17:23 13.06.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարը, 2016-2021թթ. զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ունենալով հողօգտագործման բնագավառում սեփական լիազորություններ, դիտավորությամբ չի կիրառել դրանք և միջոցներ չի ձեռնարկել` համայնքին պատկանող հողամասերի ինքնակամ զավթումը կասեցնելու ուղղությամբ:
Մասնավորապես՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի՝ համապատասխան հանձնարարագրով կատարված ստուգումների ընթացքում պարզվել է, որ Արաքս համայնքին պատկանող թվով չորս հողատարածքներ զավթվել են և այդ տարածքներում կատարվել են բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման աշխատանքներ, ինչի հետևանքով տեղի է ունեցել հողի դեգրադացիա:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արաքս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով (4 դրվագ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Հողամասերը զավթած անձանց, հողը փչացնելու և ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու մասով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:12 21.06.2025
ԿԳՄՍ նախարարն այցելել է վերջերս վերանորոգված Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանԳավառ այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև վերջերս վերանորոգված Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան, ծանոթացել գրադարանում իրականացվող կրթական և մշակութային ծրագրերին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գավառում մեկնարկած Արհեստների միջազգային փառատոնին, որը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ ...
23:01 21.06.2025
Հիմնանորոգվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցը Մ֊6 ճանապարհին միացնող էստակադան. ՏԿԵ նախարարՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցը Մ֊6 ճանապարհին միացնող էստակադան։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ կից հրապարակելով լուսանկար: ...
22:53 21.06.2025
«Բարսելոնան» հաստատել է Ժոան Գարսիայի տրանսֆերըԿատալոնական «Բարսելոնան» հայտարարել է «Էսպանյոլից» իսպանացի դարպասապահ Ժոան Գարսիայի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու մասին: Իսպանիայի չեմպիոնը 24-ամյա Գարսիայի տրանսֆերի համար վճարել է 25 միլիոն եվրո: Պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2031 թվականի հուլիսի 1-ը: ...
22:45 21.06.2025
Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներՀունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Դարբնիկ գյուղի 1-ին փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Ալիկ Ա․-ի վարած «Լադա» մակնիշի և 38-ամյա Մարատ Պ․-ի վարած «Renault» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել […] ...
22:34 21.06.2025
Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնըԳավառում այսօր մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գավառի կենտրոնական հրապարակը վերածվել է կենդանի արհեստների ու համերի տոնի՝ հյուրընկալելով Հայաստանի և արտերկրի վարպետների։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Փառատոնն անցկացվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս տարվա […] ...
22:23 21.06.2025
Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքըՀարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը, ըստ որի՝ առաջնությունում չեն կարող հանդես գալ օտարերկրացի դարպասապահներ, հաղորդում է ESPN-ը: «Ակումբների թվի աճը նշանակում է, որ տեղացի դարպասապահների համար բավարար հնարավորություններ կան խաղալու, նույնիսկ եթե օտարերկրացի դարպասապահներին թույլատրվում է հանդես գալ մեր առաջնությունում»,- ասվում է լիգայի խորհրդի հայտարարության մեջ։ Այն ժամանակ, երբ արգելքը […] ...