռուսաստանի քաղաքացիների հոսքը դեպի Հայաստան ավելացել է, նաև որպես զբոսաշրջիկ», – նշել է Ռուսլան Կանդաուրովը։
Նրա խոսքով վերջին տարիներին հայ-ռուսական հարաբերություններն ավելի են ամրացել և Հայաստանը համարվում է Ռուսաստանի կարևոր գործընկերը։
«Ռուսաստանը դարեր շարունակ ոչ միայն եղել է մեր բարեկամական և եղբայրական հարևան պետությունը, այլ նաև պետություն, որի հետ մենք կիսում ենք մշակութային, կրոնական և այլ արժեքներ։ Պատահական չէ, որ Ռուսաստանի Դաշնությունը համարվում է Հայաստանի ռազմավարական գործընկերը և այս ամենն ամրագրված է մեր արտաքին քաղաքականության տեսլականի մեջ։ Ես վստահ եմ, որ 30 տարվա դիվանագիտական հարաբերությունները սրա վառ ապացույցն են և մենք առավելապես վերջին տարիների ընթացքում էլ ավելի ենք ինտենսիվացրել մեր հարաբերությունները, և կարծում եմ, որ առաջիկայում էլ մեր փոխադարձ հաջողությունների կիսումը կլինի առհավատչյան, որ մենք համընթաց զարգանալու ուղի ենք ընտրել», – հանդիսավոր միջոցառմանն իր խոսքում նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
Հավելենք, այս տարի նշվում է նաև հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...