17:30 13.06.2022
ՀՀ հաշվեքննիչ պալատը 2021 թ. իրականացրել է 94 հաշվեքննություն, որից 72-ը՝ ՀՊ-ի 2021 թ. գործունեության ծրագրի առաջին մասի շրջանակում, 19-ը գործունեության երկրորդ ծրագրի՝ ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ հաստատված հաշվեքննությունների շրջանակում, իսկ 3-ը՝ ծրագրի երրորդ մասի՝ միջազգային պայմանագրերով նախատեսված համատեղ միջոցառումների շրջանակում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:
ՀՊ-ի 2021 թ. գործունեության ծրագրի երկրորդ մասի շրջանակում նախատեսված 30 հաշվեքննությունից ավարտվել է 19-ը, իսկ մնացած 11-ը դեռևս շարունակվում է:
ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ հաշվետու տարում ՀՊ-ի հաշվեքննության շրջանակը ներառել է օրինականության, տնտեսման, ինչպես նաև ծախսային և նպատակային արդյունավետության առումով ռիսկային և առավել նշանակալի ոլորտներ՝ հաշվի առնելով ՀՊ-ի ռեսուրսները:
Իրականացված 19 հաշվեքննության արդյունքով ՀՊ-ի կողմից հաստատված ընթացիկ եզրակացությունները սահմանված ժամկետներում ներկայացվել են Ազգային ժողովին, ՀՀ կառավարությանը և համապատասխան հաշվեքննության օբյեկտներին:
Ատոմ Ջանջուղազյանն ընդգծել է օրենսդիր մարմնի հետ գործակցության կարևորությունը:
Նա նշել է, որ ՀՊ-ի հաշվեքննությունների արդյունքները որոշակի պարբերականությամբ քննության առարկա են դառնում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում:
Քննարկման արդյունքում ՀՀ հաշվեքննիչ պալատի 2021 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ընդունվել է ի գիտություն:
Այս հարցը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 13-ի արտահերթ նիստում:
22:53 21.06.2025
«Բարսելոնան» հաստատել է Ժոան Գարսիայի տրանսֆերը22:34 21.06.2025
Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնըԳավառում այսօր մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գավառի կենտրոնական հրապարակը վերածվել է կենդանի արհեստների ու համերի տոնի՝ հյուրընկալելով Հայաստանի և արտերկրի վարպետների։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Փառատոնն անցկացվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս տարվա […] ...
22:23 21.06.2025
Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքըՀարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը, ըստ որի՝ առաջնությունում չեն կարող հանդես գալ օտարերկրացի դարպասապահներ, հաղորդում է ESPN-ը: «Ակումբների թվի աճը նշանակում է, որ տեղացի դարպասապահների համար բավարար հնարավորություններ կան խաղալու, նույնիսկ եթե օտարերկրացի դարպասապահներին թույլատրվում է հանդես գալ մեր առաջնությունում»,- ասվում է լիգայի խորհրդի հայտարարության մեջ։ Այն ժամանակ, երբ արգելքը […] ...
22:11 21.06.2025
Հրդեհ Բյուրական գյուղումՀունիսի 21-ին, ժամը 14:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի, տանը կից խորդանոցի և անասնագոմի տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...
21:49 21.06.2025
Լուկաշենկոն ներում է շնորհել 14 բանտարկյալի, այդ թվում՝ ՏիխանովսկունԲելառուսի նախկին նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի ամուսնուն՝ Սերգեյին, ազատ արձակելու որոշումը կայացրել է Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բացառապես մարդասիրական պատճառներով։ Այս մասին TASS-ին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։ «Այո, նախագահը որոշում է կայացրել ներում շնորհել 14 դատապարտյալի։ Եվ սա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խնդրանքն էր։ Դրանք հիմնականում օտարերկրացիներ են՝ Ճապոնիայի երկու քաղաքացի, […] ...
21:32 21.06.2025
«Ռեալի» ֆուտբոլիստը սպառնացել է հեռանալ, եթե ակումբը կատարի Ալոնսոյի խնդրանքըՄադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խնդրել է ակումբին գնել հարձակվողի, որի խաղային որակները նման կլինեն թիմի նախկին հարձակվող Խոսելուի խաղաոճին։ Իսպանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ալոնսոյի այս որոշումը դժգոհություն է առաջացրել թիմի երիտասարդ հարձակվող Էնդրիկի մոտ։ Բրազիլացին հայտարարել է, որ կհեռանա ակումբից, եթե «Ռեալը» ձեռք բերի ևս մեկ հարձակվող։ 2024/25 մրցաշրջանում Էնդրիկը մադրիդյան ակումբի կազմում […] ...