14:17 03.08.2018
«Սարի թաղի»գործով ամբաստանյալ Էդուարդ Զեյթունյանը կրկին կալանավորված է: Նա կալանքից ազատ էր արձակվել հունիսի 8-ին: Էդուարդ Զեյթունյանն այս անգամ կալանավորվել է ոչ թե «Սարի թաղի» գործով, այլ ինչ-որ «թմրանյութերի». այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:
Էդուարդ Զեյթունյանի`այսօր դատարան չներկայանալու պատճառով «Սարի թաղի» գործով նիստը հետաձգվեց: Դատարանը տեղյակ չէր, թե որ մեկուսարանում է կրկին կալանքի տակ հայտնված Էդուարդ Զեյթունյանը, ուստի չէր կարողացել ապահովել նրա ներկայությունը նիստին: Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։ 30-ին:
Այս գործով անցնում են նաև Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանը:
Սարիթաղցիները, հիշեցնենք, մեղադրվում են 2016 թվականին «Սասնա ծռեր»-ի կողմից ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:
14:17 30.04.2025
Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանումՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանն ապրիլի 30-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում, որը բացվել է Իրանի Բենդեր Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվածների հիշատակին: ...
14:12 30.04.2025
Ոստիկանը կանգնեցրել է Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համարՈստիկանն ավտոկայանատեղիում կանգնեցրել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար: Սպան ոսղջունել է արգենտինացուն և խնդրել միասին սելֆի անել: «Ոսկե գնդակի» 8-ակի մրցանակակիրը չի մերժել խնդրանքը: Դեպքը հայտնվել է նաև երկրպագուների ուշադրության կենտրոնում: Նրանք տեսանկարել են կատարվածը: ...
14:08 30.04.2025
ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կկայանա ՀռոմումԻրանական և ամերիկյան կողմերը անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Իտալիայում, չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում», – Արաղչիի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Նա նշել է, որ դեռևս հստակ ժամանակացույց չկա, բայց ո՛չ Թեհրանը, ո՛չ էլ Վաշինգտոնը չեն ձգտում «ժամանակ վատնել»։ Բացի այդ, Արաղչին հայտարարել է […] ...
14:04 30.04.2025
Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի հետախուզության համար աշխատելու մեջ մեղադրվող տղամարդուԻսրայելի հետախուզական գործակալության՝ Մոսսադի համար աշխատելու մեջ մեղադրվող Մոհսեն Լանգարնեշինը մահապատժի է ենթարկվել Իրանում չորեքշաբթի առավոտյան, այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության Գերագույն դատարանը դատավճիռ է կայացրել։ Այս մասին հայտնել է երկրի դատական իշխանության մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Լանգարնեշինը սկսել է համագործակցել Մոսադի հետ 2020 թվականի աշնանը, որից հետո անցել է հատուկ […] ...
13:48 30.04.2025
ՊՍԺ-ն մրցակցի դաշտում հաղթել է «Արսենալին»․ ՉԼ 1/2 եզրափակիչՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթել է «Արսենալին»։ Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում կայացած խաղում փարիզյան ակումբից չորրորդ րոպեին աչքի է ընկել Ուսման Դեմբելեն։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 7-ին Փարիզում։ ...
13:40 30.04.2025
Պակիստանը պատրաստվում է Հնդկաստանի հետ հնարավոր ռազմական գործողությունների. ԶԼՄՊակիստանի ցամաքային ուժերն ու ռազմածովային ուժերը սկսել են նախապատրաստվել Հնդկաստանի կողմից հնարավոր ռազմական գործողություններին, հայտնում է ANI լրատվական գործակալությունը։ «Երկրի ռազմական աղբյուրները չորեքշաբթի օրը հայտնել են, որ Պակիստանի նավատորմի նավերը, ներառյալ ֆրեգատներն ու սուզանավերը, արդեն դիրքեր են զբաղեցրել իրենց ծովային նավահանգիստներում, որպեսզի կարողանան հետ մղել հնդիկների ցանկացած հնարավոր քայլ»,- գրում է թերթը։ Գործակալության աղբյուրը նշել […] ...