Գյումրիում մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի  բնակարանաշինության ծրագրի երկրորդ փուլը․ կառուցվում է 9 հարկանի 2 շենք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Գյումրիում մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի  բնակարանաշինության ծրագրի երկրորդ փուլը․ կառուցվում է 9 հարկանի 2 շենք

18:30 13.06.2022

Գյումրիի Մուշ 2-2 թաղամասում ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվող երկու շենքերի շինարարությունը, այժմ կառուցապատողն իրականացնում է տարածքի բարեկարգման աշխատանքները։ Զուգահեռ, նորակառույց շենքերի հարևանությամբ, մեկնարկել են ևս 2 բազմահարկ շենքի հիմքերի փորման աշխատանքները։ Նշենք, որ հիմնադրամ բնակարանաշինական երկու ծրագրերով 88-ի երկրաշարժից հետո առաջին անգամ Գյումրիում կառուցվում են բարձրահարկ շենքեր։ Երկրորդ փուլով մեկնարկած շիննախագծով երկու շենքերը լինելու են 9 հարկանի՝ ընդհանուրը 72 բնակարանով:

Մուշ 2-2 թաղամասում կառուցված 2 շենքերը ևս առաջիններից են, որոնք 88-ից հետո, 33 տարի անց, կառուցվել են քաղաքաշինական այլ չափորոշիչներով և համարվում են առաջին բարձրահարկերը, երկու շենքերը վեցհարկանի են։ Տարածքի բարեկարգումը միայն եզրաքարերի տեղադրումով և մայթերի սալապատումով չի սահմանափակվելու, որոշ հատվածներում սևահող են լցնելու, որոնք բնակիչներին ծառայելու են որպես փոքրիկ հողամասեր կամ բակային ծաղկանոցներ։

2 շենքերում ներքին հարդարման աշխատանքները չէին դադարեցրել ձմռան ամիսներին։ Բնակարանները հանձնվելու են խոհանոցային գույքով։ 36 բնակարանները շահառուներին են տրամադրվելու մասնակի կահավորված։

«Խոհանոցում կահույքով, ջեռուցման համակարգով, սառնարանով, լվացքի մեքենայով, բոլոր հարմարություններով հանձնելու ենք բնակարանները, հիմնականում նախատեսված են անապահով ընտանիքների համար»,- նշում է «Ախուրյանի կոոպշին» ընկերության աշխղեկ Վարդան Տոնոյանը։

Շենքերի գազաֆիկացման աշխատանքները նոր են սկսվել։ Տանիքի թեքությունը հնարավորություն է տալիս շենքերի վերին հարկերը որպես ձեղնահարկ օգտագործել, որոնք ծառայելու են որպես արհեստանոցներ ու խմբակների համար նախատեսված տարածքներ։ Թեք տանիքներին արևային մարտկոցներ են տեղադրվելու, բնակարաններում տաք ջուրը և ջեռուցումը կապահովվի արևային էներգիայով։ Թաղամասում կառուցվում է նաև 80 երեխայի համար մանկապարտեզ։ Գործը հասել է ներքին հարդարմանը։

Շինարարը կառուցված բնակելի շենքերի հարևանությամբ սկսել է ևս 2 նոր շենքերի նախապատրաստական հիմնային աշխատանքները։ Ինչպես շինարարության առաջին փուլում էր, հիմա էլ հիմքերի փորման ընթացքում դարձյալ տուֆային շերտ է բացվել, ինչն էլ դժվարացնում է աշխատանքը։

«Հիմքը տուֆային է, դժվարությամբ ենք քանդում, բայց նախորդ շենքերի ժամանակ էլ նման խնդրի հանդիպել ենք։ Արդեն նախապատրաստական աշխատանքներն ավարտում ենք, շուտով կսկսենք շենքերի ժապավենային հիմքերի կառուցման աշխատանքը»,- նշում է «Ախուրյանի կոոպշին» ընկերության փոխտնօրեն Վաչիկ Ղազարյանը։

Բնակարանաշինական ծրագրի երկրորդ փուլի նախագծով կառուցվող երկու շենքները լինելու են 9 հարկանի։ Մոտ 10 օրից կսկսեն հիմքերի բետոնալցման աշխատանքները։ Նոր կառուցվող 9 հարկանիները կունենան 72 բնակարան։

«Սեյսմիկ տեսանկյունից կայուն, ամուր շենքեր են կառուցվում, նախատեսված ու հաշվարկված են սեյսմիկ գոտու համար»,- ասում է շինարարը։

Իսկ առաջին փուլով ավարտված շենքերի 36 բնակարանների շահառուների ընտրությունը հիմնադրամը չի ավարտել, ընտանիքների փաստաթղթային ուսումնասիրություններն են դեռ ընթանում։ Հիմնադրամը հավանական շահառուների ցանկում է դիտարկում 88-ին բնակարան կորցրած անօթևան ընտանիքներին, նրանց, ովքեր բնակվում են տնակներում, հաշվի է առնվում նաև բազմազավակ լինելու հանգամանքը, հիմնադրամը նախատեսում է նաև հատկացումներ Արցախյան երկրորդ պատերազմում վիրավորում ստացած զինվորների ընտանիքներին։ Երկու շենքերի շահագործման ժամկետ է նշվում հուլիսը։ Իսկ նոր հիմնվող թաղամասն ամբողջությամբ պատրաստ կլինի 2024 թվականին:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP