18:59 11.06.2022
Հայաստանի ամերիկյան համալսարանի շուրջ 500 ուսանողներ համալրել են նախկին տարիների շուրջ 5000 շրջանավարտների շարքերը: 2 փուլով անցկացվող հանդիսություններին ներկա են եղել բարձրաստիճան հյուրեր, պետական այրեր, հյուրեր սփյուռքից, ինչպես նաև աշխարհահռչակ բանախոսներ:
Մինչ բուն միջոցառման մեկնարկը, ուսանողները, որոնք ժամեր անց համարվելու էին շրջանավարտներ, համալսարանի դիմաց, միջանցքներում, ետնաբեմում ընդունում էին շնորհավորանքներ, հուզվում, ժպտում, լուսանկարվում ընկերների ու հարազատների հետ։
Այս տարի առաջին անգամ «Տվյալագիտություն» ծրագրի շրջանավարտներին շնորհվեցին դիպլոմներ, ինչպես նաև վկայագրեր՝ «Կառավարում» և «Հյուրանոցային և հյուրընկալության ոլորտի կառավարում» ծրագրերի առաջին շրջանավարտներին։
Ծափողջյունների ներքո դահլիճ են մտնում համալսարանն ավարտողները, ներս են բերվում Հայաստանի, Միացյալ Նահանգների ու համալսարանի դրոշները, ապա հանդիսավոր շքերթով բեմ են բարձրանում Ամերիկյան համալսարանի նախագահը, փոխնախագահները, բանախոսները, հոգաբարձուները, ֆակուլտետների դեկաններն ու դասախոսական կազմը։ Հնչում են ՀՀ և Ամերիկայի Միացյալ Նահանգների օրհներգերը։ Ապա բացման և ողջույնի խոսքով հանդես է գալիս համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը։
«2022թ․-ի սիրելի շրջանավարտներ, համալսարանն ավարտելը ոչ միայն ձեր կյանքի, այլև համալսարանի պատմության համար կարևոր իրադարձություն է։ Այսօր ձե՛ր օրն է։ Հպարտացե՛ք այն ամենով, ինչ կարող եք ձեռք բերել»,-ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը։
Մանրամասները՝ տեսանյութում։
12:54 23.06.2025
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 48-ամյա տղամարդը հայտնաբերվեց13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը12:40 23.06.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հունիսի 23-28-ըԵրևանում հունիսի 23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 23-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 […] ...
12:33 23.06.2025
Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ արդեն 8-րդ տարին անցկացվում է Գրքի երևանյան միջազգային փառատոնը, որը կազմակերպում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։ Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում՝ արձակ դրամատուրգիա մանկապատանեկան գրականություն պոեզիա Մասնակցության հայտ կարող են […] ...
12:25 23.06.2025
10 քարտ «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» խաղում․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը տեսանյութով ներկայացրել է մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրի «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» հանդիպման բոլոր 10 քարտերը: Խաղն ավարտվել է 0-0 հաշվով։ Արգենտինական ու մեքսիկական թիմերի միջև հանդիպումը սպասարկում էր սլովենացի մրցավար Սլավկո Վինչիչը, որի համար այս խաղն առաջինն էր աշխարհի 2025 թվականի ակումբային առաջնությունում: ...
12:18 23.06.2025
Վարչապետն Ամերիկյան առևտրի պալատի անդամների հետ քննարկել է տնտեսական քաղաքականությանն ու ներդրումների խթանմանը վերաբերող հարցերՎարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտների ընկերություններ: Վարչապետը կարևորել է նման հանդիպումները և նշել, որ լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսպիսով ձևավորվում է նաև որոշակի օրակարգ՝ ՀՀ Կառավարության և Ամերիկայի առևտրի պալատի անդամների միջև հետագա […] ...
12:13 23.06.2025
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստՀունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների՝ զինված ուժերի գործունեության մի շարք ոլորտներում ընթացող աշխատանքների վերաբերյալ զեկույցներից հետո պաշտպանական գերատեսչության ղեկավարը տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ։ ...
12:08 23.06.2025
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի ՉինաստանՀուլիսի 25-27-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Չինաստան: Նախատեսված է հանդիպում Չինաստանի նախարար Վան Յիի հետ, ծրագրված են նաև այլ քննարկումներ: ...