18:26 14.06.2022
Հունիսի 11-14-ը Գյումրիում կազմակերպվել են կոտրվածքների ապարատային բուժման պրակտիկ դասընթացներ, որոնք անցկացրել են Ռուսաստանից հրավիրված նեղ բժիշկ-մասնագետները։ Մոսկովյան հիվանդանոցներից մեկի առաջատար օրթոպեդ-վնասվածքաբան Անդրեյ Վոլնան տեղի բժիշկներին ներկայացրել է կոտրված ոսկրերի համար Ելիզարովի ապարատի ճշգրիտ կիրառումը, որը թեև ունիվերսալ, բայց բարդ մեխանիզմ է, վնասվածքների ժամանակ թույլ է տալիս անշարժացնել ոսկորը՝ առանց ներսից իմպլանտ տեղադրելու, այլ դրսից՝ ապարատի միջոցով։
Այս ապարատի կիրառության խիստ անհրաժեշտությունը մասնագետները զգում են աղետների կամ պատերազմական իրավիճակներում, երբ անհրաժեշտ է ֆիքսել կոտրվածքը և տուժածին տեղափոխել հիվանդանոց։ Տեղի բժիշկներից շատերն այն առաջին անգամ կիրառել են 44-օրյա պատերազմում։
«Մենք շատ բժիշկներ ունենք, որոնք ֆանտաստիկ աշխատանքային փորձ ունեն տրավմատիկայի նեղ ուղղվածության մեջ, բայց փորձը ցույց է տվել, որ արտաքին ֆիքսացիայի ապարատ կիրառելու փորձի պակաս ունեին։ Ոչ մի անգամ արտաքին ֆիքսացիայի ապարատ չէին տեղադրել, բայց պատերազմի ժամանակ ստիպված են արել»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է օրթոպեդ-վնասվածքաբան Գարսևան Մալխասյանը։
Արտաքին անշարժացման ապարատի կիրառման և դետալային առանձնահատկություններին գործնական քառօրյա վերապատրաստումների ընթացքում ծանոթացել և փորձարկել են Հայաստանի տարբեր բուժհաստատությունների փորձառու և սկսնակ վնասվածքաբանները։
«Կոտրվածքների ժամանակավոր ֆիքսացիայի ապարատ է, որ շտապ դեպքերի ժամանակ կարողանանք ֆիքսել։ Արագ հավաքում ենք, տեղադրում ենք հիվանդին, որից հետո նոր մնացածը շարունակում»,- իր հավաքած արտաքին ֆիքսացիայի ապարատը ներկայացրել է վնասվածք-օրթոպեդ Լևոն Մկրտչյանը։
Ելնելով վնասվածքի տեսակից և աստիճանից, զուգահեռ ունեցած այլ հիվանդություններից, բուժման տևողությունը տարբեր է՝ սկսած 6 շաբաթից։ Ոսկրային վնասվածքները հիմնականում արտակարգ դեպքերով են պայմանավորված, հետևաբար թիվը մեծ է։ Վիճակագրական թվեր է ներկայացրել «Գյումրի» ԲԿ վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժնի վարիչ Խաչատուր Կարապետյանը․
«Տարեկան մեր մարզում ստացիոնար պայմաններում վիրահատվում են 450-500 հիվանդ։ Դիմելիությունը 1000-ից ավելի է, միջամտությունն արվում է և ուղարկվում ամբուլատոր բուժման»։
Դասընթացը բազային, ստանդարտ առաջնային միջամտություն կատարելու գործնական հնարավորություն է հատկապես երիտասարդ բժիշկների համար։ Շատ կարճ ժամանակում տուժածին անշարժացնել և հիվանդանոց տեղափոխելու արագությունից ու արհեստավարժությունից է կախված նաև տուժածի հետագա բուժման արդյունքը։
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...